Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP

«Պե­տու­թյու­նը պետք է մշա­կի հա­յե­ցա­կարգ, թե յու­րա­քան­չյուր ոլոր­տում ինչ­պի­սի մի­աս­նա­կան պե­տա­կան քա­ղա­քա­կա­նու­թյուն պետք է իրա­կա­նաց­վի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կառավարության արտահերթ նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին, հարց բարձրացրեց այն մասին, որ, օրինակ, մարզադպրոցների մի մասը գտնվում է ԿԳ նախարարության համակարգում, մի մասը՝ սպորտի նախարարության, մյուս մասն էլ՝ համայնքապետարանների կամ էլ մարզական միությունների ենթակայության տակ: Փաշինյանի խոսքով՝ սա լրացուցիչ խնդիրներ է ստեղծում ոլորտում առկա խնդիրները լուծելու համար:

Հատկանշական է, որ խնդիրը վերաբերում է նաև հանրակրթական դպրոցներին, որոնք գտնվում են ոչ թե ԿԳ նախարարության, այլ մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ:

Կառավարման հարցերի փորձագետ, վերլուծաբան Սերոբ Անտինյանը «Փաստի» հետ զրույցում նշեց, որ նշված խնդիրները և հարցերը բարձրանում են միասնական ռազմավարության և ոլորտային միասնական քաղաքականության բացակայության հետևանքով. «Օրինակ, նույն խնդիրը կա երաժշտական դպրոցների հետ: Դրանք ժամանակին կրթության, նաև մշակույթի նախարարության ենթակայության տակ էին և վերցվեցին ու տրվեցին համայնքներին՝ համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների կարգավիճակով: Դպրոցների հետ տեղի ունեցավ հետևյալը. դրանք վերածվեցին ինչ-որ արվեստի կենտրոնների, արվեստի խմբակների: Աղճատվեց և տարրալուծվեց այն միասնական պետական, տվյալ դեպքում՝ մշակութային և կրթական քաղաքականությունը, որի շրջանակներում երաժշտական դպրոցը, որպես կրթական մշակութային հաստատություն, պետք է գործի:

Նույնը վերաբերում է մարզադպրոցներին: Երբ չկա միասնական ռազմավարություն, ոլորտային միասնական քաղաքականություն, երբ չկա ոլորտային հայեցակարգ, կոնցեպցիա, թե այդ ոլորտն ինչպես պետք է կարգավորվի, սրա հետևանքով առաջ են գալիս նման կառավարչական խնդիրներ», նշում է փորձագետը:

Վերջինս ընդգծում է, որ նախ պետք է հասկանալ, թե ինչ է ասել՝ երաժշտական կամ մարզական դպրոց: «Նշված կազմակերպությունները երեք բաղադրիչ ունեն: Առաջինը շենքն է, շենքային ենթակառուցվածքը, երկրորդը՝ հաստատության գործունեության բովանդակությունն է, այսինքն՝ կրթական կամ մարզական ծրագիրը, երրորդը՝ անձնակազմն է, որը պետք է իրականացնի վերը նշվածը: Ինչու են այդ դպրոցները տրվում համայնքներին: Նկատի առնելով շենքային պայմանների խնդիրները, այսինքն՝ շենքի կառավարման և պահպանման խնդիրները, ավելի մոտ են համայնքին, դրանք տրվում են համայնքապետարաններին: Սակայն այստեղ աղճատվում է միասնական ոլորտային քաղաքականությունը, որը պետք է միավորի այդ բոլորը հաստատությունները, որ դրանք ծառայեն ոլորտային պետական քաղաքականությանը», - ասում է պարոն Անտինյանը:

Նա ընդգծում է, որ իր նշած այս երեք բաղադրիչները պետք է տարանջատել: «Ենթակառուցվածքը պետք է տրվի համայնքին, որպեսզի նա կառավարի զուտ շենքային պայմանները, իսկ բովանդակություն այն պետք է ստանա միասնական պետական քաղաքականության տրամաբանության մեջ: Այսինքն՝ եթե դա սպորտ է, ապա պետությունը պետք է հստակ սահմանի սպորտային քաղաքականությունը, եթե ֆիզիկական կուլտուրա է՝ մարմնակրթություն, ապա համապատասխան քաղաքականությունը: Այլ հարց է՝ դա կիրականացվի սպորտի կոմիտեի, նախարարության կամ վարչության միջոցով: Մենք գիտենք, որ սպորտը զարգանում է ֆեդերացիաների միջոցով: Այսինքն, յուրաքանչյուր սպորտաձևի հետ կապված ֆեդերացիան է կապ պահպանում միջազգային իր գործընկերների և համապատասխան միջազգային կառույցի հետ և, ըստ էության, բովանդակությունն այստեղից է «լցվում»:

Պետությունը պետք է սահմանի սպորտի բնագավառում որոշակի գերակայությունները և այդ ամենն իրագործի ֆեդերացիաների միջոցով: Միասնական պետական քաղաքականության շրջանակներում բովանդակությունը պետք է նույնպես լինի միասնական: Չի կարել ի սպորտդպրոցների բովանդակային խնդիրները տրամադրել համայնքներին: Աղճատվածությունն այստեղից է գալիս»,- ասում է կառավարման հարցերի փորձագետը՝ շեշտելով, որ նույնը վերաբերում է նաև երաժշտական դպրոցներին. դրանց շենքերը կարող են լինել համայնքների ենթակայության տակ՝ զուտ որպես ենթակառուցվածք:

«Բայց անթույլատրելի է, երբ երաժշտական դպրոցի բովանդակային՝ կրթական մասը տրամադրվում է համայնքին»:

Այս դեպքում ո՞րը պետք է լինի համապատասխան նախարարությունների գործառույթը: Պարոն Անտինյանը նշում է, որ պետական ոլորտային միասնական քաղաքականությունը պետք է մշակեն հենց նախարարությունները:

«Պետությունը պետք է մշակի ոլորտաին քաղաքականությունը, ռազմավարությունը, հայեցակարգը, թե յուրաքանչյուր ոլորտում ինչպիսի միասնական պետական քաղաքականություն պետք է իրականացվի: Սա մշակողը և համապատասխան իրավական ակտերի ձևով ձևակերպողը պետությունն է՝ ի դեմս կոնկրետ նախարարության: Այլ հարց է, թե այդ քաղաքականության իրականացումը տեղերում ինչպես պետք է լինի:

Կրթական գործառույթի միասնական չափորոշիչները, միասնական քաղաքականությունը՝ մեկ ընդհանուր ոլորտային հայեցակարգի ներքո, պետք է մշակի և կրթական բովանդակությունը սահմանի պետությունը: Տեղերում իրագործումն արդեն պետք է անեն համապատասխան ոլորտային մասնագետները», - եզրափակում է մեր զրուցակիցը՝ շեշտելով, որ ենթակառուցվածքների պահպանումը պետք է վերապահվի տեղական ինքնակառավարման մարմիններին՝ համայնքապետարաններին, քանի որ նախարարությունը չի կարող հսկել ամեն մի մարզի դպրոցի վիճակը. սա բավական ժամանակատար և ծախսատար խնդիր է:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում