ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին. ռուսական Առաջին ալիք (տեսանյութ)
ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել հեռացնել Հայ եկեղեցու կաթողիկոսին: Այս մասին հայտնել է ռուսական Առաջին ալիքը՝ հրապարակելով տեսնյութ:
«Ֆերիդուն Սինիրլիօղլուն անկեղծ խոստովանություն է արել՝ կարծելով, թե խոսում է Հայաստանի վարչապետ Փաշինյանի հետ, մինչդեռ իրականում շփվում էր պրանկերներ Վովանի և Լեքսուսի հետ։ Իշխանությունները իսկական հալածանքներ են սկսել Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ։ Հոգևորականների ձերբակալություններ, անցանկալիների հալածանքներ։ Ամեն ինչ՝ Արևմուտքի հրահանգով»,- հայտնում է լրավական ալիքը:
Ինչպես ավելի վաղ հայտարարել էր Առաջին ալիքը՝ հղում անելով Արտաքին հետախուզության ծառայությանը, Բրյուսելի վերջնական նպատակը Հայաստանի և Ռուսաստանի միջև բազմադարյան հոգևոր կապերի ամբողջական խզումն է։ Եվ ԵԱՀԿ գլխավոր քարտուղարը պատրաստ է օգնել փոխարինել կաթողիկոսին։
«-Ես նաև հույս ունեմ ԵԱՀԿ-ի դիրքորոշման վրա, որ դուք նույնպես կարող եք ինձ աջակցել այս հարցում։
-Ես էլ կզբաղվեմ դրանով։ Ի դեպ, դուք կարո՞ղ եք դա անել։ Կարո՞ղ եք փոխարինել կաթողիկոսին։
-Եվ ես կարծում եմ, որ հիմա ես հաղթաթղթեր ունեմ ձեռքիս, և մենք կարող ենք փոխել կրոնը։ Եվ այն ամենը, ինչ կարող եմ խնդրել ձեզանից, ձեր աջակցությունն է այն դեպքերում, երբ մենք բախվում ենք Կարապետյանի դաշնակիցների կողմից մեծ քննադատության։
-Լավ, ես կանեմ հնարավոր ամեն ինչ»,- մեջբերում է լրավական ալիքը հեռախոսազրույցից մի հատված:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան