Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Արա Աբրահամյան. Հայաստանն այսօր սոցիալ-մշակութային ճգնաժամի մեջ է

Ռուսաստանի հայերի միությունն առաջիններից մեկն արձագանքեց Օպերայի և բալետի պետական թատրոնի շուրջ ծավալվող իրադարձություններին, հանդես գալով Կոնստանտին Օրբելյանին պաշտոնից հեռացնելու դեմ: Պարզաբանումների համար Vesti.am-ը դիմեց ՌՀՄ նախագահ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարի կամքի դեսպան Արա Աբրահամյանին:

-Մենք աջակցություն և համերաշխություն ենք հայտնել Կոնստանտին Օրբելյանին: Նա ոչ միայն իր հռչակավոր ընտանիքի, այլև հայ ժողովրդի և մեր մշակույթի արժանավոր ներկայացուցիչն է: Նրա կյանքի ճանապարհը օրինակ է այն բանի, որ արտասահմանում ծնված և մեծացած շատ հայեր երազում են վերադառնալ և իրենց ներուժը ներդնել ի բարօրություն Հայաստանի: Նրան պաշտոնից ազատելու փաստը վատ նշան է և պատվաբեր չէ:

Բայց այս պատմության լայն արձագանք ստանալու պատճառը ոչ այնքան Մշակույթի նախարարության և Օրբելյանի ու օպերային թատրոնի կոնֆլիկտն է, կամ Օրբելյանի հայերեն չիմանալը: Խնդիրն ավելի լայն է և մարդիկ դա հասկանում են:

Հայաստանն այսօր սոցիալ-մշակութային ճգնաժամի մեջ է:

Չարության և անհանդուրժողականության մթոլորտը, մարդկանց միմյանց դեմ հրահրելով հասարակության բևեռացումը, մեր փոքրաթիվ ժողովրդին «յուրայինների» և «օտարների» բաժանումը ոչ միայն ջլատում է մեր ժողովրդի կենսական և հոգևոր ուժերը, աշխարհասփյուռ հայության միասնականությունը, այլև հայկական պետականության հիմքերը:

Մեր պատմության այս պատասխանատու ժամանակահատվածում անտեսելով շատ ավելի արդիական հարցեր, զբաղված ենք միմյանց թշնամիներ հայտարարելով, ուսանողներին ու դպրոցականներին կասկածելի խաղերում ներգրավելով, ամինաստ գաղափարներով քողարկում ենք աշխարհի և մեր տարածաշրջանի բարդ աշխարհաքաղաքական իրավիճակից ծնված իրական սպառնալիքներն ու հիմնահարցերը: Ստացվում է, որ այսօր խոսում ենք ամեն ինչի մասին, բացի պետականության անվտանգությունից և ժողովրդի շահից:

Վստահ եմ, որ հեղափոխության էներգիան արժանի է ավելի լավ կիրառման և կարող է ծառայել արարմանը և ոչ թե ավերմանը: Այն պետք է ուղղել հասարակության խնդիրների լուծմանը: Երկրում, որտեղ բնակչության մեծ մասը աղքատության մեջ է ապրում, առաջնահերթ պետք է լինի մարդկանց կենսամակարդակի բարձրացումը, նրանց աշխատանքով ապահովելը և այլ նման խնդիրներ:

Մենք գիտենք, որ Կոնստանտին Օրբելյանը, անտեսելով մշակույթի և իր ղեկավարած թատրոնի ֆինանսավորման պարբերական անբավարարությունը, իր հեղինակության շնորհիվ հայթայթել է մեր մշակութային տաճարի պահպանման և գոյատևման համար արտաբյուջետային միջոցներ, ինչը նրան միայն պատիվ է բերում: Փոխադարձ մեղադրանքների և վիրավորանքների վրա ժամանակ և միջոցներ վատնելու փոխարեն ավելի ճիշտ կլիներ հետևել նրա դրական օրինակին և, անկախ քաղաքական կոնյուկտուրայից, ուժերի ներածի չափով օժանդակել Հայաստանին: Հարցը միայն նյութականի մասին չէ, մեր օրերում բարի խոսքն ու դրական էներգիան պակաս կարևոր չեն, քան փողը:

Եկեք սիրենք և գնահատենք յուրաքանչյուր հայի, նույնիսկ եթե նա ինչոր հարցում թերացել կամ սխալ է վարվել: Այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ուղիղ և բաց երկխոսություն համաշխարհային հայկական հանրության բոլոր հատվածների միջև: