Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ի՞նչ սպասելիքներ ունի ժողովուրդը հետընտրական Հայաստանում. Տիգրան Դումիկյան

Հայաստանի քաղաքական համակարգում իշխանության և ընդդիմության հարաբերությունները տարիներ շարունակ ձևավորվել են ասիմետրիկ մոդելով, որտեղ իրական քաղաքական մրցակցությունը հաճախ բացակայել է։ Իշխանությունները, որպես կանոն, լուրջ խոչընդոտների չեն հանդիպել սեփական օրակարգն ամբողջությամբ իրականացնելու ճանապարհին, իսկ անհրաժեշտության դեպքում՝ ընդդիմադիր ուժերին օգտագործել են որպես գործիք՝ դրանք հանրությանը ներկայացնելու կամ դրանց լեգիտիմության տպավորություն ստեղծելու համար։

2018 թվականի իշխանափոխությունը, թերևս, կարելի էր դիտարկել որպես որոշակի շրջադարձային փուլ, սակայն փաստ է, որ երևույթի էությունը մեծ հաշվով չի փոխվել։
Նույնիսկ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունները ցույց տվեցին, որ գործող իշխանությունը քաղաքական մրցակցությունն ընկալում է ոչ թե որպես ժողովրդավարական համակարգի բնական ու անհրաժեշտ բաղադրիչ, այլ , ավելի շուտ, սեփական դիրքերին սպառնացող գործոն։

Ամեն դեպքում, եթե փորձենք ամփոփել հետընտրական այս կարճ ժամանակահատվածում ընդդիմությանը վստահած հանրության հիմնական սպասելիքները, ապա կարելի է ձևակերպել, որ հավաքական ընդդիմության առաջնային խնդիրներից մեկը գործող վարչակարգի նկատմամբ արդյունավետ զսպող մեխանիզմների ձևավորումն ու քաղաքական զիջումներ պարտադրելն է։ Ի վերջո, նախընտրական շրջանում ընդդիմության կողմից մի շարք հարցերի շուրջ բարձրացված մտահոգությունները ընդամենը շաբաթներ անց՝ նոր խորհրդարանի և կառավարության ձևավորումից հետո, պետք է հայտնվեն իշխանության օրակարգում։

Հատկանշական է, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքը, դեռ չստացած պատգամավորական մանդատները, արդեն իսկ մեկնարկել է ժողովրդի հետ հետընտրական հանդիպումների շարքը։ Ավելին, այն համայնքներում, որտեղ դաշինքը ապահովել է համոզիչ հաղթանակ, մեկնարկել է բազմազավակության խթանման ծրագիր՝ ընտանիքում 5-րդ երեխայի ծնվելու պարագայում բնակարան նվիրելու նախաձեռնությամբ։

Եթե անգամ մի կողմ դնենք սոցիալական ծրագրի մասշտաբը, պետք է խոստովանել, որ նորանկախ Հայաստանի քաղաքական պատմության մեջ դժվար է հիշել նմանատիպ նախադեպ, երբ քաղաքական ուժը, դեռևս չստանձնելով խորհրդարանական լիազորությունները, անցնում է անմիջական գործողությունների։ Սա քաղաքականության մեջ սահմանում է պատասխանատվության նոր չափանիշ՝ «խոսքից գործի» անցնելու սկզբունքը։

Իսկ ի՞նչպես է իշխանությունը պատասխանում այս քաղաքական մարտահրավերին։ Առայժմ տպավորություն է ստեղծվում, որ նրա առաջնահերթությունների շարքում առավել կարևոր տեղ է զբաղեցնում պարգևավճարների թեման։ Օրեր առաջ կառավարությունը պետական համակարգի աշխատակիցներին պարգևատրելու նպատակով հատկացրեց ևս 5 միլիարդ դրամ...

Միաժամանակ ակնհայտ է, որ ժողովուրդը կոնկրետ ակնկալիքներ ունի ոչ միայն ընդդիմությունից, այլև, առաջին հերթին, իշխանությունից։ Եվ դա բնական է, քանի որ պետական կառավարման ամբողջ պատասխանատվությունը կրում է հենց իշխանությունը։

Հիմնական հարցը, սակայն, հետևյալն է. ո՞ր քաղաքական բևեռն ավելի արդյունավետ կկարողանա արդարացնել հասարակության սպասելիքները, և, ամենակարևորը, ի՞նչ կշահի դրանից Հայաստանը։