Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ․ Արմեն Մանվելյան

Ավետիքի հետ ծանոթացա 2014 թվականին, երբ «Արար» հիմնադրամը սկսել էր ռազմական կրթության զարգացման և Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի ռազմահումանիտար ուղղության ուժեղացմանն ուղղված ծրագիրը։ Այդպես ստացվեց, որ ես այդ ծրագրի համակարգողներից մեկն էի։ Այդ ժամանակ ինքս էլ աշխատում էի ՀՀ ՊՆ Ազգային ռազմավարական հետազոտությունների ինստիտուտում (հայտնի «Դրո» ինստիտուտում) և, ինչպես ասում են, ներսից գիտեի ռազմական կրթության, մեղմ ասած, ծանր վիճակի մասին, հատկապես ռազմակրթական հաստատություններում։

Սակայն ինձ ապշեցրել էր Ավետիքի նվիրվածությունը գործին։ Աշխատելով ամերիկյան խոշորագույն «McKinsey» ընկերությունում, որի գրասենյակը գտնվում էր Մոսկվայում, Ավետիքը յուրաքանչյուր ամսվա վերջին շաբաթվա հանգստյան օրերին գալիս էր Երևան՝ վերահսկելու այն տասնյակ ծրագրերը, որոնք կամ ինքն էր նախաձեռնել, կամ որոնցում ներգրավված էր։

Իսկ այդպիսի ծրագրերը բազմաթիվ էին՝ «Արար», «Այբ» հիմնադրամներում, «Repat Armenia»-ի նախաձեռնություններում և այլուր։ Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի բարեփոխման ծրագիրը դրանցից ընդամենը մեկն էր, որում ներգրավված էին Հայաստանի առաջատար գիտնականներից շատերը՝ փիլիսոփաներ, քաղաքագետներ, հոգեբաններ, մանկավարժներ, պատմաբաններ և այլ մասնագետներ։ Նպատակն էր Վ. Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը վերածել տարածաշրջանի լավագույն ռազմական համալսարանի։

Ավետիքը և իր ընկերները սեփական ֆինանսական միջոցներով, իրենց տաղանդով և իրենց շուրջ համախմբած լավագույն կադրերով փորձում էին հզորացնել հայոց ռազմական միտքը։ Սակայն, ինչպես հաճախ է պատահում մեզանում, այդ ջանքերը շատ դեպքերում բախվում էին նեխած բյուրոկրատիայի լուռ դիմադրությանը, որը ամեն ինչ անում էր, որպեսզի ծրագրերը չկայանան և ամեն ինչ մնա այնպես, ինչպես հարմար էր իրենց կոռուպցիոն ճաշակին։
 
Այսինքն՝ նորարարական գաղափարներով զինված, առաջատար մտածողությամբ երիտասարդներին, որոնք պետությունից անգամ մեկ կոպեկի ներդրում չէին ակնկալում, «հայրենի» բյուրոկրատիան փորձում էր հարմարեցնել իր պահանջներին։ Սակայն Ավետիք Չալաբյանը հարմարվողներից չէր և չէր պատրաստվում ինչ-որ մեկի քմահաճույքի համար թեկուզ փոքր-ինչ փոխել այդ ծրագրերի բովանդակությունը։
 
2020 թվականին, երբ սկսվեց 44-օրյա պատերազմը, զարմանքով իմացա, որ Ավետիքը ընտանիքով հանդերձ վերադարձել է Հայաստան։ Այն ժամանակ, երբ ուրիշները հեռանում էին, Չալաբյանների ընտանիքը՝ չորս երեխաներով, որոնցից երեքը տղա են, ընդմիշտ վերադառնում էր հայրենիք։ Իմ հարցին, թե ինչով է զբաղվելու, Ավետիքը պատասխանեց կարճ՝ ռազմարդյունաբերությամբ։
 
2022 թվականին, երբ Ավետիքին առաջին անգամ ձերբակալեցին, ես «168 Ժամ»-ին տված հարցազրույցում ասել էի, որ նրան ձերբակալել են շինծու մեղադրանքով, իսկ իրական պատճառը այն է, որ իր նման միջազգային մակարդակի բիզնես-մենեջերը որոշել է Հայաստանում զարգացնել ռազմարդյունաբերություն, ինչը հակասում է թե՛ Նիկոլի, թե՛ նրա տիրոջ՝ Ալիևի շահերին։
 
Ստեղծված իրավիճակին չհարմարվող Ավետիքի տեսակը առավել հստակ դրսևորվեց այն ժամանակ, երբ դավաճանական ռեժիմի կողմից Արցախի հանձնման գործընթացին դիմակայելու համար ստեղծվեց «ՀայաՔվե» նախաձեռնությունը։ Մեր նպատակն էր մոբիլիզացնել հասարակությանը և ապացուցել, որ հայ մարդը չի համակերպվել և չի պատրաստվում համակերպվել Արցախի կորստի հետ։
 
Ավետիքի կազմակերպչական տաղանդի և աշխատասիրության շնորհիվ «ՀայաՔվեն» շատ կարճ ժամանակում նախաձեռնությունից վերածվեց ազգային քաղաքացիական միավորման՝ սկսելով իրական այլընտրանք դառնալ Հայաստանում ներդրված, Արևմուտքի կողմից ֆինանսավորվող վարձկաններին, որոնք իրենց կոչում են «քաղհասարակություն»։
 
Ավետիքի և «ՀայաՔվեի» գործունեությունն այնքան էր սարսափեցրել ՔՊ-ականներին, որ անցյալ տարվա վերջին հատուկ օրենք ընդունեցին՝ մեր կազմակերպությանը դիտորդական առաքելությունից զրկելու համար։ Դեռ այն ժամանակ էինք ասում, որ սա զանգվածային կեղծարարության նախապատրաստման առաջին քայլերից մեկն է։
 
Ավետիք Չալաբյանը, իր գործունեությամբ և հզորացող «ՀայաՔվեով», իսկական գլխացավ էր դարձել այսօրվա ռեժիմի և նրա պարագլխի համար։ Եվ, ինչպես հատուկ է այս իշխանությանը, ընտրվեց հերթական կեղծարարության ճանապարհը՝ այս անգամ քննչական կեղծարարության միջոցով Ավետիքին չեզոքացնելու փորձը։
 
Լավ ճանաչելով Ավետիքին՝ կարող եմ պնդել, որ այս փորձությունից էլ նա դուրս կգա ավելի ուժեղացած։ Նրա թիկունքում, ինչպես միշտ, իր ընտանիքն է, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, նրա հարյուրավոր ընկերներն ու համախոհները։
 
Գործող ռեժիմը հեռանալու է՝ ուզենա թե ոչ։ Իսկ Ավետիք Չալաբյանը, արդեն այսօր իր գործունեությամբ՝ հանուն Հայաստանի և հայ ժողովրդի, հիշատակվելու է որպես ազգանվեր ու հայրենասեր գործիչ, ում կցանկանան նմանվել շատերը։
 
հ․գ առաջին նկարում ի պաշտպանություն Ավետիք Չալաբյանի Ֆրանսիական հրապարակում փոքր աղջկաս հետ 2022թ․