Մասիսից այվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջիկը մահացել է
Մասիս քաղաքից այվածքներով հոսպիտալացված 12-ամյա աղջիկը մահացել է Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում։ Այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը:
«Ցավով տեղեկացա, որ քիչ առաջ Ճառագայթային բժշկության ու այրվածքների գիտական կենտրոնում մահացել է օրերս Մասիս քաղաքում մեքենայի հրդեհի հետևանքով այրված 12-ամյա Նորան։
Դժբախտաբար, բժիշկներին չի հաջողվել փրկել երեխայի կյանքը։ Ցավակցություններս եմ հայտնում երեխայի ընտանիքի անդամներին և հարազատներին։ Պետք է հնարավորինս ուշադիր ու հոգատար լինենք՝ նմանօրինակ դեպքերը բացառելու համար»,- ասված է նրա գրառման մեջ։
Հիշեցնենք, որ մարտի 23-ին, Արարատի մարզի Մասիս քաղաքի կայարանի մոտակայքում այրվել էր ավտոմեքենա, Ն.Մ.-ն (ծնված 2007թ.) այրվածքներով տեղափոխվել էր Մասիսի ԲԿ, այնուհետև՝ Երևան քաղաքի Ճառագայթային բժշկության և այրվածքաբանական գիտական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել էին ծայրահեղ ծանր:




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ»
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
Փողոցային «ռազբորկաներ» ԱԺ-ում. իշխանության սադրանքն ու նյարդային ջղաձգումները. «Փաստ»
Երկսայր սուր. «հարմարավետության» ու հարկային հոսքերի կենտրոնացվածության խորացման արանքում. «Փաստ»
Արցախի պատմությունը մեզ սովորեցնում է, որ խաղաղության համաձայնագրի համար անհրաժեշտ է մեկից ավելի երա...
Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ»
Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...