Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ահաբեկչական սպառնալիքի բացահայտման ու կանխարգելման տեսանկյունից ՀՀ–ում իրադրությունը լիովին վերահսկվում է. ԱԱԾ

Ահաբեկչության դեմ պայքարը Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից է: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը: Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է:

Այս մասին Tert.am–ի հարցմանն ի պատասխան ասել են ՀՀ Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնից՝ անդրադառնալով օրերս Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխի այն հայտարարությանը, թե ««Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման հետաքրքրությունները տեղափոխվել են ԱՊՀ երկրներ, այդ թվում՝ Հայաստանի տարածք:

«Ահաբեկչության դեմ պայքարը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության գործունեության գերակա ուղղություններից: Այս ոլորտում ՀՀ ԱԱԾ համապատասխան ստորաբաժանումների շուրջօրյա ռեժիմով աշխատանքը նպատակաուղղված է ցանկացած ահաբեկչական բնույթի սպառնալիքի ներուժ ունեցող երևույթների ժամանակին բացահայտմանն ու կանխարգելմանը:

Այս առումով իրադրությունը Հայաստանի Հանրապետությունում լիովին վերահսկվում է: Ավելին, մշտական հիմունքներով իրականացվում է այլ տարածաշրջաններում միջազգային ահաբեկչական կառույցների գործունեության մանրակրկիտ վերլուծություն և ՀՀ անվտանգության դեմ որևէ նախանշանային երևույթի բացահայտման պարագայում դրանք անմիջապես կկանխվեն՝ նաև գործընկեր հատուկ ծառայությունների հետ սերտ համագործակցությամբ: Միջազգային ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ՀՀ ԱԱԾ-ն ակտիվորեն համագործակցում է բազմաթիվ երկրների գործընկեր հատուկ ծառայությունների հետ՝ այդ թվում ԱՊՀ հակաահաբեկչական կենտրոնի ձևաչափով»,– ասվում է ԱԱԾ մամուլի կենտրոնի պարզաբանման մեջ։

Հիշեցնենք, որ ՌԴ ներքին գործերի նախարարության Ծայրահեղականության հակազդման գլխավոր վարչության պետ Օլեգ Իլյինիխը «ՌԻԱ Նովոստի»-ին ասել էր, թե Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք: Պաշտոնյայի խոսքով՝ ԻՊ անդամները մշակում են ամբողջ աշխարհով մեկ ահաբեկչական հարձակումների իրագործման հնարավորություններ ունեցող համաշխարհային ահաբեկչական ցանցի ստեղծման ծրագրեր:

«Սիրիայում և Իրաքում «Իսլամական պետության» հռչակած խալիֆայության ռազմավարական պարտությունն ԻՊ-ին դրդում է շահերի շրջանակը տեղափոխել Ղազախստանի, Ուզբեկստանի, Տաջիկստանի, Ղրղզստանի, Հայաստանի տարածք»,-հայտարարել էր նա: