Մենք բոլոր ռիսկերից քաջատեղյակ ենք ու վախենալու որեւէ բան չունենք. Ավինյանը՝ Ամուլսարի մասին
Որեւէ տնտեսվարողի դեմ կամ որեւէ տնտեսվարողի նկատմամբ ՀՀ կառավարությունը խտրական վերաբերմունք չունի։ Այս մասին այսօր՝ մարտի 27-ին, լրագրողների հետ զրույցում ասաց փոխվարչապետ Տիգրան Ավինյանը՝ պատասխանելով «Լիդիան Արմենիա» ընկերության մասին հարցին։
«Ես կարծում եմ, որ մենք արդեն մայիսին որոշակի հարցերի պատասխաններ կունենանք, որովհետեւ տեղյակ եք, որ հիդրոերկրաբանական հետազոտություն է իրականացվում Ամուլսարում, որը մեզ որոշակի պատասխաններ կտա եւ այն կասկածները, որոնք բարձրաձայնվում էին որոշ փորձագետների կողմից, կստանան իրենց արձագանքը»,–նշեց նա։
Տիգրան Ավինյանը հավաստիացրեց՝ բոլոր ռիսկերը գնահատված են. «Եթե տեսնենք, որ կան ինչ–որ ռիսկեր, որոնք վերահսկելի չեն, կառավարությունը համապատասխան որոշումներ կկայացնի»։
Նրա խոսքով՝ եթե հետազոտության արդյունքները լինեն ի օգուտ «Լիդիան Արմենիայի», դատարան դիմելու անհրաժեշտություն այլեւս չի լինի. «Եթե արդյունքը չհամապատասխանի շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման նրանց տված փաստաթղթին, ինձ թվում է՝ իմաստ չի լինի դիմել արբիտրաժային դատարան»։
Դիտարկմանը, թե ընկերության կողմից արբիտրաժային դատարան դիմելը սպառնալիք էր կառավարությանը, Ավինյանն ասաց. «Մենք որեւէ սպառնալիքից չենք վախենում, շատ կարեւոր է, որ մենք ինքներս հասկանալու ենք, թե ինչպիսին է իրավիճակը»։
Հարցին՝ հաշվարկվե՞լ է, թե ինչ վնասներ կհասցվի ՀՀ-ին, եթե ընկերությունը դիմի դատարան եւ շահի դատը, փոխվարչապետը պատասխանեց. «Մենք բոլոր ռիսկերից քաջատեղյակ ենք ու վախենալու որեւէ բան չունենք»։
Հիշեցնենք, որ «Լիդիան Արմենիան» պատրաստվում է արբիտրաժային դատարան ընդդեմ Հայաստանի հայց ներկայացնել։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...