Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան

Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը

Ընտրություններին հաջորդած օրերին ժամանակիս մեծ մասն անցկացրել եմ Քրիստոսի արձանի շինհրապարակում։ Սա հնարավորություն էր՝ ինչ-որ կերպ կտրվելու առկա իրականությունից և խնդիրներին ավելի լայն նայելու։

Ես չեմ ցանկացել խոսել իմ և իմ թիմի հանդեպ աննախադեպ հարձակումներից ու աներևակայելի անարդարությունից, որ տեղի է ունենում մեր հանդեպ։ Այդ ամենը շատ լավ անում են իմ թիմակիցները և մեր փայլուն իրավաբանները։ Շնորհակալ եմ հանրությանը, քաղաքական և հանրային շրջանակներին՝ անկեղծ աջակցության և ճշմարտությանը հետամուտ լինելու համար։

Փոխարենը ես ուզում եմ խոսել մի հարցի մասին, որ բոլորն իրար տալիս են։ Ինչո՞ւ նույնիսկ ընտրություններից հետո իրավիճակը Հայաստանում չի հանդարտվում, և ե՞րբ Հայաստանում կլինեն փոփոխություններ դեպի լավը։

Այս կարևորագույն հարցերին ես ուզում եմ հարցով պատասխանել։ Ինչո՞ւ Հայաստանում հնարավոր չեղավ հասնել նրան, որ ընտրարշավները լինեն ծրագրային, առանց թշնամանքի, առանց սպառնալիքի ու ատելության։ Մի՞թե 8 տարին հերիք չէր երկրում նման մթնոլորտ ձևավորելու համար։ Իսկ դրվե՞լ է արդյոք նման խնդիր։

Իմ խորին համոզմամբ, Հայաստանում իրական լավ փոփոխություններ հնարավոր են այն ժամանակ, երբ մենք ի վերջո հասկանանք, որ բոլորս գտնվում ենք մեկ ընդհանուր նավի մեջ։ Պաշտոնը, մանդատը, անհատական նեղ շահն անիմաստ են, եթե մեր ընդհանուր նավը վթարվի։

Իմ մասին ասում էին, թե ընտրական պրոցես եմ մտել՝ ունեցվածքս փրկելու համար։ Իրականում լրիվ հակառակն է. ես հրաժարվել եմ ինձ համար հանդարտ, անհոգ կյանքից՝ ունենալով միայն մեկ նպատակ՝ օգնել իմ երկրին։ Կարող էի շատերի նման մի կողմ քաշվել, մտածել միայն իմ ունեցվածքի մասին։ Բայց ես այդ մարդը չեմ. երբ տեսնում եմ, որ իմ երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնած, չեմ կարող ասել՝ դա ինձ չի հետաքրքրում, դա ինձ չի վերաբերում։

Մեր ամենամեծ խնդիրների աղբյուրն անտարբերությունն է, որը գալիս է ընդհանուր տան, ընդհանուր խնդիրների գաղափարը խորությամբ չգիտակցելուց և չզգալուց։

Այս մտածողությունը ենթադրում է փոխադարձ հարգանք, իրար լսելու կարողություն, դիմացինի ուրախությունն ու ցավը կիսելու կարողություն, և մեկ ու միակ հայրենիքի ընկալում։ Ցավոք, մենք հիմա դա չունենք։

Եթե Հայաստանը բախվի լուրջ դժվարությունների ու լուրջ մարտահրավերների (իսկ մենք հիմա գնում ենք հենց այդ ուղղությամբ), ապա տուժելու են բոլորը։ Հաղթող չի լինելու, կորուստները լինելու են բոլորինս։

Ես վերջին շրջանի իմ հանրային գործունեությունը կառուցել եմ ներքին համերաշխության գաղափարի շեշտադրմամբ։ Սա այն հիմնաքարն է, որի վրա պետք է կառուցվի մեր հետպատերազմյան վերականգնումը։

Ցավոք, ներքին համերաշխության փոխարեն, այս ընտրությունների հետևանքով է´լ ավելի խորացան չարությունը, լարվածությունը և ժողովրդի պառակտվածությունը։

Մեր երկիրն ունի շատ լուրջ խնդիրներ, մենք առաջիկայում պարտավոր ենք լինելու ընդունել դժվար որոշումներ և գտնել եզակի ճիշտ լուծումները։ Բայց ես վստահ չեմ, որ մենք սա գիտակցում ենք։ Մեր ժողովուրդը բաժանված է ճամբարների, մեր ունակ կադրերը, մասնագետները, փորձ ու գիտելիք ունեցող գործիչները որոշումների վրա ազդելու որևէ հնարավորություն չունեն։ Պարզ ասած՝ նրանք անտեսված են, քանի որ «յուրային» չեն։ Սփյուռքին նայում ենք որպես օտարի, ներսի ընդդիմախոսներին՝ որպես թշնամու։ Այս մթնոլորտով ո՞ւր ենք գնում։

Ինձ ուղղակի ապշեցնում են տնտեսության մասին մեր պատկերացումները։ Մենք հասել ենք նրան, որ նույնիսկ տնտեսությունն ենք բաժանում ռուսամետ-արևմտամետի։ Սա նորմալ չէ։ Գիտե՞ք հիմա ինչ է կատարվում ռուսական շուկայում։ Հայկական ապրանքների տեղը շատ արագ զբաղեցնում են ադրբեջանական ապրանքները։

Ու մինչ մենք զբաղված ենք ինքնախաբեությամբ, իրական տնտեսությունը կարող է փլուզվել։ Մեր իրական գյուղացին կարող է հայտնվել չքավորության եզրին, մեր իրական գործարարը կարող է սնանկանալ, մեր իրական բյուջեն կարող է լուրջ պրոբլեմներ ունենալ, տնտեսության իրական ճյուղեր կարող են ուղղակի ոչնչանալ։

Ո՞նց կարելի էր նման բան թույլ տալ։

Ես հարցնում եմ ու ինքս, ցավոք, գիտեմ պատասխանը։ Այս ամենը մենք կարողացանք թույլ տալ հենց այն պատճառով, որ չունենք միասնական երկրի, միասնական խնդիրների զգացողություն։ Իմ կառուցած արձանը և Նոյյան Տապանը, բացի մեր երկրին տնտեսական օգուտներից, ունեն նաև խորհրդանշական շատ ավելի կարևոր իմաստ՝ միասնականության, ընդհանուր նպատակների և ընդհանուր ապագայի։