Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Եթե կրկին պատերազմ լինի, վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մղելու ենք մեր ընդհանուր մարտը. Արմեն Աշոտյան

Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը վստահեցնում է՝ եթե հանկարծ կրկին պատերազմ լինի այս իշխանությունների օրոք, իրենք մի կողմ են դնելու քաղաքական տարաձայնությունները և, ըստ սահմանադրության, վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մղելու են ընդհանուր մարտ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:

«Աստված մի արասցե, եթե հանկարծ կրկին պատերազմ լինի այս իշխանությունների օրոք, բնական է, որ մենք մի կողմ ենք դնելու քաղաքական տարաձայնությունները և ըստ Սահմանադրության վարչապետի՝ որպես գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ մղելու ենք մեր ընդհանուր մարտը: Այսօր այստեղ հանգչող տղաների աճյունները այն գինն է, որ մենք՝ բոլորս վճարել ենք հասկանալու համար, որ քաղաքական տարաձայնությունները մի կողմ, կան բաներ, որոնք մեզ միավորում են»,-ասաց Աշոտյանը:

Նրա կարծիքով՝ Ապրիլյան պատերազմը վերահաստատեց երկու հայկական պետությունների գոյության պատմական իրավունքը: Աշոտյանի կարծիքով՝ ապրիլյան պատերազմը տեղի է ունեցել, քանի որ Ադրբեջանը մինչ այդ ընկած ժամանակահատվածում բանակցային գործընթացում չէր հասնում իր նպատակներին, այն է՝ պարտվում էր: «Բանակցային գործընթացի տրամաբանությունը և բովանդակությունը չէր համապատասխանում Ադրբեջանի ղեկավարության ցանկությանը և նա, հուսալքված լինելով բանակցային գործընթացից, փորձեց փոխել ստատուս քվոն և խնդիրը լուծել ռազմական ճանապարհով: Մեր տղաների սխրանքը հենց դրա մեջ էր, որ նրանք կանխեցին ռազմական ճանապարհով խնդրի լուծման հնարավորությունը, ինչին Ադրբեջանը տարիներ շարունակ պատրաստվում էր»,-նկատեց Աշոտյանը: