Գեղարքունիքի մարզում սկսվել է անասնակերի բերքահավաքը
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Արդեն երկրորդ շաբաթն է, ինչ Գեղարքունիքի մարզում սկսվել և ընթանում են անասնակերի բերքահավաքի աշխատանքները։
Տեղեկացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից, անասնակերի բերքահավաքն առայժմ ընթանում է ցածրադիր գոտիների բնական խոտհարքերում կամ բազմամյա կերային մշակաբույսերի արտերում։ Նախնական տվյալներով՝ 1 հեկտարի միջին բերքատվությունը կազմում է 30-40 ցենտներ։
Տեխնիակական միջոցները և աշխատուժը բավարար են՝ բերքահավաքի աշխատանքներն իրականացնելու և ավարտելու համար։
2026 թվականի հուլիսի 15-ի տվյալներով՝ մարզում արդեն կուտակվել է 750 տոննա անասնակեր։ Շուտով խոտի բերքահավաքը կտեղափոխվի բարձրադիր գոտիներ։
«Առատ տեղումների ու եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ փարթամ բուսականություն է աճել արտերում ու խոտհարքերում, արոտներում, նույնիսկ այնչափ, որ տնտեսությունները հմարավորություններ կունենան 1 տարվա պահանջվածից ավելի անասնակեր կուտակել»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության վարչությունից։
Անասնակերի կուտակման աշխատանքները Գեղարքունիքի մարզում կշարունակվեն մինչև սեպտեմբեր ամսի կեսերը:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...