Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ. մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով. Ավինյան
Քաղաքի մուտքերի մոտ պետք է առանձնացնել այն կետերը, որտեղ ունենալու ենք մեծ ավտոկայանատեղիներ, մարդիկ թողնելու են իրենց անձնական մեքենաներն ու շարունակեն տեղաշարժվել հանրային տրանսպորտով: Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Ավտոբուսը մի գիծ վերցնում է ու միայն հանրային տրանսպորտն է կարողանում ուղևորվել այդ գծով, մարդիկ էլ բողոքում են, իրենց մոտ հարց է առաջանում, թե ինչու իրենց ավտոմեքենաներով գնալու դեպքում իրավիճակը գնալով վատանում է: Դա շատ բնական հարց է, բայց նաև ունի բնական պատասխան, մեր փողոցները հնարավորություն չունեն ավելի լայնանալու:
Այնուամենայնիվ, Երևան քաղաքի՝ մանավանդ Փոքր կենտրոնի փողոցները ավելի լայնանալու տեղ չունեն, և եթե մենք ամիս առ ամիս ուղևորահոսքի մեջ ավելի շատ մարդատար մեքենաներ ենք ունենում, առաջին ու միակ բանը, որ մենք պետք է անենք, դա հանրային տրանսպորտի համար բոլոր հնարավոր տեղերում առանձնացված գծեր տալն է, որպեսզի հանրային տրանսպորտով ուղղությունները դառնան էլ ավելի արագ ու հարմար: Այլ լուծումներ Երևան քաղաքում հնարավոր չէ, միակ լուծումը հանրային տրանսպորտի ավելի լավ աշխատելն է ու մարդատար մեքենաների գերծանրաբեռնված տեղեր քիչ մտնելը»,- նշել է Ավինյանը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան