Իրավապահները 59-ամյա տղամարդու բակում հայտնաբերել են մշակված կանեփի 107 թուփ, նաև՝ 70 գրամ մարիխուանա (տեսանյութ)
Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Էջմիածնի Պռոշյան փողոցի բնակիչ 59-ամյա մի տղամարդ ապօրինի աճեցնում է կանեփ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից:
Հունիսի 26-ին ստուգման նպատակով համայնքային ոստիկաններն այցելեցին տղամարդուն և բակում, ակնհայտ տեսանելի մասում, նկատեցին մշակված կանեփի բույսեր։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ։
Նույն օրը կատարված զննությամբ իրավապահները տղամարդու բակում հայտնաբերեցին մշակված կանեփի 107 թուփ։ Հետագա միջոցառումների արդյունքում հունիսի 29-ին 59-ամյա տղամարդը ներկայացրեց մարիխուանայի նմանվող զանգվածով երեք փաթեթ, որոնց ընդհանուր քաշն ավելի քան 70 գրամ էր։
Ըստ տղամարդու՝ իր աճեցրած կանեփից պատրաստած մարիխուանան անձնական օգտագործման համար էր։ Տղամարդը տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր։ Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան