Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան Իշխանությունը վախեցնում է մարդկանց, որ եթե իրենք չլինեն, աշխարհի վերջը կգա. Աննա Կոստանյան Տնտեսական աճի աղբյուրների հիմքը նեղանում է. հույսը՝ մի քանի ոլորտի վրա. «Փաստ» «Անվտանգության մասով որևէ մտահոգություն չի փարատվել». «Փաստ»
Թրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. ԱրաղչիԲաստոնին կտեղափոխվի Բարսելոնա միայն մեկ պայմանով․ Mundo DeportivoՔՊ-ն ՀՀ կես միլիոն քաղաքացու զրկել է ընտրելու իրավունքից. Ավետիք ՉալաբյանԸնդդիմությունն ամեն գնով պետք է թույլ չտար TRIPP-ի նախագծի վավերացումը. Արեգ Սավգուլյան
Քաղաքականություն

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան

Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան
Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանի վերաբերյալ քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործն ուղարկվել է Դատարան։ Գործով առաջին դատական նիստը, որի ընթացքում քննվելու է նաև Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված անօրինական խափանման միջոցի հարցը, տեղի կունենա 2026 թվականի օգոստոսի 21-ին, ժամը 14:00-ին, Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի «Շենգավիթ» նստավայրում (ք․ Երևան, Արշակունյաց պող. 24/1)՝ նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։

Նկատի ունենալով, որ գործը դատարան ուղարկվելու բերումով վարույթի նկատմամբ այլևս չի տարածվում նախաքննական գաղտնիքի ռեժիմը՝ պաշտպանական խումբը հարկ է համարում հանրությանը ներկայացնել Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող քաղաքականապես մոտիվացված հետապնդման առանցքային հանգամանքները։

2026 թվականի հունիսի 23-ին Ավետիք Չալաբյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 43-210-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ և 6-րդ կետերով։ Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, թե իբրև Ավետիք Չալաբյանը 2026 թվականի փետրվար ամսին հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՌԴ դեսպանատան աշխատակիցների հետ, որի ընթացքում համոզելու և ՀՀ ԱԺ ընտրություններում նաև նրանց կողմից նախընտրած քաղաքական ուժի հաղթանակն ապահովելու հանգամանքով շահագրգռելու միջոցով դրդել է վերջիններիս, որպեսզի նրանք խմբի կազմում, նախնական համաձայնությամբ, իրենց ծառայողական ու իշխանական լիազորություններն և դրանցով պայմանավորված ազդեցությունն օգտագործելով խոչընդոտեն Հայաստանի Հանրապետությունում 2026 թվականի հունիսի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններին ընտրելու իրավունք ունեցող ՀՀ քաղաքացիների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը։ Ըստ մեղադրանքի՝ դա պետք է իրականացվեր տվյալ պետությունում գործող տնտեսվարող կազմակերպությունների սեփականատերերի միջոցով, ովքեր ստիպելու էին իրենց աշխատակիցներին մեկնել Հայաստանի Հանրապետություն և քվեարկել «Ուժեղ Հայաստան» դաշինքի օգտին։

Ավետիք Չալաբյանը ներկայացված մեղադրանքը չի ընդունել՝ որակելով այն «ծայրից ծայր» սուտ, հորինված և քաղաքական պատվեր։

Մինչև Ավետիք Չալաբյանի ձերբակալությունը՝ 2026 թվականի հունիսի 6-ին, իշխանական քարոզչական նյութեր տարածող և անանուն կառավարվող «Բաղրամյան 26» տելեգրամյան ալիքում հայտնվել էր մի ձայնագրություն, որում իբրև Ավետիք Չալաբյանը ռուսերենով զրուցում է ռուսախոս անձանց հետ՝ Հայաստանում կայանալիք ԱԺ ընտրությունների վերաբերյալ։ Պարզված չէ ոչ այդ ձայնագրության աղբյուրը, ոչ էլ դրա իսկությունը։ Հենց այս ձայնագրությունն ու դրա հիման վրա Դանիել Իոաննիսյանի ղեկավարած կազմակերպության ներկայացրած հաղորդումն է եղել քրեական վարույթի նախաձեռնման և Ավետիք Չալաբյանին մեղադրանք առաջադրելու առիթը։

Ավելին, նշված ձայնագրության մեջ առկա խոսակցության ընթացքում խոսակիցները որևէ նման հարց չեն քննարկում։ Որևէ առաջարկ, ոչ էլ առավել ևս այդ առաջարկի վերաբերյալ համաձայնություն չի տրվում, այնինչ, ըստ մեղադրանքի, առկա է եղել հստակ պայմանավորվածություն և դրան ուղղված գործողություններ են կատարվել։ Այժմ, երբ Ավետիք Չալաբյանի մասով նախաքննությունն ավարտվել է և վարույթի նյութերն ամբողջությամբ հանձնվել են պաշտպանական կողմին, կարող ենք պատասխանատվությամբ հայտարարել, որ մեղադրանքում նշված որևէ էական փաստական հանգամանք հիմնավորված չէ որևէ պատշաճ կամ նույնիսկ ոչ պատշաճ ձեռք բերված ապացույցով։

Ինչ վերաբերում է Ավետիք Չալաբյանի նկատմամբ կիրառված բանտային կալանքին, ապա Ավետիք Չալաբյանը ձերբակալվել և կալանավորվել է 2026 թվականի հունիսի 24-ին (այլ դատավորի կողմից)՝ այդ ձայնագրության հրապարակումից 17 օր անց։ Այդ ամբողջ ընթացքում նա որևէ կերպ չի խոչընդոտել գործի քննությանը, չի փորձել դիմել փախուստի և չի կատարել այլ հակաիրավական արարք, որը կհիմնավորեր նրա նկատմամբ որպես խափանման միջոց բանտային կալանք ընտրելը։

Ավետիք Չալաբյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց բանտային կալանքը ծառայում է ոչ թե գործի քննության բնականոն ընթացքն ու պատշաճ դատավարական վարքագիծն ապահովելուն, այլ հանդիսանում է պատիժ, ինչն արգելված է ՀՀ օրենսդրությամբ և միջազգային կոնվենցիաներով։ Չալաբյանի նկատմամբ բանտային կալանքը որպես խափանման միջոց ընտրվել է երկու հիմքով՝ վարույթին խոչընդոտելու և նոր հանցանք կատարելու հավանականությամբ։ Ամիս ու կես տևող կալանքի շրջանակներում գործով չի իրականացվել գեթ մեկ վարույթային կամ ապացուցողական գործողություն, որին Ավետիք Չալաբյանը կարող էր խոչընդոտել։ Չի հարցաքննվել որևէ վկա, այլ իրականացվել են միայն այնպիսի գործողություններ, որոնց նա չէր էլ կարող խոչընդոտել (օրինակ՝ փորձաքննություն նշանակելը կամ բջջային օպերատորներին հարցումներ կատարելը)։

Պաշտպանական խումբը հետևողականորեն օգտագործելու է ներպետական և միջազգային իրավական բոլոր գործիքները՝ Ավետիք Չալաբյանի նկատմամբ իրականացվող ապօրինությունները ճանաչելու, նրա անմեղությունն ապացուցելու, խափանման միջոց կալանքը շուտափույթ վերացնելու և հանրային բարի համբավը վերականգնելու համար։

Ավետիք Չալաբյանի պաշտպանական խումբ