Ավանդույթը չի խախտվի․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. Նորընտիր ԱԺ անդրանիկ նիստն օգոստոսի 3-ին կլինի, արդեն չորրորդ անգամ ավանդույթը չի խախտվի, եւ մինչ ԱԺ նախագահի ընտրվելը նիստը կվարի տարիքով ավագ պատգամավորը՝ Կնյազ Հասանովը։Նա պատգամավոր է ընտրվել ՔՊ-ի՝ փոքրամասնությունների ցուցակով։ Ազգությամբ քուրդ պատգամավորը ՀՀԿ-ի ցուցակով 2017-ին է պատգամավոր դարձել եւ վարել անդրանիկ նիստը, ապա՝ 2018-ին, հետո՝ 2021-ին։
Հասանովը մեզ ասաց, որ դեռ չգիտի՝ ինքն ընտրվել է, թե՝ ոչ: Եթե ընտրվել է, եւ եթե առաջարկեն, հաստատ չի մերժի։ 81-ամյա Հասանովին հարցրինք` չի՞ հոգնել օրենսդիր աշխատանքից, ինչո՞ւ չգնաց թոշակի, որ երիտասարդների համար տեղ բացի: «Չէ, դեռ չեմ հոգնել, որ հոգնեմ, կգնամ»: Իմացանք` վատառողջ եք։ «Վիրահատություն տարա, հիմա լավ եմ զգում»։
Նիստին, ըստ կարգի, պետք է ներկա լինեն նաեւ ՀՀ նախագահն ու Վեհափառը, ինչպես 2021-ին էր: Սակայն ՔՊ-ում վստահ են, որ Վեհափառը ներկա չի լինի` չեն հրավիրի։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...