Հետախուզական տվյալները հաստատել են, որ Ռուսաստանն աշնանը պատրաստվում է զորահավաքի. Զելենսկի
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության պետ Օլեգ Իվաշչենկոյի զեկույցի համաձայն՝ Ռուսաստանը սեպտեմբերին նախատեսված խորհրդարանական ընտրություններից հետո պատրաստվում է զորահավաքի։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նա տեսանյութ է հրապարակել իր Telegram ալիքում։
Զելենսկին նշել է, որ Ռուսաստանի կողմից զորահավաքի նախապատրաստությունները հաստատվում են ռուսական ներքին փաստաթղթերով։
«Նրանք պատրաստվում են դրան աշնանը՝ խորհրդարանական ձևական ընտրություններից անմիջապես հետո։ Պուտինի ծրագիրն առանձնապես բարդ չէ. նա ցանկանում է ցույց տալ, թե ռուսներն աջակցում են պատերազմին. բոլոր այն կուսակցությունները, որոնց թույլատրվել է մասնակցել, այս կամ այն կերպ դեմ են խաղաղությանը», – հայտարարել է Զելենսկին։
Նա հավելել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նախատեսում է մինչև տարեվերջ մի քանի հարյուր հազար ռուսաստանցիների լրացուցիչ «արագ զորահավաք», և նույնքան՝ հաջորդ տարի։
«Սա ի լրումն այն զորահավաքի, որ նրանք փորձում են կատարել պայմանագրերով», – նշել է Զելենսկին։
«Ուկրաինայի տարածքում գտնվող ռուսական զորակազմի ամսական կորուստները կազմում են առնվազն 30 000 մարդ, որոնց 60 տոկոսը զոհվում է։ Մեր հողում օկուպացիոն ուժերի ընդհանուր թիվն աստիճանաբար նվազել է մեր նախաձեռնողական գործողությունների և, առաջին հերթին, անօդաչու թռչող սարքերի օգտագործման շնորհիվ», – ընդգծել է Ուկրաինայի նախագահը։
Ըստ Զելենսկու՝ Կրեմլի ղեկավարը կարծում է, որ լրացուցիչ զորահավաքը և Հյուսիսային Կորեայից զորքերի ներգրավումը թույլ կտան երկարաձգել պատերազմը և ավելացնել հարձակողական գործողությունները։
Նա շեշտել է, որ Ուկրաինան պատրաստվում է ակտիվ գործողությունների, որպեսզի հնարավորինս բարդացնի Ռուսաստանի կողմից նման պլանների իրագործումը։
Հետևեք մեզ՝ այստեղ




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
25/22 Երկուսով են քվեախցիկում
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան