Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան Դուք «քցել» եք մեր ժողովրդին, Ալիևն էլ ձեզ ա «քցել»․ Նարեկ Կարապետյանը՝ ՔՊ-ականներին
Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան ԱբրահամյանBinance-ը հայտարարել է, որ փոխհատուցել է հաքերային հարձակման հետևանքով առաջացած վնասի 90%-ըՍերգեյ Բագրատյանն ընտրվել է Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահՓաշինյա՛ն, քո թույլ TRIPP-ը սպառնալիք է Հայաստանի համար․ «Ուժեղ Հայաստանն» առաջարկում է ապահով TRIPP

«Երկիրը «որ­բի գլուխ» չէ, որ ով ուզի, սափ­րի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում տնտեսական կանխատեսելիության վերաբերյալ մասնագետների գնահատականը գոհացուցիչ չէ: Կանխատեսելիության մակարդակն, ըստ նրանց, ցածր է:

Տնտեսագետ Կառլեն Խաչատրյանը կանխատեսելիության խնդրի համատեքստում մատնանշում է Հարկային օրենսգրքում պարբերաբար կատարվող փոփոխությունները:

«Վերջին 5-7 տարիների կտրվածքով երևի չենք ունեցել մի տարի, երբ հարկերի մասին օրենքներում, հիմա արդեն Հարկային օրենսգրքում փոփոխություններ չունենանք:

Սա իրականում շատ վատ է բիզնեսի համար: Կանխատեսելիության մակարդակի նվազում ունենք, ինչը, անուշտ, բացասական տնտեսական հետևանքների է բերում»,ասում է Կառլեն Խաչատրյանը:

Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը նշված առումով ևս խնդիր է տեսնում:

«Օրենսդրական փոփոխությունների այդ պարբերականությունը, այսինքն, հաճախակիությունը, խոշոր առումով, կարող է ապակողմնորոշված վիճակների հանգեցնել: Խոսքը տնտեսվարող սուբյեկտներին է վերաբերում: Նման պարագայում շատ հնարավոր է, որ նրանք չիմանան, թե որ ուղղությամբ պետք է շարժվել: Իրավիճակը բացառելու և դրանից բխող հարցերի լուծման համար մասնագիտական մոտեցում է պահանջվում: Բայց այսօրվա ճնշող մեծամասնությունը խնդիրներին ու մանրամասներին ամբողջությամբ չի տիրապետում: Այդ հանգամանքով է պայմանավորված այն, որ որոշումները, օրենսդրական փոփոխությունները կարող են սխալ լինել: Ամբողջ հանրապետությունը չպետք է վերածել «որբի գլխի», որն ով ուզում, սափրում է: Կանոնակարգված և ուղղորդված աշխատանք է պետք, որն այս պահին չկա»,-«Փաստի» հետ զրույցում ընդգծեց Վ. Բոստանջյանը:

Կառլեն Խաչատրյանի կարծիքով, ավելի ճիշտ կլիներ, որ օրենսդրական փոփոխություններն ուժի մեջ մտնեին, օրինակ, երեք տարի հետո:

«Դա հնարավորությու կտար, որ առաջիկա մեկուկես, երկու տարվա ընթացքում բավականին հանգամանորեն մշակեինք բոլոր շահագրգիռ կողմերի կարծիքները, և միայն այդ ամենից հետո պետությունն ասեր, որ, ամեն դեպքում, այս ճանապարհով ենք գնում: Ասեր, ենթադրենք, 2020 կամ 2021 թվականից այս նորմերն են գործելու, իմացեք, որ առնվազն 3-4 տարի այդ քաղաքականությունն է իրականացվելու: Նույն կառավարության ներկայացուցիչները անցած տարի պնդում էին, որ քաղաքական, հանրային իրավիճակը զսպում է ներդրումները, ասում, որ ԱԺ-ում կուսակցությունների ներկայացվածությունը չի բխում այդ պահին հասարակության տրամադրություններից: Ըստ նրանց, անկայուն քաղաքական վիճակը խոչընդոտում էր ներդրումների ներգրավմանը: Խոսվում էր այդ խնդիրն օր առաջ լուծելու անհրաժեշտության մասին, ինչով էլ պայմանավորված էին ԱԺ արտահերթ ընտրությունները: Այս նույն տրամաբանությունը, բնականաբար, պետք է տեղափոխել նաև տնտեսական դաշտ»,-նշեց Կ. Խաչատրյանը՝ հավելելով, որ տնտեսական անկայունության հանգամանքին ավելի մեծ ուշադրություն պետք է դարձնել, այն շատ ավելի կարևոր է:

«Տնտեսական դաշտում կանխատեսելիության բարձր մակարդակն է, որ պետք է թե՛ տեղացի, թե՛ օտարերկրյա գործարարներին դրդի ներդրումներ անել տնտեսությունում, համապատասխան որոշումներ կայացնել»,հավելեց տնտեսագետը:

Վարդան Բոստանջյանը նշված համատեքստում մի շարք խնդիրների առկայության մասին է նշում.

«Կանխատեսելիության մակարդակն այս պահի դրությամբ ակնհայտորեն բարձր չէ, ինչը պայմանավորված է բազմաթիվ հանգամանքներով: Խնդիրն ինչպես ինստիտուցիոնալ, այնպես էլ անհրաժեշտ իրավական տարրերի բացակայությունն է: Այս առումով մտահոգություն ունի նաև կառավարությունը՝ ներդրողների ներգրավման կտրվածքով, ինչպես նաև հարկային հարաբերությունների փոփոխության առումով: Այս ամենը դեռ միայն գործընթաց է և դեռ սկզբնական մասում է: Բավականին կնճռոտ խնդիրներ կան, անգամ իրարամերժ ու հակասական: Կանխատեսելիության ավելի բարձր մակարդակ միայն դրանց լուծման պարագայում կարող ենք ունենալ»:

Վարդան Բոստանջյանը նշված իրավիճակը որոնողական փուլ որակեց:

«Բայց միայն բառային երաշխիքներով, օրինակ, ասելով՝ «ամեն ինչ լավ կլինի», մենք ներդրումային նկատելի ու ծավալուն գործունեություն չենք ունենա: Սա պահանջում է հստակ երաշխիքներ՝ նաև իրավական հիմքերի տեսքով: Այս ամենն ինչպես նախկինում, հիմա ևս բացակայում է մեզ մոտ, բայց այդ խնդիրների լուծումներից հետո միայն կարելի է դրական զարգացումներ ակնկալել: Այն, ինչ նկարագրեցի, անհրաժեշտ է կարգավորել ամենասկզբնական փուլում: Բացի դրանից, պետք է հաշվի առնել, որ սա կոմպլեքս խնդիր է, որը ենթադրում է հարկային հարաբերությունների, ներքին շուկայի փոփոխություն և պաշտպանություն: Այն ենթադրում է նաև ազատ տնտեսական մրցակցության հնարավորություն: Այս ամենը առանձին-առանձին կարելի է բացել. դրանք համապատասխան սկզբունքների ու մոտեցումների գործադրում են պահանջում, որոնք անվերապահ պետք է իրաանացվեն: Իրականացումը կտևի մեկ, թե կես տարի, միևնույն է, առանց թվարկված մոտեցումների, բարձր արդյունքներ ակնկալելը ճիշտ չի լինի»,-եզրափակեց տնտեսագետը:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում