Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն. Ջուլֆալակյանը` Միհրան Հարությունյանի՝ հավաքականին միանալու մասին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Լևոն Ջուլֆալակյանի կարծիքով՝ Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Միհրան Հարությունյանը պետք է ապացուցի, որ գործող մարզիկ է՝ նորից թիմ հրավիրվելու համար: «Աշխարհում չկա ոչ մի հավաքական, որի մարզիկը տանը նստած պատրաստվի մրցաշարերի: Երբ նա ապացուցի, որ կա որպես մարզիկ, մեր դռները բաց կլինեն նրա համար: Մարզիկը պետք է լինի հավաքական թիմի հավաքներին, մասնակցի միջազգային մրցաշարերի և ապացուցի, որ գործող մարզիկ է»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` լրագրողների հետ զրույցում ասաց Ջուլֆալակյանը:
Օրեր առաջ Միհրան Հարությունյանը ԶԼՄ-երի հետ զրույցում ասել էր, որ պատրաստ է վերադառնալ հավաքական թիմ և պատրաստվել Տոկիոյի Օլիմպիական խաղերին: Հարությունյանը այժմ հանդես է գալիս MMA-ում (խառը մենամարտեր) և անցկացրել է երկու հաղթական մենամարտ:




















25/22 Երկուսով են քվեախցիկում
Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել է
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Ժողովուրդն այս ներկայացմանը չի՛ հավատում․ Հայաստանը պետք է ուժեղ լինի. Գնա՛ և քվեարկի՛ր. Անդրանիկ Գ...
Մեր տոկունությունը, պատրաստվածությունն ու վճռականությունն անկոտրում են. Գնացե՛ք քվեարկելու. Գառնիկ Դ...
ՔՊ-ն քաղաքացիներին զրկում է քվեարկելու իրավունքից. Մենուա Սողոմոնյան