Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկա Պատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ Զաքարյան Իմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով 40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ում Տեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան «Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահ Իշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ Վարդևանյան Այսօր մասնակցեցի «Կանանց հզորացման ակադեմիայի» դասընթացին՝ հանդես գալով Առաջնոդության թեմայով դասախոսությամբ. Էդմոն Մարուքյան Հայաստանի Հանրապետությունը կործանելու մանդատ Փաշինյանը չի ստացել. Ավետիք Չալաբյան Փաշինյանի խոսքերը հենված չեն ոչ գիտելիքի և ոչ էլ հաջողված աշխատանքային փորձի վրա. Հրայր Կամենդատյան Արցախի հարցն ամրագրված է միջազգային իրավունքով` դեռևս ԽՍՀՄ-ի փլուզումից հետո. Աննա Կոստանյան
Կարեն Դեմիրճյանին հիշում ենք ոչ միայն որպես անցյալի ղեկավար. Մհեր ԱվետիսյանՀիմա ասում են բա մեզ պե՞տք էր Տիգրանաշենը՝ «դժգույն, դժբախտ», մեկ ա էնտեղ մեզ են ընտրել, ինչ ուզենք, կանենք, ասեք, կանենք. Աննա ԿոստանյանԿառավարության ծրագրով նախատեսված «հոգևոր անվտանգության» դրույթները սկսել են կենսագործվել. Մենուա ՍողոմոնյանՄենք այստեղ ենք՝ Հայաստանին փոփոխություն բերելու համար Կոռնիձորի վարչական ղեկավարը հերքում է. անգամ կրակոց չկաՊատերազմը կարող է տարածվել Ուկրաինայից ու Ռուսաստանից դուրս․ աշխարհն ապահովագրված չէ նոր աղետներից․ Արտակ ԶաքարյանԻմ գնահատականները իրականությանը շատ մոտ էին․ Շարմազանով40 րոպեում դեպի Սյունիք․ «Սյունիք» օդանավակայանն ու NovAir-ը՝ TourExpo 2026-ումՏեղի է ունեցել «Անպատշաճ Մտքեր Արդարության և Հեղափոխության մասին» իրավափիլիսոփայական գրքիս շնորհանդեսը Միևնույն է երբեք մեր սպառողը չշահեց, հացի գները ոչ մի տեղ չեն իջել. Հարություն Մնացականյան«Համահայկական ճակատ»-ի 5-րդ համագումարում Արսեն Վարդանյանը վերընտրվեց կուսակցության նախագահԻշխանությունները խոստովանում են, որ Հայաստան-Եվրոպական Միություն անդամակցության կոնկրետ որոշում ու քայլ չկա․ Արամ ՎարդևանյանՀոկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը հայտարարել է, որ սեպտեմբերի 5-ի կեսգիշերից ի վեր Կիևին որևէ հարված չի հասցվելԵրկուշաբթի լույս չի լինելու․ հասցեներՀունաստանի Պատրաս քաղաքում հրդեհը վնասել է պատմական գինեգործարան«Ինտեր»-ը հաղթանակ կորզեց «Նապոլի»-ի հետ խաղում. Մխիթարյանը մնաց պահեստայինների շարքումՕդի ջերմաստիճանը հանրապետությունում կնվազի 5-8 աստիճանովՀունաստանում ռազմական ինքնաթիռ է կործանվելՍևանա լիճը ՝ «ELLE Bulgaria»-ի էջերում
Մամուլի տեսություն

ՄԱԿ հասած ադրբեջանական պլանը. ինչո՞ւ էին ճիշտ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստանը», և ինչպե՞ս է իշխանությունը ծածկադմփոց անում իրական վտանգը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի իշխանությունները հետևողականորեն մեծացնում են ճնշումը պաշտոնական Երևանի վրա՝ ձգտելով կորզել աշխարհաքաղաքական նորանոր զիջումներ։ Մինչ հայկական կողմը խորհրդարանական ընտրությունների նախաշեմին «խաղաղության օրակարգն» օգտագործում էր ներքին լսարանին հանգստացնելու և իշխանությունը պահպանելու նպատակով, Բաքուն բոլորովին այլ մարտավարությամբ է առաջնորդվում։ Ադրբեջանական կողմը չի շտապում ստորագրել վերջնական փաստաթուղթը, քանի որ Երևանի զիջողական կեցվածքը թույլ է տալիս անընդհատ ընդլայնել պահանջների ցանկը՝ ներառելով անկլավների հանձնումը, սահմանազատման գործընթացի անվան տակ նոր տարածքների յուրացումը, ՀՀ Մայր օրենքի փոփոխությունը և շուրջ 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցումը» Հայաստանում։

Այս վերջին խնդիրը Բաքուն արդեն տեղափոխել է միջազգային ամենաբարձր հարթակներ։ Ալիևի վարչակազմը ստեղծել ու պետականորեն ֆինանսավորում է «Արևմտյան Ադրբեջանի համայնք» կազմակերպությունը, որի միջոցով իրականացվում է ակտիվ լոբբինգ։ Օտարերկրյա պատվիրակությունների հետ հանդիպումներից բացի, կազմակերպությունն անցած շաբաթ համաժողով է անցկացրել ԱՄՆ Կոնգրեսում, իսկ ավելի վաղ՝ 2023 թվականի հունվարին և մարտին, ՄԱԿ-ի անդամ պետություններին է փոխանցել հատուկ դիմում-նամակներ։ Այդ փաստաթղթերով Ադրբեջանը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայից և Անվտանգության խորհրդից պահանջում է ստիպել Հայաստանին՝ ապահովել էթնիկ ադրբեջանցիների անվտանգ ու կոլեկտիվ «վերադարձը», ինչպես նաև երաշխավորել նրանց լայն իրավունքները։

Միջազգային հանրությանը մոլորեցնելու համար Բաքուն դիմումներում ներառել է պատմական կեղծիքներ՝ Հայաստանին մեղադրելով 1905-1906, 1918-1921, 1948-1953 և 1988-1991 թվականներին իրականացված «բռնությունների» մեջ։ Ակնհայտ է, որ սա բացարձակ անհեթեթություն է, ավելին՝ տարբեր ժամանակահատվածներում հենց հայ բնակչությունն է ենթարկվել զանգվածային տեղահանությունների և ջարդերի Բաքվում, Սումգայիթում, Նախիջևանում ու Արցախում։ Ինչ վերաբերում է խորհրդային վերջին տարիներին, ապա Հայաստանում բնակված ադրբեջանցիները հեռացել են կամավորության սկզբունքով՝ իրացնելով իրենց գույքը։ Ադրբեջանը նաև մշակութային վանդալիզմի մեջ է մեղադրում հայկական կողմին, այնինչ հենց ինքն է հիմնահատակ ոչնչացրել հայկական պատմական ժառանգությունը Նախիջևանում և շարունակում է նույն քաղաքականությունը բռնազավթված Արցախում։

Հայաստանի կառավարող ուժի ներկայացուցիչները՝ քպականները, տևական ժամանակ է, ինչ տեղեկատվական տարբեր մանիպուլ յացիաներով փորձում են ծածկադմփոց անել այս իրողությունը։ Նրանք բացահայտ թրոլինգի և հեգնանքի էին ենթարկում Սամվել Կարապետյանի և «Ուժեղ Հայաստան» դաշինքի հնչեցրած հանրային ահազանգը՝ կապված Հայաստանում 300 հազար ադրբեջանցիների «վերաբնակեցման» սպառնալիքի հետ։ Իշխանական քարոզչամեքենան ամեն կերպ ձգտում էր նվազեցնել կամ ծաղրի վերածել այդ լուրջ մտահոգությունները, սակայն հակառակն ապացուցող փաստերը միանշանակ վկայում են, որ Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը լիովին ճիշտ էին։ Ավելին, գործող վարչապետը պնդում էր, թե հենց ընդդիմությունն է Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի մասին խոսելով՝ առիթ տվել Ալիևին բարձրացնելու այս հարցը։ Սակայն ՄԱԿ-ի պաշտոնական փաստաթղթերը լիովին հերքում են իշխանական այս թեզերն ու բացահայտում դրանց սնանկությունը։ Փաստերը վկայում են, որ ադրբեջանական այդ կազմակերպությունը ստեղծվել է դեռևս 1989 թվականին, ինչը նշանակում է, որ Բաքվի հեռահար ծրագրերը ոչ մի կապ չունեն հայկական ընդդիմության ներկայիս հայտարարությունների հետ, և որ հանրությանը զգուշացնողների փաստարկները բացարձակապես հիմնավոր են։ Թեև պաշտոնական Երևանն այժմ հայտարարում է, որ մերժում է վերաբնակեցման ծրագիրը, անցյալի հակասական հայտարարությունները՝ Արցախի կարգավիճակի վերաբերյալ, հիմք չեն տալիս լիարժեք վստահելու այսօրվա պնդումներին։

300 հազար ադրբեջանցիների հնարավոր հաստատումը Հայաստանում սպառնում է պետականության կորստով։ Ցանկացած կենցաղային կամ համայնքային միջադեպ Բաքուն կարող է օգտագործել որպես պատրվակ՝ սեփական քաղաքացիներին պաշտպանելու հիմնավորմամբ ռազմական ինտերվենցիա իրականացնելու համար։ ՄԱԿ-ին հղված պահանջներում հստակ նշված է, որ նրանք չեն վստահում հայկական իրավապահ համակարգին և պահանջելու են ադրբեջանական կամ թուրքական զինված ուժերի կամ տեղական հատուկ ստորաբաժանումների ներկայություն։

Բացի այդ, ադրբեջանական համայնքը պահանջելու է պաշտոնական կարգավիճակ լեզվի համար, սեփական կրթական ու կրոնական հաստատություններ, իսկ ընտրական իրավունքի ուժով՝ պատգամավորական մանդատներ խորհրդարանում։ Դա կբերի հայոց պատմության դասագրքերի վերանայման, հայկական ազգային-ռազմական գործիչների հուշարձանների ապամոնտաժման, տեղանունների փոփոխության և ֆինանսական ահռելի փոխհատուցումների, ինչը կազմաքանդելու է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը ներսից։

Այսպիսով, այն ամենը, ինչի մասին ամիսներ շարունակ բարձրաձայնում էին Սամվել Կարապետյանն ու «Ուժեղ Հայաստան» դաշինքը, այսօր դարձել է ՄԱԿ-ի սեղաններին դրված պաշտոնական փաստաթուղթ։ Մինչ իշխանական թիմը զբաղված է հանրային ահազանգերը թրոլինգի ենթարկելով և իրական սպառնալիքները քողարկելով, Բաքվի հեռահար ռազմավարությունը քայլ առ քայլ կյանքի է կոչվում՝ հայկական կողմի անգործության և տեղեկատվական մանիպուլ յացիաների ֆոնին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում