Խաբեություն է, 7 հատ ծիրան գրպանը լցրած Եվրոպա են գնացել, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ
Յոթ հատ ծիրան գրպանը լցրել, գնացել են Եվրոպա, ասում են՝ խմբաքանակ ենք տարել ԵՄ, արդյունաբերական մասշտաբի արտահանում իրականացնելու համար գյուղմթերք արտադրողը պետք է ունենա սառնարանային տնտեսություն, բացի դա, պետք է համապատասխանի սննդի համար նախատեսված չափանիշներին։ 24TV-ի «Հարցազրույց Հերմինե Միքայելյանի հետ» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց «Հայաքվե» ազգային-քաղաքացիական միավորման վարչության անդամ Հրայր Կամենդատյանը։
«Գևորգ Պապոյանը կառավարության նիստին զեկուցում է, որ 560 տոննա ծիրան, 180 տոննա կեռաս, 7 տոննա ծաղիկ է արտահանվել, դրանք ծիծաղելի թվեր են ՌԴ շուկա արտահանելու համեմատ։ Ծաղկի ամբողջ խմբաքանակը ոչնչացված է, քար դրեցին ծաղկի արտադրության վրա, այս մարդիկ մասնագետ չեն, խնդիրներին չեն տիրապետում, խաբեություն է, թե կարող են նոր շուկաներ գտնել», – մեկնաբանեց Կամենդատյանը։
Նա մտահոգություն հայտնեց, որ ՀՀ-ում դիզվառելիքի խնդիր կարող է առաջանալ, եթե ՌԴ-ն կասեցնի ՀՀ բենզին արտահանելը, քանի որ մեր հիմնական մատակարարը ՌԴ-ն ու Իրանն են։
Հերմինե Միքայելյան
Մանրամասները՝ տեսանյութում։




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...