Արմավիրի մարզում կարկուտից ու ուժգին քամուց տուժած մի քանի գյուղի բնակիչներ փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը՝ պահանջելով փոխհատուցման հստակ ծրագիր
Այսօր՝ հուլիսի 7-ին, Արմավիրի մարզում վաղ առավոտից Վարդանաշեն, Երասխահուն, Արազափ և հարակից բնակավայրերի հարյուրավոր բնակիչներ ի նշան բողոքի փակել են Մարգարա–Վանաձոր–Տաշիր ավտոճանապարհը և պահանջում են, որպեսզի ՀՀ կառավարությունն ու Արմավիրի մարզպետարանը շտապ ներկայացնեն կարկուտից ու ուժգին քամուց տուժած բնակիչներին փոխհատուցելու հստակ ծրագիր։
Shmashyan.com-ի տեղեկություններով՝ հուլիսի 6-ին, նշված գյուղերում տեղացած ուժգին կարկուտն ու քամին հողին են հավասարեցրել գյուղացիների տարվա ամբողջ աշխատանքը։ Մի քանի րոպե տևած տարերային աղետը ոչնչացրել է խաղողի, ծիրանի, դեղձի, բանջարաբոստանային և այլ մշակաբույսերի զգալի մասը, վնասել բնակելի տների տանիքները, արևային վահանակները, պատուհանները, ինչպես նաև բազմաթիվ ավտոմեքենաներ։
Բողոքի ակցիայի մասնակիցները նշում էին, որ իրենցից շատերը վարկերով են մշակել հողատարածքները, ներդրել են վերջին միջոցները, իսկ այժմ կանգնել են ծանր սոցիալական խնդրի առաջ։ Նրանք դժգոհում էին, որ աղետից անցել է արդեն մեկ օր, սակայն մինչ այս պահը պատասխանատու որևէ կառույցի ներկայացուցիչ չի այցելել գյուղեր, չի գնահատել հասցված վնասը և չի ներկայացրել, թե ինչ քայլեր են իրականացվելու բնակիչներին աջակցելու համար։
«Մի ամբողջ տարվա քրտնաջան աշխատանքը մի քանի րոպեում վերացավ։ Մեր այգիներում բերք չի մնացել, իսկ մենք բանկերի ու վարկային կազմակերպությունների առաջ պարտավորություններ ունենք։ Եթե պետությունը մեր կողքին չկանգնի, չգիտենք՝ ինչպես ենք շարունակելու ապրել»։
Բնակիչները հայտարարում էին, որ ճանապարհը կբացեն միայն այն դեպքում, երբ պատասխանատու պաշտոնյաները ժամանեն դեպքի վայր, հանդիպեն գյուղացիներին և ներկայացնեն փոխհատուցման ու վնասների գնահատման հստակ մեխանիզմը։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան