Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալՈսկե գնդակ-2026․ Հրապարակվել են Տարվա լավագույն մարզչի մրցանակի 5 հավակնորդներըՓաշինյանն Ալիևի աշխատակիցն է և չունի որևէ ուժ նրան դիմադրելու. Ավետիք ՉալաբյանՔննարկվել են ազատությունից զրկված անձանց իրավունքների պաշտպանության հարցերի շուրջԻշխանություններն ամեն օր գնում են նոր զիջումների, որոնք պարտադրվում են Ալիևի կողմից. Արմեն ՄանվելյանՈստիկանները դրամանենգության դեպք են բացահայտել․ 68-ամյա տղամարդը ձերբակալվել էՄեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Գրանցվեց հուշամրցաշարի նոր ռեկորդ. հուշամրցաշարն անցկացվեց Կապանի համայնքապետի և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբԸնդդիմությունն իր աշխատանքով պետք է փորձի ամրապնդել դիրքերը ՏԻՄ-երում. Արեգ ՍավգուլյանԵթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա ԿոստանյանՀրավիրում եմ լրատվամիջոցների ուշադրությունը. Մենուա Սողոմոնյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր ԱվետիսյանԿիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքումԱզգային կրթությունը հետընթաց է ապրում, ինչը շատ մտահոգիչ է. Ատոմ ՄխիթարյանԱրմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ումԲարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան 50 տարի անկողնուն գամված առաջին կարգի հաշմանդամ կնոջը պետությունը «բարեկեցիկ» է ճանաչել. Իրինա ՅոլյանՊարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ»

«Ինչ-որ մե­կին պատ­ժե­լու, ինչ-որ մե­կից վրեժ լու­ծե­լու հա­մար չէր այս հե­ղա­փո­խու­թյու­նը». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Քաղաքագիտական իմաստով ոչ մի հստակ կոնցեպցիա չկա, և կա ընդամենը իրավիճակային լուծումներ փնտրող և շատ հաճախ այդ լուծումները չգտնող կառավարություն: «Նախաձեռնությունների ազգային կենտրոն» հասարակական միավորման ղեկավար Վարդան Թունյանն այս պատկերն է տեսնում, միաժամանակ խոսում ավելի լավ իրավիճակ ունենալու հնարավորությունների մասին:

«Իրենք սկզբունքորեն նոր բան էին առաջարկում. հեղափոխություն թե՛ տնտեսության մեջ, թե՛ այլ ոլորտներում: Առհասարակ կա երկու մաս. բուն գործունեություն տարբեր ոլորտներում և հզոր արտահայտությունների, մտքերի դաշտ: Մի պահ կտրվենք հեղափոխականության պաթոսից: Եթե բարձրագոչ մտքերը մի կողմ թողնենք, իրականում աշխատանքը դանդաղ է: Այն իր հերթին շատ ծանր է, որն էլ արագ ու կտրուկ արդյունքներ չի բերելու: Պետք է պատրաստվել այդ քրտնաջան աշխատանքին, ոչ թե պատկերացնել, որ ամեն ինչ մի կախարդական փայտիկով լուծվելու է: Հնարավոր չէ մի լավ ելույթով տնտեսական հեղափոխական աճ արձանագրել: Դրա համար մասշտաբային փոփոխություններ, հզոր կադրեր և ապագայի նկատմամբ մշակված տեսլական է պետք, որտեղ կետ առ կետ շարադրված կլինեն քայլերը: Փիլիսոփայության փոփոխություն է պետք բոլոր առումներով: Մեծ հաշվով, ինձ չի բավարարում տեմպը, իսկ մոտեցումները, մասշտաբային լուծումները պակասում են: Թիմը, կարծես, պատկերացում էլ չունի: Կարծես բեռն ավելի մեծ էր, քան իրենք ի վիճակի են կրել»,-ասաց մեր զրուցակիցը՝ ընդգծելով, որ պետք է պատկերացնել՝ ինչի՞ են ձգտելու, ի՞նչ մասշտաբի փոփոխություն են ակնկալում:

«Գրեթե մեկ տարվա մեջ ի հայտ չեկավ երկրորդ, երրորդ կերպարը, որն առկա ամբողջ խնդիրները, ապագայի հանդեպ ամբողջ պատասխանատվությունը կարող էր կիսել Նիկոլ Փաշինյանի հետ: Կառավարության նիստերից ստացած տպավորությունն էլ բավարար չէ: Կարծես դասարանների ավագները հավաքվել են, դասղեկն էլ դաստիարակչական, ուսուցողական աշխատանք է կատարում: Տպավորություն չի ստեղծվում, որ լուրջ, իրենց կարծիքն ունեցող, ոլորտներին տիրապետող պրոֆեսիոնալների հավաք է: Այս տեսքով այս կառավարությունը շատ լուրջ ապագա չունի»,ասաց նա՝ բերելով վերջին օրինակը՝ կապված «Արմաթ» լաբորատորիաների՝ երեք ամիս աշխատավարձ չստացած խմբակավարների հարցի քննարկման հետ:

