Չկա «ժողովրդի կողմից տրված» մանդատ. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանը, որ նույնիսկ ԿԸՀ վիճարկվող տվյալներով հունիսի 7-ին քվեարկությանը մասնակցած քաղաքացիների հազիվ 49 տոկոսի ձայներն է ստացել, նորից «ինձ մանդատ են տվել» թեզն է շահարկում: Ի մասնավորի, նա օրերս վերստին սպառնալիքների տարափ է տեղացել ընդդիմադիրների հասցեին, թե՝ այս կանեմ, այն կանեմ (դե, հասկանալի է՝ «նստեցնել», «ունեզրկել», ջախջախել), ու մեկ էլ թե՝ «ժողովուրդն ինձ ասել է», «ժողովուրդն ինձ մանդատ է տվել»:
Ստո՛պ: Չի՛ տվել: Չի՛ ասել: Բայց նախ՝ Նիկոլ Փաշինյանը իրավապահ համակարգի, առավել ևս՝ դատական համակարգի կարգադրիչը չէ: Նա իրավունք էլ չունի կարգադրելու, էլ չենք ասում՝ պատժաչափեր ու պատժատեսակներ թելադրելու: Առհասարակ, երբ կառավարության ղեկավարն սկսում է կարգադրել, թե ում բռնեն, ով «նստի» ու որքան «նստի», դա ինքնին նշանակում է, որ նա իր լիազորություններն անցնում է: Չնայած, նորություն չէ:
Սակայն կա ոչ պակաս էական, հիմնական պահ. ժողովրդի անունից խոսելու իրավունք ու տեղ Նիկոլ Փաշինյանն այլևս չունի (ընդհանրապես, չի էլ ունեցել, որովհետև ոչ ոք իրավունք չունի ողջ ժողովրդի անունից խոսել, բայց հիմա՝ առավել ևս): Շատ պարզ պատճառով՝ ժողովրդից ստացած մանդատ չունի:
Ժողովուրդն, առհասարակ, ամբողջությունն է: Իսկ Փաշինյանին, կրկնենք. անգամ յուրային ԿԸՀ տվյալներով ձայն էր տվել քվեարկության մասնակիցների հազիվ 49 տոկոսը: Եթե բոլոր ընտրողների հաշվարկով դիտարկենք, ապա նույնիսկ հազիվ 23-24 տոկոսը: Ինչպես էլ հաշվես, դա 100, այսինքն՝ «ժողովուրդ» չի անում:
Դաժան իրողությունն այն է, որ ժողովրդի պարզ մեծամասնությունը նրան՝ Նիկոլ Փաշինյանին մերժել է: Մաթեմատիկան ասում է, որ 51-ը մեծ է 49-ից: Այնպես որ, պետք չէ բոլոր տեսակի անձնական, քաղաքական վրեժխնդրություններն ու անօրինականությունները գցել ժողովրդի «գրպանը»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Ձևավորվել է Գագիկ Ծառուկյանի պաշտպանության հանրային կոմիտե. Իվետա Տոնոյան
Վաղը ուսումնական տարվա սկիզբն է. կուսակցության ո՞ր անդամի նկարն է․ Ուժեղ Հայաստան
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Կիբեռանվտանգության դասընթացի շրջանավարտները մասնակցեցին Ucom-ի «Junior Academy» ծրագրին
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Հայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա Կոստանյան