Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

«Ձեր հեռախոսն արգելափակված է»․ IDBank-ը զգուշացնում է կիբերշորթման դեպքերի մասին

Այսօր հեռավար աշխատանքի որոնումների արդյունքում կարող եք ոչ թե գտնել երկար սպասված եկամտի աղբյուրը, այլ կորցնել սեփական հեռախոսի նկատմամբ վերահսկողությունը։  Զեղծարարներն ակտիվորեն օգտագործում են կիբերշորթման մանրակրկիտ ծրագիր, որի միջոցով ձեր սմարթֆոնը հեռավար արգելափակում են «աշխատանքային ծրագիրը կարգավորելու» պատրվակով և, ամբողջական վերահսկողություն ստանալով ձեր տվյալներին, ապաարգելափակման համար պահանջում են կատարել վճարում։

Խաբեության մեխանիզմը․ «ազատ հաստիքից»՝ հեռախոսի արգելափակում

  • Կեղծ հաստիք։ Ամեն ինչ սկսվում է տելեգրամյան ալիքներում, Facebook-ի խմբերում կամ այլ առցանց հարթակներում տեղադրված հեռավար աշխատանքի վերաբերյալ գրավիչ հայտարարությունից։ Որպես կանոն, այսպիսի հայտարարություններում  փնտրում են SMM մասնագետների, տեքստ գրողների, ղեկավարի օգնականների և այլն։ Առաջարկում են շուկայական մակարդակին հավասար կամ բարձր աշխատավարձ և ամբողջովին հեռավար աշխատանք։
  • Հարցազրույց։ Ձեզ հետ ջերմորեն հաղորդակցվում են, հարցնում Ձեր հմտությունների մասին և տալիս են թեստային առաջադրանք․ ամեն ինչ հնարավորինս իրական է թվում։
  • «Աշխատանքային միջավայրի կարգավորում»։ Սա զեղծարարների ծրագրի գլխավոր մասն է՝ հեռախոսի նկատմամբ վերահսկողություն ստանձնելու նպատակով․
  • iPhone-ի դեպքում՝ խնդրում են մուտք գործել այլ օգտատիրոջ Apple ID-ով՝ իբրև թե կորպորատիվ հավելվածներից, CRM համակարգից կամ աշխատանքային էլեկտրոնային փոստից օգտվելու նպատակով,
  • Android-ի դեպքում՝ ուղարկում են ծրագիր՝ «.apk» ընդլայնմամբ ֆայլի տեսքով, և համառորեն խնդրում են ծրագրին տրամադրել ադմինիստրատորի լրիվ հասանելիություններ։
  • Արգելափակում։ Զոհի կողմից հրահանգները կատարելուց անմիջապես հետո, զեղծարարները հեռավար անջատում են բիոմետրիկ տվյալները, ակտիվացնում «սարքը կորել է» հրահանգը, և այն դառնում է ապակու և մետաղի մի անպետք կտոր։
  • Սպառնալիք։ Էկրանին հայտնվում է ապաարգելափակման համար տասնյակ հազարավոր դրամներ փոխանցելու պահանջ։ Զեղծարարները ճնշում են գործադրում և սպառնում հեռախոսից ջնջել բոլոր տվյալները։ Որոշ դեպքերում նրանք կարող են կորզել բանկային մեկանգամյա SMS-կոդերը՝ փորձելով գողանալ ֆինանսները կամ ձեր անունով միկրովարկ ձևակերպել։

Իրավաբանական ծուղակ

Երբ օգտատերն ինքն է մուտք գործում այլ օգտատիրոջ հաշիվ կամ ինքնուրույն ներբեռնում ծրագիր և ինքնակամ դրան տալիս ադմինիստրատորի հասանելիություն, ապա իրավական տեսանկյունից զեղծարարը դառնում է սարքի սեփականատերը։ Այս պարագայում ոչ արտադրողը, ոչ բանկը չեն կարող նախօրոք հայտնաբերել անվտանգության խախտում։ Եթե դրանից հետո կորզված SMS-կոդերի միջոցով հաշվից գումար է գանձվում, ապա գործողությունը հաստատված է համարվում հենց հաճախորդի կողմից, և այն չեղարկելը կամ միջոցները վերադարձնելը գրեթե անհնար է։  

IDBank-ը խորհուրդ է տալիս․

Աշխատանքը պետք է եկամուտ բերի, ոչ թե շորթի այն ձեզնից։ Հետևեք այս անվտանգության կանոններին, որպեսզի ձեր սմարթֆոնը զեղծարարների «պատանդ» չդառնա․

  • Երբեք մուտք մի գործեք այլ օգտատերերի հաշիվներ։ Ձեր Apple ID-ն կամ Google-հաշիվը «ձեր բնակարանի բանալիներն են»։ Այլ օգտահաշիվ մուտք գործելը զեղծարարին հնարավորություն է տալիս ստանալ ձեր հեռախոսի նկատմամբ լիակատար վերահսկողություն։
  • Հավելվածները՝ միայն պաշտոնական հարթակներից։ Ծրագրերը ներբեռնեք բացառապես App Store-ից և Google Play-ից։
  • Ստուգեք գործատուին։ Իրական ընկերությունն ունի կայք, որտեղ նշված են կոնտակտային տվյալներն ու ֆիզիկական հասցեն։ Եթե ամբողջ շփումը սահմանափակվում է անանուն զրույցով, և դուք ստիպված եք տարօրինակ հեռախոսային գործողություններ կատարել, ավարտեք զրույցը։
  • Մի վճարեք փրկագինը։ Վճարումը չի երաշխավորում ապաարգելափակումը։ Հակառակը, դուք զեղծարարներին վստահեցնում եք, որ պատրաստ եք վճարել, և սպառնալիքները կարող են շարունակվել։
  • Պահեք կտրոնները։ Եթե ձեր սարքն արգելափակվել է, ապա Apple-ի կամ Google-ի պաշտոնական աջակցության միջոցով վերականգնումը հնարավոր է միայն կտրոնների առկայության դեպքում։ Սա միակ իրավական ապացույցն է, որ հեռախոսը ձերն է։

Հիշեք․ ցանկացած աշխատանք, որը սկսվում է ձեր հեռախոսի վերահսկողությունն անծանոթին հանձնելու խնդրանքով, ծուղակ է։ Ձեր ֆինանսական և թվային անվտանգությունը սկսվում է ձեր իսկ ուշադրությունից։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