Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP

Պա­թե­տիկ պո­պու­լիզ­մից մին­չև ցի­նիզմ ու «ցրո­ղա­կա­նու­թյուն». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

ԱԺ-ում «ՀՀ Կառավարության ծրագրի կատարման ընթացքի և արդյունքների մասին» զեկույցի քննարկումների ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկու օր շարունակ խորհրդարանում ծավալուն ելույթ ունեցավ, պատասխանեց պատգամավորների՝ շուրջ հինգ տասնյակ հարցերի։ Սա, իհարկե, դրական երևույթ է, որը մեծապես նպաստում է քաղաքական դիսկուրսի կայացմանը, մյուս կողմից՝ եթե վերանանք ֆորմալությունից, նույն դրական շեշտադրումներով չենք կարող խոսել քննարկումների որակի, Փաշինյանի խոսքի բովանդակության մասին։

Խոհրդարանում գերիշխող էր պաթետիկ պոպուլիզմը, երբ վարչապետը կամ նրա թիմը փորձում էին կենցաղային օրինակների միջոցով հիմնավորել, որ իրենք Հայաստանի տասնյակ հազարավոր շարքային ու «հպարտ» քաղաքացիներից մեկն են։ Այս պոպուլիզմի արմատները թաքնված են կոնկրետ բարդույթների, չիրականացված խոստումների խորքերում։ Մեկ տարի հասարակությանը ներշնչվում է, որ իշխանությունը վերադարձվել է նրան, սակայն Հայաստանի շարքային քաղաքացիները գրեթե նույն հետևողականությամբ ամեն օր համոզվում են, որ իրենց կյանքի որակը մնացել է նույնը։ Իշխանությունը ո՛չ «կախարդական փայտիկ» ունի, ո՛չ էլ զարգացման տեսլական ու դիմում է պոպուլիզմին՝ հասարակությանը համոզելու համար, որ հեղափոխության էլիտայի սոցիալական կյանքում նույնպես էական փոփոխություններ տեղի չեն ունեցել։

Պոպուլիզմը միշտ ծնում է ցինիզմ, որովհետև եթե չունես զարգացման կոնկրետ հայեցակարգ, անընդհատ պետք է թիրախավորես անձանց կամ կոնկրետ երևույթներ, խոսես ծրագրերից, որոնք արտաքուստ լուսավոր են, սակայն աղերս չունեն իրականության հետ։

Թավշյա հեղափոխությունը, մեծ հաշվով, արժեքային չէր ու հիմնված էր հենց հասարակ մարդկանց սոցիալական բողոքի, օլիգարխիայի ու անարդարության դեմ նրա ընդվզման վրա։ Այս համատեքստում Փաշինյանի՝ «սևագործ բանվորների» մասին երեկվա հայտարարությունը, մեղմ ասած, ադեկվատությունից զուրկ է։ «Ի՞նչ է, մենք հեղափոխություն ենք արել, որ սևագործ բանվորների հասարակություն լինե՞նք: Ոչ, բարձր կրթություն ունեցող քաղաքացիների հասարակություն ենք մենք ուզում ստեղծել»,- երեկ խորհրդարանում հայտարարել է Փաշինյանը։ Վարչապետի այս հայտարարությունն ինքնին հակասոցիալական է ու հակասում է հեղափոխության բուն տրամաբանությանը, չխոսենք նույնիսկ ոչխար պահելու թեզերի մասին։ Վարչապետը նույնիսկ մեթոդաբանորեն է սխալ արտահայտվել, որովհետև հասարակությունը բազմաշերտ է ու չի կարող բաղկացած լինել միայն էլիտար խմբերից ու անհրաժեշտաբար կան նաև «սևագործ բանվորներ», որոնցից շատերն ըստ արժանվույն չեն գնահատվում՝ պետության անարդյունավետության, իշխանությունների անգործության հետևանքով։ Ցավալին այն է, որ իշխանությունները չեն գիտակցել, որ համահարթեցված եկամտահարկի քաղաքականությունն ակամայից խորացնելու է սոցիալական անհավասարությունը՝ գուցե անխուսափելիորեն, օբյեկտիվորեն։ Ու պատահական չէ՝ երբ փաստարկները վերջանում են, գործի է դրվում ցինիզմը ու հասարակությանն արհեստականորեն սորտավորելու արատավոր պրակտիկան։ Ասենք՝ վարչապետը թերևս չի տիրապետում իրավիճակին ու տեղյակ չէ, որ «սևագործ բանվորների» կատեգորիայի տակ այսօր դասվում են նաև մարդիկ, ովքեր ամբողջ կյանքում կրթվել են, սակայն ուսուցչի կամ դասախոսի կարգավիճակում չեն կարողանում վաստակել 80000 դրամից ավելի աշխատավարձ։ Հիմա այս մարդի՞կ են մեղավոր, որ «սև» են, թե՞ պետությունը, որը երեկ ամբողջ օրը թմբկահարում էր, որ ուսուցչի չնչին աշխատավարձը 10%-ով բարձրանալու է։ Ամենևին, բնավ էլ չենք կասկածում, որ Նիկոլ Փաշինյանի նպատակը նոր որակի պետության ստեղծումն է, սակայն դրա համար պետք են ծրագրեր՝ պոպուլիզմի ու ամբոխահաճության փոխարեն։

Երբեմն իսկապես տպավորություն է, որ անգամ հեղափոխությունից մեկ տարի անց խորհրդարանական ամբիոնին մոտենում է ոչ թե վարչապետ, այլ ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը։ Ընդդիմադիր պատգամավորը վարչապետին հարց է տալիս անգրագետ պատգամավորի, ոչ կոմպետենտ մարզպետի կամ ամբարտավան պաշտոնյայի մասին, իսկ պետության ղեկավարի պատասխանը մոտավորապես այն է, թե դուք մեզանից լավը չեք։ Երրորդ հանրապետության գրեթե բոլոր իշխանություններից լսել ենք համանման պատասխաններ, ու թվում էր՝ հեղափոխությունը դնելու է նման «ցրողականության» վերջակետը, ու իշխանությունը վերջապես գիտակցելու է իր պատասխանատվությունը։

Խոսքը՝ գլոբալ պատասխանատվության մասին է։ Հասարակությունը հոգնել է կարգախոսներից, անկառավարելիության ուրվականից, կարոտ է արժանապատիվ կյանքի, և յուրաքանչյուր մարդ, ընտանիք ցանկանում է ապրել ոչ թե անցյալի բացահայտումներով, ոչ թե անցյալի հետ ամենօրյա կռիվ տալով, այլ իրենց վաղվա օրվա պլանավորմամբ։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանի ելույթը այս հարթության վրա չտվեց հարցերի պատասխաններ։ Մարդիկ հոգնել են հեղափոխության կադրերի դիլետանտիզմից ու կարոտ են ավելի արդյունավետ կառավարման, սակայն վարչապետը հասկացրեց, որ իր թիմն «անձեռնմխելի» է, որովհետև մյուսների թիմերն ավելի լավը չեն։

Մնում է կանխատեսել, թե հասարակությունը որքան ժամանակ է «կերակրվելու» պաթետիկ պոպուլիզմով։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում