Իրանը և Կատարը պայմանավորվել են Իրանի 6 միլիարդ դոլարի ակտիվների ապաuառեցման շուրջ. Փեզեշքիան
Իրանը և Կատարը պայմանավորվել են էմիրությունում գտնվող Իրանի ընդհանուր 12 միլիարդ դոլարի ակտիվներից 6 միլիարդ դոլարի ապասառեցման շուրջ՝ հայտնել է Փեզեշքիանը։
Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Աբդոլնասեր Հեմմատին հունիսի 23-ին հայտարարել էր, որ ԱՄՆ-ը առաջին փուլում կապասառեցնի Իրանի սառեցված 12 միլիարդ դոլարի միջոցները։
«Իրականացված ծրագրի համաձայն՝ Կատարում գտնվող իրանական 12 միլիարդ դոլարից 6-ը կապասառեցվի և կհասնի Իրան։ Ինչ վերաբերում է մնացած միջոցների վերադարձին, ապա այս պահին դրա ուղղությամբ աշխատանքներ են տարվում», - ասել է Փեզեշքիանը։
Հիշեցնենք, որ Իրանը և ԱՄՆ-ը հունիսի 18-ի լույս գիշերը հեռավար կարգով ստորագրել են հուշագիր, որը նախատեսում է փետրվարի 28-ին սկսված ռազմական հակամարտության ավարտը։ Հուշագիրը նաև սահմանում է ժամկետներ, թե երբ ԱՄՆ-ը կվերացնի ծովային շրջափակումը, իսկ Իրանը կվերականգնի նավագնացությունը Հորմուզի նեղուցում։
Բացի այդ, Իրանը պարտավորվում է միջուկային զենք չստանալ, իսկ Իրանի միջուկային ծրագրի հարցը պետք է կարգավորվի առանձին համաձայնագրով։ Կողմերը 60 օրվա ընթացքում այդ կապակցությամբ բանակցություններ կանցկացնեն։ Թեհրանի համար վերջնարդյունքը պետք է լինի հակաիրանական պատժամիջոցների վերացումը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան