«Ժողովուրդ». Կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է. ամեն բան սկսվել է թերությունները թաքցնելուց
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Տեւական ժամանակ է՝ տեղեկություններ են շրջանառվում, որ Հայաստանի կրթության տեսչական մարմնում լարված մթնոլորտ է: Ըստ «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների` Տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը նկատողություն է հայտարարել Նախնական եւ միջին մասնագիտական կրթության վարչության պետ Սասուն Համբարձումյանին:
Պատճառն այն է եղել, որ Համբարձումյանը ՀՀ քոլեջներից մեկում ստուգումներ է իրականացրել, թերություններ է նկատել, սակայն դրանց մասին չի բարձրաձայնել, թաքցրել է: Ինքը՝ Համբարձումյանը, մեզ հետ զրույցում նշեց, թե եղել է ոչ թե նկատողություն, այլ կարգապահական տույժ՝ նախազգուշացում:
Ավելին` նման տույժ տրվել է վարչության երեք աշխատակցի: Նաեւ լուրեր կան, որ վերջին շրջանում բավականին լարվել են Համբարձումյանի եւ իր տեղակալ Մարինե Գրիգորյանի աշխատանքային հարաբերությունները: Վարչության պետը, սակայն, հերքեց՝ ասելով, թե Գրիգորյանը այս պահին գտնվում է գործուղման մեջ: «Մենք գրեթե միաժամանակ ենք եկել այստեղ աշխատանքի, ունենք աշխատանքային բարիդրացիական հարաբերություններ»:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Հանքարդյունաբերությունը և կենսաբազմազանության պահպանումը․ քննարկում COP17-ի շրջանակում
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել