Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Հասարակություն

«Դասարանից՝ ուղեծիր»․ Ucom-ի աջակցությամբ «Տիեզերք 1.0»-ը ներդրվում է Հայաստանի 15 դպրոցներում

Ucom-ը և CIPR AeroSpace ընկերությունը հայտարարում են համագործակցության նոր փուլի մեկնարկի մասին՝ ուղղված Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաների և ինժեներական կրթության զարգացմանը։ 2026 թվականին նախատեսվում է «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներդնել Հայաստանի 15 դպրոցներում, որոնցից 7-ը՝ Երևանում, իսկ 8-ը՝ ՀՀ մարզերում։ 

«Տիեզերք 1.0»-ը գործնական ուսումնական փաթեթ է, որը հնարավորություն է տալիս դպրոցականներին ծանոթանալ տիեզերական տեխնոլոգիաների հիմունքներին ոչ միայն տեսական, այլև կիրառական ձևաչափով։ Փաթեթի միջոցով աշակերտները հնարավորություն են ստանում աշխատել ուսումնական արբանյակի, վերգետնյա կայանի և հարակից սարքավորումների հետ՝ զարգացնելով վերլուծական մտածողություն, տեխնիկական պատկերացում և ինժեներական մոտեցում։

«Ucom-ի համար տեխնոլոգիական կրթության զարգացումը ռազմավարական նշանակություն ունի։ Մենք կարևորում ենք այն նախաձեռնությունները, որոնք դպրոցականներին տալիս են ոչ միայն գիտելիք, այլև իրական փորձառություն՝ օգնելով հասկանալ, թե ինչպես են աշխատում ժամանակակից տեխնոլոգիաները։ «Տիեզերք 1.0»-ը հենց այդպիսի ծրագիր է․ այն տիեզերական ինժեներիան դարձնում է ավելի հասանելի, հետաքրքիր և կիրառելի Հայաստանի դպրոցների համար», — նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

Յուրաքանչյուր դպրոցին տրամադրվող «Տիեզերք 1.0» ուսումնական փաթեթը ներառում է՝ 1 ուսումնական արբանյակ, 1 վերգետնյա կայան, 1 պարաշյուտ, 2 ուղեցույց։ Ծրագիրը նախատեսում է ուսուցիչների ներգրավում և անհրաժեշտ մեթոդական աջակցություն, որպեսզի դպրոցները կարողանան փաթեթը կիրառել երկարաժամկետ ձևաչափով՝ որպես STEM կրթության գործնական բաղադրիչ։

«Մեր նպատակն է տիեզերական կրթությունը հասանելի դարձնել Հայաստանի դպրոցներին՝ սկսելով այն տարիքից, երբ երեխաների հետաքրքրությունը գիտության և տեխնոլոգիաների նկատմամբ նոր է ձևավորվում։ «Տիեզերք 1.0»-ը կառուցված է այնպես, որ աշակերտը ոչ միայն լսի տիեզերքի և արբանյակների մասին, այլև կարողանա ինքնուրույն փորձարկել, չափել, վերլուծել և հասկանալ տեխնոլոգիական գործընթացը», — նշել է CIPR AeroSpace-ի հիմնադիր և տնօրեն Մարի Հրաչուհի Բողոսյանը։

Համագործակցության հիմքում «Դասարանից՝ ուղեծիր» գաղափարն է․ այն նպատակ ունի դպրոցական միջավայր բերել տիեզերական տեխնոլոգիաների իրական կիրառությունը և խթանել ապագա ինժեներների, հետազոտողների ու նորարարների ձևավորումը։ Ucom-ը կարևորում է հատկապես մարզային դպրոցների ներգրավումը՝ ապահովելով, որ նորարարական կրթական հնարավորությունները հասանելի լինեն ոչ միայն մայրաքաղաքում, այլև Հայաստանի տարբեր համայնքներում։ 2025 թվականին իրականացվեց ծրագրի պիլոտային տարբերակը՝ Երևանի և մարզերի 4 դպրոցներում։