Յունիբանկն աջակցեց Պոլիտեխնիկի շրջանավարտների ավարտական երեկոյի կազմակերպմանը
Յունիբանկը՝ որպես Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) բարերար, իր աջակցությունը ցուցաբերեց համալսարանի 93-րդ սերնդի շրջանավարտների ավարտական հանդիսավոր երեկոյի կազմակերպմանը։ Տոնական միջոցառման հատուկ հյուրն էր հայտնի երգիչ Սոսո Պավլիաշվիլին։
Շնորհավորելով շրջանավարտներին՝ ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը նշեց, որ նրանք կերտելու են Պոլիտեխնիկի 93-րդ սերնդի պատմությունը՝ իրենց գործունեությամբ, արժեքներով և մասնագիտական հաջողություններով նոր ուժ հաղորդելով համալսարանի շրջանավարտների մեծ համայնքին։ Նրա խոսքով՝ այսուհետ համալսարանը նրանց դիտարկում է ոչ միայն որպես շրջանավարտների, այլև որպես գործընկերների, որոնց հետ շարունակելու է քննարկել համալսարանի զարգացման, ինչպես նաև Հայաստանի տեխնոլոգիական և գիտակրթական առաջընթացին վերաբերող հարցերը։
Ռեկտորը երախտագիտություն հայտնեց նաև համալսարանի բարերարներին և գործընկերներին՝ կրթական նախաձեռնություններին, ուսանողներին և պրոֆեսորադասախոսական կազմին ցուցաբերած շարունակական աջակցության համար։
Յունիբանկի Վարչության նախագահ, ՀԱՊՀ հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Հակոբյանը նշեց, որ Յունիբանկը, լինելով համալսարանի բարերարներից մեկը, շարունակելու է իր երկարամյա և արդյունավետ համագործակցությունը Պոլիտեխնիկի հետ՝ աջակցելով համալսարանի զարգացմանը, կրթական նախաձեռնություններին և երիտասարդ մասնագետների կայացմանը։ «Յունիբանկը կարևորում է կրթության և բիզնեսի միջև համագործակցության զարգացումը՝ աջակցելով այնպիսի ծրագրերի իրականացմանը, որոնք նպաստում են գիտելիքահենք տնտեսության զարգացմանը, մրցունակ մասնագետների պատրաստմանը և երկրի տեխնոլոգիական ներուժի ամրապնդմանը», - ընդգծեց Մեսրոպ Հակոբյանը:
Յունիբանկի և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի միջև համագործակցության հուշագիրը ստորագրվել է 2021 թվականին։ Այն ուղղված է կրթական ծրագրերի կատարելագործմանը և դրանց գործնական կիրառմանը բիզնես միջավայրում։ Համագործակցությա




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան