Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ողջ քննչական խմբին հանդես եկանք բացարկի միջնորդությամբ. Ծառուկյանի առերեսումն իրանցիների հետ դադարեցվեց. փաստաբան

Երեմ Սարգսյանի հետ տեղի ունեցած իրադարձությունները, բնականաբար, անպատասխան չթողեցինք, հանդես եկանք բացարկի միջնորդությամբ ոչ միայն քննիչին, քննչական խմբի ղեկավարին, այլ ամբողջ քննչական խմբին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Էմին Խաչատրյանը:

«Ամբողջ քննության ընթացքում տեսած տարաբնույթ ապօրինությունների մեջ  միամտություն կլինի արդարություն փնտրելը, հետևաբար՝ առնվազն այս փուլում պետք է արձանագրենք թե՛ տեղի ունեցած ապօրինությունը, թե՛ այն հանգամանքը, որ հնարավոր ու անհնարին բոլոր մեթոդներով պարոն Ծառուկյանին զրկում են արդյունավետ պաշտպանության իր իրավունքից, իսկ դրանք ամրագրված են և՛ Սահմանադրությամբ, և՛ մնացած մյուս օրենքներով։ 

Այս ամենը մենք պետք է արձանագրենք, սրա մասին պետք է չլռենք, պետք է խոսենք ու նաև իրավական գործընթացով, չնայած՝ պարոն Ծառուկյանի նկատմամբ տեղի ունեցան ոչ իրավական գործընթացներ»,-նշել է նա։ 

Հարցին՝ բացի փաստաբան Երեմ Սարգսյանին վարույթից հեռացնելուց, այլ ի՞նչ հիմքեր կային բացարկի, Խաչատրյանը պատասխանել է.

«Հիմա գործի մանրամասներից չեմ խոսի, բայց հենց մեղադրանքից սկսած, որ պարոն Ծառուկյանի նկատմամբ առաջադրվել է այս ապօրինի մեղադրանքը, այսինքն՝ պարոն Ծառուկյանն այս գործով պետք է լիներ առնվազն տուժող, բայց նրան տրվել է մեղադրյալի կարգավիճակ:

Բացարկի քննարկումը, ինձ թվում է կկատարվի սահմանված ժամկետում, որովհետև քննչական մարմինը չէ քննելու բացարկի միջնորդությունը։ Ես կարծում եմ՝ այս դեպքում շատ արագ կլինի պատասխանն ու, բնականաբար, բացարկը կմերժվի, բայց դա մեզ չի խանգարում, որպեսզի մենք արձանագրենք տեղի ունեցած ապօրինությունը»,-մանրասմանել է փաստաբանը:

Նա տեղեկացրել է՝ առերեսումը, հենց ուզում էին շարունակել, հանդես եկա հայտարարությամբ՝ բացարկի միջնորդությամբ, հետևաբար, նաև դրա հիմքով դադարեցվեց:

Հարցին՝ Գագիկ Ծառուկյանն անդրադարձել է մեղադրանքին, փաստաբանն ասել է. 

«Շատ կարճ ու հստակ իր դիրքորոշումը հայտնեց, որ շինծու գործ է ու կատարվում է միակողմանի քննություն, հետևաբար՝ ինքն էլ համաձայն էր մեր դիրքորոշման հետ և քանի դեռ բացարկի հարցը որոշված չէ, որևէ այլ գործողության մասնակցելը իմաստազուրկ է»-նշել է Էմին Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնել էինք՝ առերեսումը սկսելուց առաջ որոշում է կայացվել ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբանական խմբի անդամ Երեմ Սարգսյանին հեռացել վարույթից: