Աբովյան․ Ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում
ԲՀԿ անդամ Արման Աբովյանը ՊԵԿ քննչական վարչության դիմաց հայտարարել է, որ ԲՀԿ ղեկավար, գործարար Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցող գործընթացները քաղաքական հետապնդում է համարում։ Նա նշել է, որ քաղաքական գործընթացներին զուգահեռ ճնշումներ են իրականացվում այն անձանց և կազմակերպությունների նկատմամբ, որոնք այս կամ այն կերպ կապ ունեն Գագիկ Ծառուկյանի հետ։
«Ամեն օր պարզվում է, որ այս գործը մեքենայություն է և ունի միայն քաղաքական դրդապատճառ, այն արդեն իշխանություններն էլ չեն թաքցնում: Մենք ապրում ենք դասական հետապնդման դարաշարջանում, այն մարդկանց նկատմամբ, ովքեր այս կամ այն կերպ համաձայն չեն իշխանությունների հետ»,- ասել է Աբովյանը, հայտնում է Panorama.am-ը:
Նա նկատել է, որ քարոզչության ընթացքում Ծառուկյանը մշտապես համերաշխության և միասնության կոչ էր արել: Աբովյանի խոսքով՝ երկրում Սահմանադրությունն ու օրենքը բացարձակապես չեն գործում։ Նա հավելել է, որ ԲՀԿ-ի գործն արդար է, իսկ այն, ինչ տեղի է ունենում Գագիկ Ծառուկյանի հետ, հետագայում կարող է տեղի ունենալ Հայաստանի ցանկացած քաղաքացու հետ, եթե որևէ բան իշխանությունների սրտով չլինի։
Արման Աբովյանը հայտարարել է, որ այս պահին խնդիրը միայն Գագիկ Ծառուկյանին չի վերաբերում, այլ առնչվում է բոլորին, և անհրաժեշտ է հնարավորինս շուտ Հայաստանն այս իրավիճակից դուրս բերել։
Արդեն երրորդ օրն է՝ Քննչական կոմիտեում շարունակվում է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի հարցաքննությունը։ Կոմիտեի շենքի մոտ հավաքվել են ոչ միայն նրա քաղաքական ուժի ներկայացուցիչները, աջակիցներն ու համակիրները, այլ նաև ընդդիմադիր մյուս ուժերի ներկայացուցիչներ։
Հուլիսի 6-ի վաղ առավոտից ԱԱԾ, ՊԵԿ, ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները 70-ից ավելի հասցեներում՝ Ծառուկյանի առանձնատանը և նրան պատկանող ընկերություններում, իրականացվել են միաժամանակյա խուզարկություններ: Ծառուկյանը ձերբակալվել է: Հուլիսի 7-ի վաղ առավոտից Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում ընթացել է Ծառուկյանի խափանման միջոցի քննությունը: Օրվա ավարտին հայտնի է դարձել, որ նա 2 ամսով կալանավորվել է:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան