Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Սեպտեմբերի 8-ին և 9-ին Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԻսրայելի անվտանգության կաբինետը քննարկել է Իրանի շուրջ ստեղծված իրավիճակըՀոբարձի գյուղում հրազենային միջադեպի հետևանքով 30-ամյա տղամարդ է վիրավորվելԵԱԶԲ․ Հայաստանում գնաճը օգոստոսին կազմել է 4,4%Հեղափոխականների իշխանությունը շուտով չի կարողանալու վճարել ռեպրեսիվ ապարատի աշխատավարձերը. Հրայր ԿամենդատյանՀայկական նոր դիվանագիտության դեմքը․ կեղտոտ կոշիկներ, ճմռթված կոստյում. Հրայր ԿամենդատյանՄիլիոնների փոխհատուցման պահանջ ԵՊՀ-ին. ընդդիմադիր հայացքներով դասախոսը շահել է դատարանումԱդրբեջանը կա և հավերժ լինելու է մեզ թշնամի պետություն. պետք է սա միշտ հիշել. Արմեն ՄանվելյանԹբիլիսիի տրամվայի գիծը կկառուցի թուրքական «EYE» ընկերությունըՈւգոչուկվու Իվուն պատրաստ կլինի սեպտեմբերյան հավաքինՀայկ Մելիքյանը Կատովիցեում բացեց 5-րդ Հայկական մշակույթի փառատոնըԱդրբեջանը սկսել է Սոթքի ոսկու հանքում պայթեցման աշխատանքներԿասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՈւիթքոֆը հայտարարել է Մոսկվայում և Կիևում բանակցություններից հետո գրանցված առաջընթացի մասինԱնկախության 35-ամյակին նվիրված տոնական միջոցառումներ Երևանում և մարզերումՆիկոլիզմը միայն Նիկոլին աջակցելը չէ. Նիկոլիզմը մտածողություն է. Հենրիխ ԴանիելյանՀրշեջ-փրկարարները մարել են «Երևանյան» լճին հարակից ձորում բռնկված հրդեհըԹուրքիան ու Ադրբեջանը համատեղ ռազմածովային ԱԹՍ-ների արտադրություն են սկսումԵրևան-Երասխ ավտոճանապարհին «Opel»-ը վրաերթի է ենթարկել 75-ամյա հեծանվորդին․ վերջինս տեղում մահացել էԱրամե Մինասյանը տեղափոխվեց իսպանական Ռեալ Մուրսիա

Պուտինի հայտարարությունը և աշխարհաքաղաքական նոր լարվածության ազդանշանը․ Արտակ Զաքարյան

Նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է Ռուսաստանի վրա ճնշում գործադրելու՝ Արևմուտքի փորձերի անօգտակարության մասին։ Շատերը ՌԴ առաջնորդի վերջին հայտարարությունները դիտարկում են որպես նախկին հռետորաբանության կրկնություն, մինչդեռ նախկին կոշտ արտահայտությունները ծառայում էին որպես նախազգուշացում՝ Մոսկվային չգրգռելու վերաբերյալ, իսկ այժմյան ազդանշանն այլ ուղերձ է պարունակում. «սպասեք պատասխանի»։ Սա կարող է նշանակել, որ Մոսկվայի համբերությունն անսահման չէ:
 
Արևմուտքը մտադիր չէ նահանջել. պատժամիջոցների ցուցակները գնալով ավելի են երկարում, ներառելով էներգետիկայի, ֆինանսների, պաշտպանական արդյունաբերության և նավագնացության ոլորտները: Թեկուզև ՌԴ տնտեսությանը վնասներ հասցվում են, սակայն արդեն մի քանի տարի է, ինչ պատժամիջոցներից Արևմուտքի սպասելիքները լիարժեք չեն իրականանում և ՌԴ-ն կարծես թե հարմարվել է: Հենց այդ դիմացկունությունն է առաջացնում Արևմուտքի դժգոհությունը: Ըստ էության, պատժամիջոցները բավականաչափ արդյունավետ չեն եղել, որպեսզի ստիպեն Մոսկվային՝ փոխել իր դիրքորոշումը: Չնայած իրենց արտաքին վճռականության դրսևորմանը, արևմտյան երկրները ևս հայտնվում են դժվարին իրավիճակում, քանի որ Ռուսաստանը չի զիջում՝ պահպանելով իր ռազմա-քաղաքական կեցվածքը:
 
Վերջին տարիներին Ռուսաստանը կենտրոնացել է երկու նպատակի վրա՝ առևտրային ուղիների վերակառուցում և այլ շուկաների անցում, ինչպես նաև արևմտյան մատակարարումներից կախվածության թուլացում և իր արդյունաբերության զարգացում: Շատերը կարծում էին, որ տարիներ շարունակ ճնշման տակ գտնվող Ռուսաստանը կթուլանա, բայց իրականում այն կարծես ավելի վճռական է դարձել իր ազգային շահերը պաշտպանելու հարցում: Իր վերջին ուղղերձով, ՌԴ նախագահը միջազգային հանրությանը նաև ազդանշան է տալիս, որ Ռուսաստանն ունի իր հակառակորդներին հյուծելու բավարար վճռականություն:
 
ՆԱՏՕ-ն չի թուլացնում Ռուսաստանի վրա ճնշումը: Դաշինքի՝ դեպի արևելք ընդլայնումը, ինչպես նաև ՆԱՏՕ-ի անդամ պետությունների կողմից Ուկրաինային ցուցաբերվող աջակցությունը Մոսկվայի կողմից դիտվում են որպես անվտանգության սպառնալիք՝ շատ ավելի վտանգավոր, քան տնտեսական պատժամիջոցներն են: ՌԴ նախագահը կրկին սահմանել է Ռուսաստանի «կարմիր գծերը», ըստ որի Արևմուտքի կողմից ցանկացած անխոհեմ գործողություն կարող է բերել անցանկալի հետևանքների:
 
Արևմտյան քաղաքական էլիտաները շարունակում են կարծել, որ ֆինանսական գործիքների և քարոզչության միջոցով կարող են ենթարկեցնել Ռուսաստանին: Միաժամանակ Եվրոպան դժվարությունների է բախվում էներգակիրների բարձր գների, արդյունաբերական ձեռնարկությունների արտագաղթի և գնաճի պատճառով։ Ակնհայտ է նաև, որ անկախ նրանից, թե ինչպիսի նպատակներ ու կարգախոսներ են հռչակվում՝ Եվրոպայում շատերն այլևս չեն ցանկանում ապրել դժվարությունների ու անորոշ ապագայի մեջ։
 
Պուտինը նշել է նաև, որ Ռուսաստանը հարմարվում է ճնշմանը և պատրաստ է արձագանքել, եթե իր «կարմիր գծերը» հատվեն։ Սա նշանակում է, որ Արևմուտքը՝ նախքան Ռուսաստանի նկատմամբ հետագա գործողություններ ձեռնարկելը, պետք է կարողանա մինչև վերջ հաշվարկել բոլոր հնարավոր հետևանքները։ Եվրասիական տարածաշրջանն ու Մերձավոր Արևելքը, հերթական անգամ կանգնած են պատմական վճռորշ իրադարձությունների առջև: