Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ» «Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ» Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ» «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ» Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ» Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ» Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ» Սա բացառապես քաղաքական պատվերի տիրույթում է. Վարդևանյանը՝ Կարապետյանների տներում խուզարկությունների մասին Փաշինյանը վախից հրահանգել է նոր խուզարկություններ և ձերբակալություններ իրականացնել, նա վախենում է, որ «Ուժեղ Հայաստանը» կհաղթի․ հայտարարություն
Աշխատանքային եռուն ռիթմը՝ Քաջարանի հանքավայրումԱյն մասին, թե ինչու ենք մենք պահանջում Հանրային հեռուստատեսության ղեկավարության հրաժարականը, և Հանրայինի վերադարձը հանրությանը. Ավետիք ՉալաբյանՀՀԿ-ն «Կառուցող» դաշինքի կազմում կմասնակցի դեկտեմբերի 13-ին կայանալիք համայնքի ավագանու ընտրություններինՈ՞ր ընտանիքներին պետությունը յուրաքանչյուր երեխայի հաշվով 4 մլն դրամ կտաԵրբ Մեսսին եկավ ես դադարեցի ինձ կարևոր խաղացող զգալ. Հակիմիի խոստովանությունըՄիասնության թևերը միանում են ընդդիմադիր ուժերի նոյեմբերի 4-ի հայտարարությանըԹուրքիայում զինված հարձակման հետևանքով 8 մարդ է մահացել, այդ թվում՝ երկու ուսուցիչՀարյուրավոր հասցեներում լույս չի լինի՝ նոյեմբերի 6-ից 12-ինՑավալի է․ Ալիևը փորձում է Հայաստանին պարտադրել կապիտուլյացիայի Սահմանադրություն. Արամ ՎարդևանյանԵրևանում ե՞րբ սպասել առաջին ձյանը․ եղանակը՝ նոյեմբերի 6-ից 10-ինՀայաստանն ու Լիտվան քննարկել են ռազմավարական գործընկերության խորացմանն ուղղված քայլերըՌԴ-ը ներկայացնող Կարեն Գալստյանը՝ «Մեծ սաղավարտ» մրցաշարի բրոնզե մեդալակիրԴմիտրիևը կեղծ է անվանել ռուսական դիզելով լցանավերի երթուղու փոփոխության մասին լուրերըԴեկտեմբեր ամսվա տոնական և ոչ աշխատանքային օրերըՊուտինը բարձր է գնահատում Թրամփի խաղաղարար ջանքերը․ ԴմիտրիևՊաշտոնական նամակներ կհանձնվեն Ռուսաստանի դեսպանատանը և Հայաստանի կառավարությանը՝ արցախցիների վերադարձի իրավունքի ապահովման պահանջով16 000 նետում․ Լեբրոն Ջեյմսի ռեկորդըՌԴ շահերի ապահովումը կախված չէ ԱՄՆ-ում տիրող իրավիճակից. ՊեսկովՆիկոլ փաշինյանի եվրոպական հեքիաթների միֆը հիմնովին պետք է կոտրել․ Աննա ԿոստանյանՓաշինյանը պատրաստ է արյունահեղության, իսկ մենք՝ ոչ. Ավետիք Չալաբյան
Հասարակություն

Ըստ ՔՈ կուսկացության օրենքի առաջ բոլորն են հավասար, իրենք առավելևս, բայց...

Նարինե Կազանչյանն ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ներքաղաքական դաշտում, այս պահի դրությամբ թերևս ամենաքննարկվող և արհեստականորեն օրակարգային դարձված թեման, Գագիկ Ծառուկյանի դեմ ՔՈ կուսակցության ներկայացված դիմումն է: Չանդրադառնանք այդ դիմումի «բովանդակությանը» քանզի այն ամբողջապես անիմաստ դարձավ հենց այն պահից, երբ ԲՀԿ առաջնորդը հանգամանալից կերպով պարզաբանում ներկայացրեց բոլոր հնչեցված «մեղադրանքների» վերաբերյալ: Հիմա ցանկանում եմ ներկայացնել ՔՈ կարկառուն անդամներից մի քանիսի անցյալը, ներկան ու գործունեության սպեկտորը, որից հետո միանգամայն պարզ կդառնա, թե ինչ շարժառիթներ կան թաքնված ներնց այս օրերի ընթացքում իրականացրած գործողությունների հիմքում և ինչի դիմաց են մասնավորապես նրանք գնացել այդ քայլին: Եվ այսպես...
Սուրեն Սահակյան, ՔՈ կուսակցության գործադիր մարմնի քարտուղար: Սուրենին շատերը կհիշեն ակԾիվիստ ժամանակներից, երբ տարբեր քաղաքացիական ակցիաների շրջանակներում Սուրենը հայտնվում և նույն կերպ էլ անհետանում էր: Շատ էր խոսվում, որ նրա այդօրինակ դրսևորումները և բուն շարժառիթը՝ ակցիաներին մասնակցության, դրսից ստացվող գրանտներն են և վերջին տարիներին այս առումով նրա անունը, որպես գրանտակեր, շրջանառվեց թոփ մակարդակով: Երկրոդ, Սուրենի «քաղաքական» գործունեությունը սահմանափակվում է իր անձնական շահերի տիրույթում, որպես օրինակ նշենք ամենաթարմը՝ վերջերս շրջանառության մեջ դրված գրավատների վերաբերյալ օրինագիծը, որով նախատեսված էր պետտուրքը բարձրացնել 50,000 դրամից մինչև 3 միլիոն, նա ակտիվ մասնակցում էր այդ բողոքի ակցիաներին, սակայն նա ուներ լուրջ դրդապատճառ դրա համար, քանզի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում նա ունի սեփական գրավատուն, որի շահերից ելնելով էր սկսել էր իր պայքարը: Սա թերևս ինչ-որ ասպեկտներով դիտարկված կարելի էր հասկանալ, եթե այդ պայքարին Սուրենը չկցեր իր քաղաքական թիմին և կուսակցությանը, ինչի շնորհիվ էլ փորձում էին պայքարին նաև քաղաքական երանգներ հաղորդել: Այսինքն ստացվում է, որ Սուրենի «պայքարիստ» վիճակները բացառապես իր անձնական շահերի սպասարկման դեպքում է միայն ի հայտ գալիս և Գագիկ Ծառուկյանի դեմ նրանց իրականացրած քաղաքական մանիպուլացիաները ևս բացառություն չեն, քանզի դրանք հերքելը շատ հեշտ էր և պարզ, ինչի արդյունքում էլ նրանց առաջ քաշած թեզը՝ թե Գագիկ Ծառուկյանը զբաղվում է նաև ձեռնարկատիրությամբ, հօդս ցնդեց:
Ի դեպ օրինականությունից խոսող, օրենքի առաջ բոլորն են հավասար թեզը դրոշակ դարձրած Սուրեն Սահակյանը, պարզվում է էպիլեպսիայով է տառապում, դե գոնե բանակից նա այդ հիվանդության հիման վրա է ազատվել:
Միքայել Նահապետյան, ՔՈ կուսակցության մամուլի խոսնակ: Միքայելի մասին շատ բան էլ պետք չի ասել, բավական է հիշել միայն թե որտեղից նա գործուղվեց ՔՈ կուսակցություն, արդյունքում ամեն ինչ ավելի հստակ կդառնա և ի դեպ, Միքայելի հայրը, ով դասախոսում է նաև Երևանի Պետական համալսարանում, այս պահին էլ շարունակում է աշխատատել Կառավարության աշխատակազմում: Միքայելի վերաբերյալ ենթադրությունները թողնում եմ ընթերցողին:
Որպեսզի գրառումը շատ երկար չստացվի, մանրամասն չեմ ներկայացնի նաև մյուս անդամների՝ Գագիկ Ծառուկյանի դեմ իրականացվող պրոցեսի մոտիվացիաների մասին, այլ ընդհանուր հիշեցում կանեմ, ինչի մասին մամուլում բազմաթիվ նյութեր կան արդեն:
ՔՈ մյուս անդամ ԱՐթուր Ավագյանն էլ այս պրոցեսում մասնակցություն ունենալու համար Աջափնյակ վարչական շրջանում, այգու մեջ սրճարան կառուցելու արտոնություն է ստացել, նույն Արթուրը, ով ժամանակի պայքարում էր կանաչ տարածքներն ազատագրելու համար...այս շղթան կարելի է ևս մի քանիսով համալրել, բայց այդ մասին հաջորդ դասին:
Մի խոսքով այս կուսակցության, որը ոչ պակաս արհեստական չէ քան իրենց նախաձեռնած պրոցեսները, ընդհանուր առմամբ «գործ անող» ակԾիվիստների խումբ է, ովքեր ցանկացած պրոցես կտանեն, եթե իհարկե դրա արդյունքում անձնական շահ ունենան: Դե ինչ, կարծում եմ այս բոլոր ներկայացված փաստերը արդեն իսկ լուրջ և հիմնավոր ենթադրությունների առիթ կարող են լինել, թե ինչ է իրենից ներկայացնում ՔՈ կուսակցությունը և ինչ գործունեության ծավալելու համար է այն ստեղծվել իրականում: