«Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքը փլուզվել է, և քաղաքացին վայր է ընկել՝ ստանալով վնասվածքներ
Հունիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում տեղեկություն է ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը Հակոբ Հակոբյան փողոցի 3 հասցեում գտնվող «Մերգելյանի» անվան ինստիտուտից «պոլիտրավմա» ախտորոշմամբ «Երևան» բժշկագիտական կենտրոն բուժօգնության են տեղափոխել մի քաղաքացու։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արաբկիրի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանի գլխավորությամբ, որտեղ պարզվել է, որ վիրավորը Երևանի բնակիչ 47-ամյա Արթուր Մ․-ն է։Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ ոստիկանները պարզել են, որ «Մերգելյանի» անվան ինստիտուտի տանիքում տարածքի ուսումնասիրման ժամանակ տանիքը փլուզվել է, և Արթուր Մ․-ն վայր է ընկել և ստացված մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։
Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին։Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Արթուր Մ․-ն աշխատում է «Գեոկոսմոս» ՓԲԸ-ում՝ որպես դիոդոզիայի բաժանմունքի վարիչ։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան