Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» Ադրբեջանական ներխուժումները պատահական չեն, դրանց մի մասը վերահսկում է ՀՀ կարևոր ենթակառուցվածքներ. Տիգրան Աբրահամյան ԱՄԷ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել հարթակ տրամադրել Ուկրաինայի շուրջ բանակցությունների անցկացման համար․ Պեսկով Նիկոլը չի ցանկանում ընտրել ԵՄ կամ ԵԱՏՄ․ նա փորձում է կողմերի վրա «վաճառել» այդ ընտրության իրավունքը․ Արտակ Զաքարյան Կարեն Խաչանովը կարիերայում երրորդ անգամ դուրս է եկել «Մեծ սաղավարտի» մրցաշարի կիսաեզրափակիչ Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 10-ին Ադրբեջանը Բաքվից զգուշացնում է, որ ադրբեջանական մեղադրանքների առանցքում ՀՀ-ի դեմ հաստափոր մեղադրանքներն են․ Տիգրան Աբրահամյան Երբ պաշտոնը դառնում է հավատարմության դիմաց տրվող ռեսուրս. «Փաստ»
Յուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման Գրիգորյան«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ» Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ» Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ» Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներինԸնտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ» Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ» «2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ» Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասինՓաշինյանը փորձ է անում գնալ ՌԴ-ի հետ հարաբերությունների ռեստարտի. Էդմոն Մարուքյան«Խրամատում՝ հայրենիքի համար, իշխանության կողքին՝ բիզնեսի՞ համար». Հրայր Կամենդատյան
Հասարակություն

Բակո Սահակյանի հետ հիմա ավելի ջերմ հարաբերություններ ունենք, Արայիկ Հարությունյան

Արցախի նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը NEWS.am-ին տված հարցազրույցում խոսել է Արցախում առաջիկայում կայանալիք նախագահական ընտրությունների, Բակո Սահակյանի հետ հարաբերությունների եւ ներքաղաքական հնարավոր զարգացումների մասին։

Թեեւ Արցախի նախագահական ընտրություններին մեկ տարի կա, բայց արդեն թեկնածուների անուններ են շրջանառվում, այդ թվում նաեւ ձեր անունը: Ձեզ կտեսնե՞նք որպես նախագահի թեկնածու:


Հերթական անգամ հայտարարում եմ, որ այդպիսի որոշում կայացվելու է «Ազատ հայրենիք» կուսակցության համագումարում: Այն, որ «Ազատ հայրենիք» կուսակցությունն ընտրություններին հանդես է գալու իր թեկնածուով եւ հավանական է, որ այդ թեկնածուն լինելու է «Ազատ հայրենիք» կուսակցության նախագահը եւ այդ համագումարում լինելու է կուսակցության նախագահի ընտրություն, որից հետո մենք կհայտարարենք այդ մասին: Այսօր ցանկացած հայտարարություն կլինի կուսակցական կարգապահության խախտում: Մենք գնում ենք այդ ճանապարհով, մենք պատրաստվում ենք ընտրության:

Քաղաքական կոնսուլտացիաներ անցկացնո՞ւմ եք այլ ուժերի, այդ թվում՝ Հայաստանի իշխանությունների հետ:

Քաղաքական կոնսուլտացիաներ, իհարկե, անցկացնում ենք Արցախի քաղաքական ուժերի հետ: Իհարկե, հանդիպումներ ունենում ենք նաեւ առանձին քաղաքական գործիչների, հանրության հետ: Իսկ Հայաստանի քաղաքական ուժերի հետ, այո, ունենում ենք հանդիպումներ, բայց ավելի շատ հանդիպման նպատակը քաղաքական խնդիրներն են եւ Արցախ-Հայաստան միջպետական հարաբերությունները:

Պետնախարարի պաշտոնից հրաժարականից հետո ի՞նչ հարաբերություններ ունեք Բակո Սահակյանի հետ, ձեզ այսօր ընդդիմադիր համարո՞ւմ եք:

Հակառակը, եւ հրաժարականի օրը եւ դրանից հետո բազմաթիվ անգամ հայտարարել եմ, որ որպես քաղաքական ուժ՝ մենք շարունակում ենք պատասխանատվություն կրել Բակո Սահակյանի կառավարության գործունեության մասով: Այսինքն, Բակո Սահակյանի գլխավոր հենարանը Ազգային ժողովում «Ազատ հայրենիք» կուսակցությունն է: Որեւէ խնդիր չկա, չի եղել եւ չի էլ լինելու: Ինչ վերաբերում է մեր հարաբերություններին, հիմա շատ ավելի ջերմ է, ինչպես եղել է տարիներ առաջ, վերջին ամիսներին եւ համոզված եմ՝ որեւէ բան չի կարող խաթարել մեր հարաբերությունները:

Ձեր հնարավոր առաջադրման մասին Բակո Սահակյանի հետ որեւէ խոսակցություն եղե՞լ է:

Իհարկե, միշտ էլ քննարկում ենք, չենք թաքցնում, բայց ամեն ինչ որոշելու է համագումարը:

Հնարավո՞ր է, որ Բակո Սահակյանը սատարի ձեր կուսակցության թեկնածուին:

Դիրքորոշում կամ տեսակետ չեմ նկատել: Ինձ թվում է՝ ինքը կհայտարարի, որ ունենալու ենք աննախադեպ ընտրություններ, որտեղ իշխանությունն ապահովելու է ժողովրդավարական պահանջներին համապատասխան ընտրություններ: Այսինքն, բոլոր կանոնները պահպանվելու են: Ինձ թվում է՝ նախագահը չեզոք կլինի եւ չի աջակցի որեւէ թեկնածուի:

Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ բիզնեսը պետք է քաղաքականությունից հեռու լինի: Դուք հայտնի գործարար եք, ինչպե՞ս եք պատկերացնում բիզնեսի ու քաղաքականության համատեղումը, եթե դուք առաջադրվեք ու ընտրվեք նախագահ: Շահերի բախում չի՞ լինի:

Գիտեք, ես արդեն 11 տարուց ավելի է՝ բիզնեսի աշխարհի ներկայացուցիչ չեմ: Այո, ես երբ մտել եմ քաղաքականություն, եղել եմ Արցախի ամենախոշոր գործարարներից, գործատուներից մեկը, որի հիմնական աշխատանքը եղել է գյուղմթերքների արտադրությունը եւ վերամշակումը: Իսկ գյուղմթերքների վերամշակումն ազատագրված տարածքներում, որտեղ երկար ժամանակ հող չէր մշակվում եւ հիմա էլ շարունակվում է չմշակվել: Իմ ստեղծած կառույցը շարունակում է այդ գործունեությունը, իսկ ես որեւէ միջամտություն կամ կապ չունեմ այդ ընկերությունների աշխատանքի հետ: Ես մնում եմ որպես սեփականատեր, բայց սեփականատեր լինելը դեռ չի նշանակում զբաղվել գործարարությամբ: Որեւէ մեկը չի կարող ասել, որ այս 11 տարիներին ես զբաղվել եմ գործարարությամբ եւ խախտել եմ բարձրաստիճան պաշտոնյային առաջադրվող պայմանը: Եթե ես մնամ քաղաքականության մեջ, այդ սկզբունքը պահպանելու են: Ես հանցանք չեմ համարում ազատագրված տարածքում հաց արտադրելը: Այդ նույն հարցը կարելի է տալ ցանկացած քաղծառայողի, թե ինչու է քաղծառայողը դառնում քաղաքական գործիչ: Ես քաղծառայող չէի, հող մշակող էի ու հող մշակողը դարձել է քաղաքական գործիչ: Սպորտսմենը դառնում է քաղաքական գործիչ: Այսինքն, բոլորը կարող են դառնալ քաղաքական գործիչ, բացի հող մշակողի՞ց: Ինձ թվում է, որ այն մարդիկ, որոնք քաղաքական մրցակից են տեսնում, փորձում են դա շահարկել:

Ձեր անվան հետ շաղկապված ընկերությունները կառավարությունից արտոնություններ ստացե՞լ են։

Իհարկե, առիթ կլինի, որ կհրպարակեմ այն ընկերությունների ցանկը, որ շատ քիչ է, որի հետ ես կապ ունեմ եւ թե ինչ գործունեություն եմ ծավալել Արցախում: Այդ ընկերությունները գործել են օրինականության սահմաններում, որեւէ լրացուցիչ արտոնություն չեն ստացել: Եթե որեւէ արտոնություն եղել է, եղել է ընդհանուրի շրջանակում: Այսինքն, եթե ինչ-որ ծրագիր պետությունը իրականացրել է, բոլորի հետ նրանք էլ օգտվել են, լինի հարկերի տույժերի համաներում, արտոնյալ վարկերի տրամադրում եւ այլն:

Իսկ ո՞ւմ եք դուք ձեզ մրցակից համարում առաջիկա ընտրություններում:

Ղարաբաղում մեզ մրցակիցներ չկան, կան քաղաքական ուժեր, որոնց հետ համագործակցելով ունենալու ենք օրինակելի քաղաքական միջոցառում՝ ընտրությունների տեսքով: Դա լինելու է համագործակցություն, ոչ թե մրցապայքար: Գոնե ես այդպես եմ ցանկանում: Դաշտում եղած քաղաքական ուժերն այդ նույն կարծիքին են:

Իսկ հնարավո՞ր է, որ ձեր կուսակցությունը հետ կանգնի ընտրություններին մասնակցելու մտքից ու սատարի այլ թեկնածուի:

Ոչ, բացառվում է դա: Մենք հայտարարել ենք, որ մեր կուսակցության նախագահը լինելու է նախագահի թեկնածու:

Իսկ կուսակցության նախագահի շա՞տ թեկնածուներ ունեք:

Այո, շատ ունենք: Մի քանի հազար անդամ ունենք ու մի քանի հազար թեկնածու: Որոշումը համագումարն է կայացնելու: