10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես․ Արփինե Հովհաննիսյանը՝ «Հաց բերողի» մասին
Այս հարցը շատ մարդու կարող էիք տալ, իրավապահ համակարգից լիքը մարդ կա, իրենց կարող էիք տալ, հիմա նույնիսկ անուններ էլ կարող եմ ասել, բայց ինձ՝ չէ։ Այս մասին Tete A Tete-ի հետ զրույցում ասել է արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ պատասխանելով այն հարցին, որ շատերը իր անվան հետ են կապում «Հաց բերողի» կյանքի ելքի հետ և շատերը կարծում են, որ այդ ժամանակ նա սխալ որոշում է կայացրել։
«Մի տեսակ նենց տպավորություն է, որ գալիս նստում ես ու պիտի արդարանաս մի բանի համար, որի հետ դու ընդհանրապես կապ չունես։ 10 տարի շարունակ իմ միսը կերել են դրա համար, մինչև այսօր բոլորն իրենց պարտքն են համարում հենց ինչ-որ բան ես ասել, որտեղ բոլորը քեզ շնորհակալ են լինում, ասում են մերսի, որ այս տեսանյութով մեզ օգնեցիր, կարևոր բան ասեցիր, տակը հայտնվում է ինչ-որ մեկը, որ գրում է, բայց չմոռանաս, որ դու «Հաց բերողին» սպանել ես։
Ես հոգատարություն եմ ցուցաբերել այն ինֆորմացիային ու այն աղմուկի նկատմամբ, որը կար այդ մարդու առողջության հետ կապված, ես իսկապես ցավում եմ, որ այդպիսի ելք էր եղել, բայց դա իմ հետ կապ չունի։
Քննիչը միջնորդություն էր ներկայացրել՝ կրկնակի փորձաքննության համար, փորձաքննության արդյունքներով էր եկել բժշկական պատասխանը, որ ինքը անհամատեղել է կալանքի հետ։ Հետո պարզվում է՝ 8 օրվա ընթացքում փորձաքննություն են անում, ասում են չէ-չէ, համատեղելի է կալանքի հետ։
Ես հեռուստացույցից իմանում եմ, որ երկրորդ անգամ կալանավորեցին։
Ոչ մի արդարադատության նախարար, որ տեսնի էլ մարդը մահամերձ է, կարող է զանգի, ասի, հետաքրքրվի, ես ինչ կարող էի անել, ամեն բան անում էի, որ քրեակատարողական հիմնարկում բժշկական օգնությունը լիներ տեղին։
Քննիչը, որ կալանավորել է իրեն, որոշում է կայացրել, հետո այս իշխանության ժամանակ դառնում է բարձր պաշտոնյա Հակակոռուպցիոնում։ Գլխավոր դատախազը, որը պատասխանատու է՝ կալանքը օրինական է, թե՝չէ , դատախազությունն, առհասարակ, շարունակում են պաշտոնավարել, բայց ում ներվերն են ուտում, ում են անընդհատ մեղադրում, Արփինե Հովհաննիսյանին»,-ասել է նախկին նախարարը։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...