Արթուր Գևորգյանի օրինազանցությունները փաստող հերթական դրվագը
Գուրգեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
Նախկին իշխանությունների ժամանակ իրականացված մախինացիաններն ու անօրինական գործարքների բացահայտումը շարունակում են մնալ ներկայիս իշխանությունների օրակարգում և հատկապես առավել ուշագրավ են դառնում հենց նախկին պետպաշտոնյաների կատարած օրինազանցությունները: Վերջերս քաղաքապետ Հայկ Մարությանը, լրագրողների հետ խոսելու ընթացքում, անդրդարձ էր կատարել նման դեպքերից մեկին և հայտարարել, որ Դավիթաշեն վարչական շրջանի թաղապետարանի շենքի մի մասը պատկանում է ինչ-որ անձի: Այս հայտարարության հետքերով էլ, լրատվականներից մեկը հետաքննության շրջանակներում պարզել էր, որ այդ մախինացիոն շղաթի գագթին կանգնած է Դավիթաշենի նախկին թաղապետ, այժմ ՀԲՖ նախագահ, Վովա Գասպարյանի փեսա Արթուր Գևորգյանը: Իրականում այդ պրոցեսը դեռ վաղուց է սկսվել, երբ Դավիթաշենը դեռ համայնքի կարգավիճակ ուներ, սակայն աֆիոռան իր կուլմինացիային էր հասել հենց Գևորգյանի օրոք: Շենքի առավել քան 350-400 քառ. մ հատված, մի քանի անգամ օտարվելուց, տարբեր մարդկանց անունով կնքվելուց հետո, ի վերջո բաժին է հասել նույն Արթուր Գևորգյանի եղբոր՝ Արտյոմ Գևորգյանի աներորդուն, ով էլ արդեն իսկ անհատույց օգտագործման պայմանագիր է կնքել ֆեդերացիաների հետ: Մասնավորապես շենքի այդ հատվածում է տեղակայված նույն Արթուր Գևորգյանի ղեկավարության տակ գտնվող բռնցքամարտի ֆեդերացիան և նրա եղբորը ղեկավարության տակ գտնվող պրակտիկ հրաձգության ֆեդերացիան: Հասկանալի է չէ, որ սա նախկին համակարգի հոգեզավակ հանդիսացող Արթուր Գևորգյանի կանխամտածված խարդախությունն է, ինչի արդյունքում թաղապետարանի շինության զգալի մասի, չնչին գումարների դիմաց տեր է դարձել «նրա մարդը»:
Անկասկած այս թեմայի շուրջ քննության ավարտից հետո կբացահայտվի այդ գործընթացում խառնված յուրաքանչյուրը, բայց այն, որ Արթուրն է այս նախագծի «ճարտարապետը» դա կասկածից վեր է: Եվ այսքանից հետո, դեռ քանի անգամ պետք է այս տղայի մախինացիաները բացահայտվեն, որպեսզի հասկանալի դառնա, թե ով է նա իր էությամբ: Մարդ ով անձնական շահը գերադասում է ցանկացածից և որքանով է տրամաբանված նրան վստահել մի ամբողջ ֆեդերացիա: Ու արդեն հասկանալի է դառնում, թե ինչի համար են բռնցքամարտի աշխարհի կարկառուն դեմքերն ու մարզիկների մի ստվար հատված բողոքում Արթուրի գործողություններից: Դատեք ինքներդ, ի՞նչ ապագա կարող է ունենալ բռնցքամարտը նման «որակներ» ունեցող մարդու ձեռքին, միթե՞ ակնհայտ չէ, որ Գևոգյանը ֆեդերացիան դիտարկում է որպես բիզնես պրոյեկտ, իսկ այդ առումով զարգացում կամ առաջխաղացում ակնկալելը ինքնախաբեություն է, ոչ ավելին:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...