Պարզվում է՝ խորհրդարանական ընդդիմությունը միայն 600 միլիոն դրամ պարգևավճար է ստացել. Էդմոն Մարուքյան
Էդմոն Մարուքյանը տելեգրամյան իր ալիքում գրում է.
ՀՀ Արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը տվյալներ է հրապարակել, ըստ որոնց՝ 8-րդ գումարման ԱԺ-ի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցությունը, աշխատավարձերից բացի, ստացել է մոտ կես միլիարդ դրամ (488 մլն 86 հազար 470 դրամ) պարգևավճար։ Մյուս ընդդիմադիր խմբակցության՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավորների ստացած պարգևավճարների ընդհանուր գումարը կազմել է 107 մլն 440 հազար 920 դրամ։
Պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ահռելի միջոցներ են ստացել մարդիկ իրենց անարդյունք աշխատանքի համար։ Որքան ավելի շատ են «պայքարել», այնքան Հայաստանն ավելի շատ է կորցրել, մինչդեռ նրանք այդ ընթացքում կանոնավոր կերպով հարստացել են։
Եվ սա այն դեպքում, երբ խորհրդարան մտնելուց առաջ էլ այդ ընդդիմությունը բոլորովին աղքատ չէր։
Նշված գումարների մեջ ներառված չէ նաև պատգամավորներին ամսական վճարվող 250 000 դրամը, որը նույնպես ստացել են հինգ տարի շարունակ։ Այսինքն՝ մոտավորապես ևս կես միլիարդ դրամ է հատկացվել «ընդդիմությանը»։ Սակայն մինչև ԱԺ մտնելը նրանք բողոքում էին, թե իբր նախորդ գումարման ԱԺ-ում պատգամավորները «անիմաստ» 50 հազար դրամ էին ստանում։
Վերջնահաշվարկում ստացվում է, որ հինգ տարվա ընթացքում խորհրդարանական ընդդիմությունը, աշխատավարձերը չհաշված, ավելի քան 1 միլիարդ դրամ է ստացել՝ պայքարի իմիտացիա ստեղծելու համար։




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան