Toyota-ն երկրորդ պաշտոնական ավտոսրահն է բացում Երևանում. հայտնի է մրցույթի հաղթողը
Ճապոնական ավտոարտադրության հսկա Toyota ընկերությունը որոշել է Երևանում բացել երկրորդ պաշտոնական ավտոսրահը, որը կգործի գործող «Տոյոտա Երևան» սրահից անկախ՝ հանդիսանալով ապրանքանիշի լիիրավ ներկայացուցիչը Հայաստանում:
Երկրորդ ներկայացուցչություն հիմնելու նպատակով ճապոնական կողմի հայտարարած մրցույթին մասնակցել է մոտ մեկ տասնյակ ընկերություն, այդ թվում՝ Audi-ի պաշտոնական ներկայացուցիչ «Սլավ մոթորսը», Mercedes-Benz-ի պաշտոնական ներկայացուցիչ «Ավանգարդ մոթորսը» և վրացական «Տեգետա մոթորսը»: Մրցույթի արդյունքներով հաղթող է ճանաչվել VG Motors ընկերությունը, որը Հայաստանում ներկայացնում է նաև չինական Chery և AVATR բրենդերը:
VG Motors-ի հիմնադիրը «Տոյոտա Երևան» ընկերության նախկին տնօրեն և փայատեր Վահե Գզրարյանն է, ով 2024 թվականին վաճառել է իր փայաբաժինն ու դուրս եկել նախորդ ընկերությունից: Նոր պաշտոնական ավտոսրահը կրելու է «Toyota Center VG» անվանումը:
Ավտոսրահը կգործի Փարաքարում՝ Մհեր Մկրտչյան 1 հասցեում, որտեղ այժմ ընթանում են ակտիվ շինարարական աշխատանքներ: Օբյեկտի պաշտոնական բացումը նախատեսված է սեպտեմբերին:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան