Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

ԲՐԻԿՍ-ը պարտավոր է հրապարակավ պաշտպանել և իր գործողություններով աջակցել Իրանին․ Խաչիկ Ասրյան

Խաչիկ Ասրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 
Իր զարգացող տնտեսական հզորությունը աշխարհաքաղաքական ուժային ազդեցության վերափոխած ԲՐԻԿՍ կազմակերպության ստեղծման գաղափարը հիմնված է բազմաբևեռ աշխարհի կառուցման, անկախ և ինքնիշխան պետությունների փոխադարձ հարգանքի և արևմտյան միաբևեռ գերիշխանությանը հակակշիռ լինելու վրա։
 
ԲՐԻԿՍ կազմակերպության հիմնադիր անդամ հինգ պետությունները՝ Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը, Չինաստանը և Հարավային Աֆրիկան, բազմիցս հայտարարել են, որ ԲՐԻԿՍ-ի նպատակն է պաշտպանել միջազգային արդար կարգը, պետությունների անկախությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը և թույլ չտալ, որ աշխարհը ղեկավարի մեկ ռազմական գերտերություն։
 
ԲՐԻԿՍ կազմակերպության հիմնադիր անդամ հինգ պետություններին, 2024 թվականի սկզբին, միացել են ևս հինգ պետություն, այդ թվում՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը (մյուս չորս պետություններն են՝ Եգիպտոս, Արաբական Միացյալ Էմիրություններ, Եթովպիա, Սաուդյան Արաբիա)։
 
Ինչպես նաև, 2024 թվականի հոկտեմբերին, ԲՐԻԿՍ կազմակերպության (10 պետություն) Գործընկեր Պետություններ են դարձել 13 պետություն, այդ թվում՝ Բելառուս, Թուրքիա, Ղազախստան, Ուզբեկստան, Վիետնամ, Մալայզիա, Ինդոնեզիա, Թայլանդ, Ալժիր, Ուգանդա, Նիգերիա, Կուբա, Բոլիվիա։
 
ԲՐԻԿՍ-ը, արդեն որպես աշխարհաքաղաքական ուժային կազմակերպություն, պետք է հակազդի արևմտյան միաբևեռ գերիշխանությանը և նրանց կողմից իրականացվող պատերազմական գործողություններին։
 
Այս տարվա փետրվարի 28-ին, Ամերիկան և Իսրայելը հերթական անգամ պատերազմական գործողություններ են սանձազերծել Հայաստանի հարևան, բարեկամ և բնական դաշնակից Իրանի և Իրանի ժողովրդի դեմ։
 
Այսօր, արդեն 145-րդ օրն է, որ Իրանի հայրենատեր իշխանությունը և Իրանի հայրենատեր ժողովուրդը պատերազմում է ատոմային երկու պետության` Ամերիկայի և Իսրայելի դեմ։
 
Իսկ, ո՞ւր են ԲՐԻԿՍ աշխարհաքաղաքական ուժային կազմակերպության անդամ և գործընկեր պետությունները (բացառությամբ՝ Ռուսաստանի և Չինաստանի, որոնք հրապարակավ պաշտպանում և աջակցում են Իրանին)․ ինչո՞ւ այդ պետությունները, ժամ առաջ, հրապարակավ չեն հայտարարում, որ բոլոր առումներով, անվերապահորեն պաշտպանում և աջակցում են Իրանին։

Եթե, ԲՐԻԿՍ-ը ի վիճակի չէ հանդես գալ միասնական, հստակ և վճռական դիրքորոշմամբ և ծայրահեղ ծանր պահին պաշտպանել իր անդամ պետությանը՝ Իրանին, ապա այն այլևս ոչ մի արժեք չի ներկայացնում և չունի որևէ բարոյական կամ քաղաքական իրավունք խոսելու բազմաբևեռ աշխարհի կառուցման, միջազգային արդար կարգը պաշտպանելու, անկախ և ինքնիշխան պետությունների փոխադարձ հարգանքի մասին։
 
Այսօր, երբ Ամերիկան և Իսրայելը հերթական պատերազմական գործողություններն են սանձազերծել Իրանի դեմ, ԲՐԻԿՍ-ը պարտավոր է անհապաղ անցնել վճռական գործողությունների՝ հստակ քաղաքական դիրքորոշում հայտարարելուց մինչև իրական, գործնական աջակցություն, ասել է թե՝ ամբողջությամբ պաշտպանել Իրանին և Իրանի ժողովրդին։
 
Հակառակ դեպքում ԲՐԻԿՍ-ը կվերածվի ձևական, անգործունակ կազմակերպության։
 
Խաչիկ Ասրյան
 
«Հայոց Արծիվներ. Միասնական Հայաստան» կուսակցության հիմնադիր Նախագահ,
«Սյունյաց Արծիվներ» և «Հայոց Արծիվներ» հայրենասիրական հասարակական կազմակերպությունների հիմնադիր
 
Նախագահ,
 
«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատի հիմնադիր Հրամանատար,
 
44-օրյա, Ապրիլյան և Արցախյան պատերազմների կամավոր մասնակից,
 
«Մարտական Խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր,
 
Պահեստազորի Գնդապետ,
 
2007–2018 թվականներին՝ ՀՀ Սպորտի և Երիտասարդության հարցերի փոխնախարար աշխատած։
Կից ներկայացվում են Խաչիկ Ասրյանի կենսագրությունը՝ Ֆեյսբուքի էջում, ինչպես նաև այլ կարևոր նյութեր։