Մեր զրուցակիցը շեշտեց փորձագիտական շրջանակներին ներգրավելու պատրաստակամությունը, նրանց գաղափարները լսելու անհրաժեշտությունը:

«Ցանկություններով երկիրը շատ արագ չի զարգանա: Երկրին թռիչքային, որակական աճ է պետք: Հեղափոխությունը շանս է այդ զարգացումն ապահովելու համար: Հեղափոխությունը շանս է և ոչ թե անձերի պայքար: Ինչ-որ մեկին պատժելու, ինչ-որ մեկից վրեժ լուծելու համար չէր այս հեղափոխությունը: Ժողովրդի մեծամասնության համար ինչ-որ մեկին պատժելու հարցն այդքան սուր չէ, որքան իր և իր երեխաների ապագայի հարցն է: Չեմ ժխտում, ստորաբար թալանել են, վնաս են տվել, բայց այսօր մենք դեպի առաջ պետք է նայենք: Պետք է հարց տանք՝ անցյալի խնդիրների մեջ խճճվելը որքանո՞վ է ձեռնտու: Խճճվելով անցյալի խնդիրների մեջ և կենտրոնանալով դրա վրա՝ մենք ժամանակ և էներգիա ենք կորցնում: Վատնելով ժամանակն ու էներգիան՝ ճահճի մեջ ենք մտնում: Մեկը կաշառք է վերցրել, մյուսը մեկին մեղադրում է, հիշում, հիշեցնում և այլն: Առհասարակ, այս դիսկուրսը քաղաքականության մեջ արդիական դարձնելը հղի է շատ հիմար վերջաբաններով: Եվ այնպես չէ, որ այդ ամենը քաղաքական առումով բարձր մակարդակի վրա է: Այդ դիսկուրսն անձնական վիրավորանքների, բռի բարքերի ու սովորությունների դաշտում է: Մենք հեղափոխությունից չպետք է զուտ բավարարվածություն ստանանք, ասենք՝ «տեսա՛ր, հիմա այնպես կանենք, ձեզ համար ավելի վատ կլինի, որովհետև դուք էն ժամանակ այնպես էիք անում, որ մեր համար վատ լինի»: Այն ժամանակ կապույտ դրոշակ էր, հիմա՝ կանաչ

Դրոշակները փոխվում են, լոզունգները՝ ևս: Այդ լոզունգներն ասողներն էլ են փոխվում, բայց, մեծ հաշվով, չեմ հասկանում, թե պետությունն ի՞նչ պետք է շահի դրանից»,-ընդգծեց մեր զրուցակիցը՝ միաժամանակ նշելով նաև արդարության հաստատման կարևորությունը:

«Չեմ ասում՝ կոծկենք, փակենք, բայց շեշտերը այլ՝ դեպի ապագա նայող ուղղությամբ պետք է դնել: Շեշտերն այնպես պետք է դնենք, որ զարգացում, կոնսոլիդացում լինի, որից էլ պետք է առավելագույն օգուտ ստանանք: Եվ այնպես չէ, որ անցյալում ամեն ինչ ու ամեն բան էր սխալ: Իհարկե, թարմությունը կարող ենք պահել, արդարությունը վերականգնել, բայց ինչքան հնարավոր է, պետք է ներգրավել նաև ֆինանսական կարողություն ունեցող այն շրջանակներին, որոնք դադարեցրել են իրենց ներգրավվածությունը ՀՀ-ում իրականացվող մի շարք ծրագրերում: Այնպիսի մեխանիզմներ պետք է ստեղծել, որ իրենց օտար չզգան, որ հետևություն չանեն, թե իրենք չար էին ու այլևս անելիք չունեն այստեղ: Եթե մեծ հաշվով վերցնենք, ապա յուրաքանչյուր քաղաքացի ներգրավված է եղել արատավոր գործընթացներում: Հիմա՝ ի՞նչ, բոլորը թողնեն, գնա՞ն Հայաստանից ու ոչնչի չմասնակցե՞ն: Կարծես բոլորը հագել են մի դիմակ, ըստ որի՝ իրենք շատ մաքուր են եղել: Այդպես չէ, բոլորս մեր մեղքի բաժինն ունենք»,-շեշտեց Վ. Թունյանը՝ հավելելով, որ եթե յուրաքանչյուրս ընդունենք մեր մեղքի բաժինը, վերջնական արդյունքն ավելի արդյունավետ կլինի:

«Մենք պետք է ապագայի մասին մտածենք: Անցյալը հետաքրքիր է ընդամենը դասեր քաղելու իմաստով, մեզ հուզում է ապագան»,-եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում