Վարդենյաց լեռնանցքը փակ է, Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 30-ին՝ ժամը 08:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Վարդենյաց լեռնանցքը փակ է:
Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար, իսկ մյուսների համար՝ դժվարանցանելի:
Դժվարանցանելի են Սոթք-Քարվաճառ, Աշոցք-Ամասիա, Տավուշի և Լոռու մարզերի ավտոճանապարհները:
Լանջիկ-Մաստարա, Արագածոտնի մարզի Ապարանի և Արագածի միջհամայնքային և Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց:
Լոռու, Կոտայքի, Տավուշի, Շիրակի մարզերում, Սյունիքի մարզի Գորիս, Գեղարքունիքի մարզի Սևան, Ճամբարակ, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Արագածոտնի մարզի Ապարան, Թալին քաղաքներում, Արագածի տարածաշրջանում, Սարավան-«Զանգեր» և «Մեղրու սար» կոչվող հատվածներում առկա են տեղումներ ձյան տեսքով:
Սյունիքի մարզի Գորիս (ցածր տեսանելիություն), Քաջարան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող հատվածում մառախուղ է:
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...