Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան

Կինը քաղաքականության մեջ... կանանց քաղաքական մասնակցության, հավասար հնարավորությունների, առաջնորդության և հանրային կյանքում նրանց ներգրավվածության ծեծված թեմաներով տասնյակ տարիներ Հայաստանում անհաշիվ թրեյնինգներ, հանդիպում-քննարկումներ են անցկացվել ու էլ չասեմ, թե ինչ հոգեցունց, սրտաճմլիկ օրակարգեր են ստեղծվել ու տարածվել: Սակայն երբեք չի խոսվել՝ արդյո՞ք վաղը հանրային, քաղաքական ակտիվություն անող կինը չի դառնալու քաղաքական բանտարկյալ միայն նրա համար, որ հանդգնում է դեմ գնալ օրվա իշխանության պարտադրած հակաազգային քաղաքականությանը, ճշմարտությունները բարձրաձայնելով արդյոք թիրախ չի՞ դարձնում ինքն իրեն, իր երեխաներին ու առհասարակ իր ընտանիքին, և ի վերջո, ի՞նչ ուղերձ է ստանում հայ կինը, երբ տեսնում է, որ քաղաքական դիրքորոշման համար ակտիվ կանայք դառնում են քրեական հետապնդման, ձերբակալությունների, հանրային նվաստացման, բռնաճնշումների թիրախ։

Վերջին տարիներին քաղաքական գործընթացներում ներգրավված մի շարք կանայք հայտնվել են քրեական հետապնդման, կալանքի կամ քաղաքական դրդապատճառներով իրականացվող հետապնդումների կենտրոնում։ Վերջին ամենաթարմ դեպքերը Լիդյա Մանթաշյանի, և արդեն օրերս կալանավորված`Արեգնազ Մանուկյանի դեպքերն են։

Անկախ յուրաքանչյուր գործի առանձին իրավական գործընթացներից՝ քաղաքական իրականությունն այսօր ձևավորում է չափազանց վտանգավոր միտում. ՔԱՂԱՔԱԿԱՆԱՊԵՍ ԱԿՏԻՎ ՀԱՅ ՄԱՐԴԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԱՅԼԵՎՍ ՎՃԱՐՈՒՄ Է ՃԱՓԱԶԱՆՑ ԲԱՐՁՐ ԳԻՆ` սեփական ազատությամբ ու զրկանքներով։

Երբ իշխանության հետ անհամաձայնությունը կարող է վերածվել քրեական գործի, երբ կնոջ քաղաքական գործունեությունը ուղեկցվում է ատելության խոսքով, հանրային թիրախավորմամբ և ճնշմամբ, շատ կանայք բնականաբար սկսում են իրենք իրենց հարց տալ` բայց արժե՞ արդյոք զբաղվել քաղաքականությամբ։ Սա միայն առանձին կանանց խնդիրը չէ։ Սա ժողովրդավարության խնդիրն է։ Սա քաղաքական բազմակարծության խնդիրն է։ Սա կանանց քաղաքական ներկայացվածության նվազման խնդիրն է։

Եթե պետությունն ինքը` օրվա իշխանության քմահաճույքներով թիրախավորում է կանանց, չի ձևավորում և չի երաշխավորում հանրային առողջ քննարկման բարենպաստ միջավայր, ապա երբեք հույս չունենաք, թե երբևէ այս երկրում կանայք ցանկանալու են իրենց կյանքը, կարյերան և ընտանիքը դնել հարվածի տակ` հանուն հայրենիքի, պետության կամ նման հուզիչ ձևակերպումներով գաղափարների, իսկ վայրի օրենքները շարունակելու են քանդել ու նպաստել պետության արդի զարգացման հնարավորությունների հետընթացին: Սա արդեն ոչ թե միայն անհատի, առանձին` կնոջ կամ տղամարդու, այլ ամբողջ երկրի և պետության կորուստն է լինելու։

Ժողովրդավարություն չի նշանակում ունեզրկում, չի նշանակում բռնաճնշում, չի նշանակում հալածանքներ, չի նշանակում ատելություն և անհանդուրժողականություն հակառակ կարծիքի ու հայացքների հանդեպ, չի նշանակում զրկանքներ, չի նշանակում սանձարձակություն և չի նշանակում սեփական բարդույթների արդյունքնում ձևավորված ընչաքաղց քայլերով խեղդել մարդու ազատությունները։

Ժողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես։

Քաղաքական մրցակցությունը գաղափարների պայքար է, Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան , որը դու այդպես էլ չհասկացար և որին երբեք չհասար. քաղաքական մրցակցությունը մարդկանց վախացնելու և լռեցնելու միջոց չի կարող լինել ԺՈՂՈՎՐԴԻ ՄԱՐԴՈՒ համար։
 
Երբ լռում են կանայք, լռում է ողջ հասարակությունը։