Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ» Ի՞նչ կտա Նիկոլ Փաշինյանի հեռացումը. «Փաստ» Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ» Խաղաղության խոստումների և սպառազինության մրցավազքի արանքում. ի՞նչ է ցույց տալիս Բաքվի ռազմաբյուջետային և դիվանագիտական օրակարգը. «Փաստ» 6,5 տրիլիոն դրամ պարտք և 1,4 միլիարդ դոլար պակասուրդ. 2027-ի բյուջեի վտանգավոր ռիսկերը. «Փաստ» Բարձրավոլտ ինքնիշխանություն. ո՞ւմ ձեռքում կհայտնվի գլխավոր «ռուբիլնիկը». «Փաստ» Դպրոցում պետք է լինի առանձին դասաժամ, որը կկոչվի «Պատասխանատվություն»․ Մհեր Ավետիսյան Օ դրամ գույքահարկ․ Հրայր Կամենդատյան Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում
Գազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն Մանվելյան Դադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միություն Ամերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացում Կապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան Ջհանյան Ընդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա Սողոմոնյան
Սպորտ

Գևորգ Ղազարյանի շուրջ համախմբումը շարունակվում է․ նոր անուններ են միանում նախաձեռնությանը

Ինչպես հայտնի է, ՀՖՖ նախագահի պաշտոնի համար առաջադրվել է երկու թեկնածու: Այս օրերին շարունակվում է հայկական ֆուտբոլի տարբեր սերունդների ներկայացուցիչների համախմբումը Հայաստանի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստ Գևորգ Ղազարյանի թեկնածության շուրջ, որին առաջադրել է  «Շիրակ» ֆուտբոլային ակումբը՝ նաև հաշվի առնելով երկրպագուների ցանկությունն ու աջակցությունը: Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի և հայկական ակումբների երկրպագուական շարժումները «Պահանջում ենք ֆուտբոլային ֆեդերացիա» նախաձեռնության շրջանակում հայտարարել էին, որ ՀՖՖ նախագահի պաշտոնում տեսնում են Գևորգ Ղազարյանին:

Վերջինս երկար տարիներ հանդես է եկել Հայաստանի ազգային հավաքականի կազմում, ներկայացրել հայկական և արտասահմանյան մի շարք ակումբներ՝ անցնելով պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի հարուստ ճանապարհ։

Գևորգ Ղազարյանի թեկնածությանն աջակցողների շրջանակն օրեցօր ընդլայնվում է։ Նախաձեռնությանն արդեն իրենց աջակցությունն են հայտնել հայկական ֆուտբոլի հայտնի ներկայացուցիչներ Ռոբերտ Արզումանյանը, Էդգար Մալաքյանը, Ռոման Բերեզովսկին, Արտակ Օսեյանը։ «Փաստի» տեղեկություններով, առաջիկայում ևս մի շարք նման հայտարարություններ են լինելու:

Ըստ մամուլում առկա հրապարկումների, նախաձեռնության առանցքային գաղափարը հայկական ֆուտբոլի տարբեր սերունդների ֆուտբոլիստների, մարզիչների, ակումբների ներկայացուցիչների, ոլորտի մասնագետների և երկրպագուների համախմբումն է միասնական նպատակի շուրջ։ Նախաձեռնության հեղինակները կարևորում են հայկական ֆուտբոլում առկա մասնագիտական ներուժի միավորումը՝ անկախ նախկին տարաձայնություններից և տարբեր մոտեցումներից։ Նրանց համոզմամբ՝ հայկական ֆուտբոլի զարգացման համար անհրաժեշտ է ձևավորել լայն համախմբում, որի հիմքում կլինեն մասնագիտական կառավարումը, փոխադարձ վստահությունը և միասնական պատասխանատվությունը։

Գևորգ Ղազարյանը ևս իր հայտարարության մեջ ընդգծել էր, որ նախաձեռնությունը մեկ անձի կամ առանձին խմբի մասին չէ, այլ հայկական ֆուտբոլի ապագայով մտահոգ բոլոր ուժերին միավորելու հնարավորություն։

Հավելենք, որ, մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում նախատեսվում է ներկայացնել ձևավորվող մասնագիտական թիմի անդամներին, ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման միասնական ծրագիրը։