Հոգեբանական հետաքրքիր 10 փաստեր
1. Նրանք, ովքեր քնում են 6-7 ժամ, ավելի քիչ են հակված վաղաժամկետ մահվան վտանգին, քան նրանք, ովքեր քնում են 8 ժամ: Բայց գիշերները 5 և ավելի քիչ ժամ քնողների մոտ ավելի մեծ է հավանականությունը հոգեկան պրոբլեմների, քան 8-9 ժամ քնողների մոտ:
2. Մարդու համար չկա ավելի հաճելի ձայն, քան արտասանված իր անունը: Առաջինը ինչ պետք է հիշել ծանոթանալուց՝ դա անունն է: Ոչ պաշտոնը, ոչ մասնագիտությունը, այլ անունը: Դա լավ հարաբերությունների հիմնական պայմանն է:
3. Որպեսզի կարողանաք արագ քնել, պետք է պառկել մեջքի վրա, ձգվել և թուլացնել ամբողջ մարմինը: Փակել աչքերը և փակ կոպերով բարձրացնել աչքերը դեպի վեր: Դա աչքերի համար քնի պահին սովորական դիրք է: Այդպիսի դիրք ընդունելով, մարդը քնում է արագ, թեթև և խորը:
4. Հոգեբանները պարզել են, որ կնոջը անհրաժեշտ է ընդամենը 45 վայրկյան, որպեսզի կարողանա գնահատել անծանոթ տղամարդուն: Դրանից 10 վայրկյանը նա ծախսում է տղամարդու կառուցվածքը գնահատելու վրա, 8 վայրկյանը՝ աչքերը գնահատելու վրա, 7 վայրկյան նայում է մազերին, 10-ը ծախսում է շուրթերի և ծնոտի վրա, 5 վայրկյանը՝ ուսերի: Իսկ մնացած 5 վայրկյանը նայում է ամուսնական մատանուն, եթե այն առկա է:
5. Հոգեբանության իմացությունը դժվարեցնում է կյանքը, իսկ նրա կիրառումը՝ հեշտացնում:
6. Օքսֆորդի համալսարանի գիտնականները որպես հոգսերի և անհանգստության դեմ պայքարի լավագույն միջոց համարում են ընթերցանությունը: Նրանք պնդում են, որ այս մեթոդը շատ արագ է ազդում մարդու օրգանիզմի վրա: Անհավանական է, բայց այս մեթոդը ավելի լավ է ազդում, քան ալկոհոլի ընդունումը, զբոսանքը, թեյը կամ երաժշտություն լսելը:
7. Շատ հաճախ անփոխադարձ սերը վեր է ածվում իսկական գլխացավանքի և նույնիսկ մեծանում է հոգեկան շեղումների հավանականությունը, այնպիսի շեղումների, ինչպիսին է օրինակ Ադելի սինդրոմը:
Ադելի սինդրոմը դա երկարատև ցավալի և անփոխադարձ սիրահարվածությունն է այլ մարդուն:
8. Մեծ սպորտային իրադարձությունների ժամանակ միլիարդավոր թվիթեր ուսումնասիրելով, գիտնականները հանգել են այն մտքին, որ որքան «բարձր» և վստահ է վիճողի հայտարարությունը, այքան մեծ է նրա վեճում հաղթելու հավանականությունը:
Այլ խոսքերով՝ խոսեք վստահ, եթե նույնիսկ հասկանում եք, որ սխալ եք:
9. Եթե մարդ փորձում է ինչ-որ բան հիշել և այդ ընթացքում նայում է Ձեր աչքերի մեջ, ապա վստահ եղեք, որ Ձեզ խաբում են:
10. Կանայք զգում են իրենց սիրված, երբ դեմ առ դեմ հաղորդակցվում են զուգընկերոջ հետ: Տղամարդիկ ընդհակառակը, էմոցիոնալ մտերմություն են ապրում, երբ աշխատում են, խաղում են կամ զրուցում են նստած զուգընկերուհու կողքը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Անհավասար պայքարի հետքերով. ի՞նչ արձանագրեցին վերջին ՏԻՄ ընտրությունները. «Փաստ»
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
Ալիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ Վարդևանյան
Իսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառ...
Կստիպեյի ստորագրել որոշում, որ ՀԱՊԿ֊ի անդամ երկրները իրավունք չունեն վաճառելու զենք Ալիևին. Արշակ Կա...