Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին Ապահով սահման՝ անվտանգ ապագա մեր երեխաների համար․ Ուժեղ Հայաստան Այս իշխանություններին այլևս ոչ մի երկիր լուրջ չի ընդունում. Մենուա Սողոմոնյան
Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPPԱՆ՝ Վանաձորում շտապօգնության մեքենայի վթարի մասինԱնձնագրում հայրանուն չի նշվելու․ ի՞նչ տվյալներ կպարունակեն անձնագիրն ու նույնականացման քարտըԻրանը ԱՄՆ-ի հետ հանդիպման անհրաժեշտություն չի տեսնում. Արաղչի

Կյանք՝ նվիրված հայրենիքին. Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցն է

Այսօր՝ օգոստոսի 18-ին, լրանում է Արցախյան ազատամարտի մասնակից, պահեստազորի փոխգնդապետ, «Ազգային լեգեոն» ռազմահայրենասիրական կազմակերպության համահիմնադիր և հրամանատար Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցը։

Լևոն Գևորգյանի կյանքի մեծ մասը կապված էր հայրենիքի պաշտպանության, զինվորական գործի և երիտասարդ սերնդի դաստիարակության հետ։ Նրա համար հայրենիքին ծառայելը միայն պատերազմի տարիներով սահմանափակված պարտականություն չէր, այլ կյանքի ճանապարհ։

Դեռևս Արցախյան շարժման առաջին տարիներին Լևոն Գևորգյանը ներգրավված էր երիտասարդների ռազմական և ֆիզիկական պատրաստության գործում։ Այդ տարիներին ստեղծված խմբերում երիտասարդներին պատրաստում էին դժվար պայմաններում գործելու, ձեռք բերել ռազմական և դեսանտային հմտություններ։ Հետագայում նրանցից շատերը պետք է հայտնվեին պատերազմի առաջնագծում։

Արցախյան առաջին պատերազմի տարիներին Լևոն Գևորգյանը դարձավ «Ազգային Լեգեոն» կամավորական ջոկատի հրամանատարը։ Ջոկատը մարտական երկար ճանապարհ անցավ՝ մասնակցելով Հայաստանի սահմանամերձ շրջանների պաշտպանության և Արցախի տարբեր հատվածներում իրականացված մարտական գործողություններին։

Այդ ճանապարհի կարևորագույն դրվագներից էին Մատաղիսի և Թալիշի ազատագրման համար մղված մարտերը, որոնցում Լևոն Գևորգյանն ու նրա ղեկավարած ստորաբաժանումը նշանակալի դեր ունեցան։

Պատերազմի ավարտով նրա մարտական կենսագրությունը չավարտվեց։

Լևոն Գևորգյանը կրկին առաջնագծում էր 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմի և 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին։

Պատերազմներից հետո էլ նրա համար ծառայությունը չէր ավարտվել։

2021 թվականին մի խումբ համախոհների հետ Լևոն Գևորգյանը հիմնադրեց «Ազգային լեգեոն» ռազմահայրենասիրական կազմակերպությունը։ Իր տարիների մարտական փորձն ու գիտելիքները նա սկսեց փոխանցել երիտասարդ սերնդին՝ կազմակերպելով ռազմահայրենասիրական ճամբարներ և ուսումնամարզական ծրագրեր։

Այդ ծրագրերով անցան հարյուրավոր պատանիներ և երիտասարդներ՝ ստանալով ոչ միայն ռազմական ու ֆիզիկական պատրաստվածություն, այլև սովորելով կարգապահություն, պատասխանատվություն, փոխօգնություն և հայրենիքի հանդեպ պարտքի գիտակցում։

Լևոն Գևորգյանին զինակիցները հիշում են նրան որպես սկզբունքային և պահանջկոտ հրամանատարի, բայց միաժամանակ՝ հոգատար և պատասխանատու մարդու։ Նրա համար հայրենասիրությունը գաղափարախոսական ձևակերպում չէր։ Դա իր ապրած կյանքն էր՝ մարտի դաշտում, ծառայության մեջ և երիտասարդների հետ ամենօրյա աշխատանքում։

Խորհրդանշական է, որ Լևոն Գևորգյանի կյանքի վերջին օրերն էլ կապված էին հենց իր սաների հետ։ Նա կյանքից հեռացավ 2024 թվականի օգոստոսի 18-ի վաղ առավոտյան՝ «Ազգային լեգեոնի» հերթական պատանեկան ճամբարի ընթացքում։

Լևոն Գևորգյանի մահվան երկրորդ տարելիցի օրը առաջին անգամ ցուցադրվում է նրա կյանքի, մարտական ճանապարհի և գործունեության մասին պատմող փաստավավերագրական ֆիլմը։

Ֆիլմում ներկայացվում է նրա անցած ճանապարհը՝ Արցախյան առաջին պատերազմի մարտերից մինչև երիտասարդ սերնդի ռազմահայրենասիրական դաստիարակությանը նվիրված գործունեությունը։ Դա պատմություն է մարդու մասին, որի կյանքի տարբեր փուլերը միավորում էր մեկ գաղափար՝ ծառայությունը հայրենիքին։