Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ուժեղ Հայաստան՝ արժանապատիվ ապագայի համար 7 առաջարկ Հայաստանին, որ ուզում եմ առանձնացնել և շատ կարևորում եմ ԲՀԿ ծրագրում. Էլինար Վարդանյան Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան
Հրաժարվեք «ադրբեջանցիների վերադարձ» բառակապակցությունից․ դա միայն ադրբեջանական քարոզչությանն է օգուտԴատախազը դատարան է հանձնել չարաշահում թույլ տված նախկին պաշտոնյաների վերաբերյալ քրվարույթի նյութերըUcom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը մասնակցել է Impacture 2026 համաժողովինԳագիկ Ծառուկյանն ու թիմակիցները Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում ենՊետական կառավարումը կլինի կիսանախագահական․ Սամվել ԿարապետյանՍամվել Կարապետյանը արցախցիների մասինՕդի ջերմաստիճանը կբարձրանա 3-5 աստիճանով, ապա կնվազի՝ 6-10-ովՄեր ծրագրերի հիմնական շահառուները երիտասարդներն են․ ԿարապետյանՄեզ շքերթ պետք չի, զորավարժություն է պետք. Էդմոն ՄարուքյանՄենք արցախցիների անվտանգ վերադարձի հարցը կլուծենք դիվանագիտությամբ․ Սամվել ԿարապետյանՀունիսի 1-ից ՌԴ-ում գործարկվելու է ապրանքների մատակարարման ակնկալման հաստատման նոր կարգ«Պիտի գնանք ընտրությունների, որ ադրբեջանցիները չգան․ պիտի գնանք ընտրությունների, որ սրանք գնան». Գոհար ՂումաշյանՍտի, շանտաժի և ահաբեկումների վրա հիմնված բռնապետության հետ գործ ունենք․ Մենուա ՍողոմոնյանՀաղթանակը հնարավոր է, եթե լինի բարձր մասնակցություն և քիչ ձայներ փոշիացվեն․ Արմեն Մանվելյան«Ուժեղ Հայաստան» դաշինքը Ալավերդիում էՇքերթ թե ռաբիզ բեմականացում․ Հրայր ԿամենդատյանՀակակոռուպցիոն կոմիտեն Գորիսում ընտրակաշառքի դեպք է բացահայտել. կատարվել են խուզարկություններ«Արցախը դավադրաբար հանձնվեց». ՀՀ ԶՈւ պահեստազորի գնդապետ Արտյոմ Սիմոնյան Ինչպես կանխարգելել 300 հազար ադրբեջանցիների մուտքը Հայաստան կամ ինչ բան է "Սաֆարովի կանխարգելման մասին" օրենքը. Արմեն ՄանվելյանՍամվել Կարապետյանի հանդիպումն արցախցիների հետ
Ժամանց

Ուղղակի կապշեք, երբ իմանաք, թե ով է իրականում «Հումորի լիգա»-ից հայտնի հնդիկ Ռահուլը. պարզվում է նա այսքան ժամանակ…

2015 թվականին ընտանիք կազմած երիտասարդ ամուսիններն ընդմիշտ Հայաստանում են հաստատվել: Ինչպես Ռահուլն է ասում՝ այստեղ իրեն լավ է զգում. ունի աշխատանք, ճանաչում, շրջապատ, Աննայի շնորհիվ էլ՝ մեծ ընտանիք:

Aysor.am-ը հյուրընկալվել է հայ-հնդկական հյուրասեր ընտանիքում, ծանոթացել Ռահուլի և Աննայի սիրո պատմությանն ու հաղթահարած դժվարություններին:

Ռահուլը մասնագիտությամբ բժիշկ է, սովորում, մեկտեղ՝ դասավանդում է Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Չեմ չափազանցնի, եթե ասեմ, որ անթերի է տիրապետում հայերենին: Ասում է՝ սովորեց, քանի որ հետաքրքրված էր հայ ժողովրդի ու Հայաստանի պատմությամբ, ու միայն լեզվի իմացությունն իրեն թույլ կտար ծանոթանալու այդ պատմությանը: Աննան էլ հետ չի մնացել ու յուրացրել է ամուսնու մայրենին:

Ռահուլ Աննա
Ամուսինները ծիծաղելով պատմում են՝ թեև Ռահուլը 2008 թվականից ուսում ստանալու նպատակով Հայաստանում էր գտնվում, բայց իրենք ծանոթացել են 2015թ.-ին՝ Հնդկաստանում, երբ սանթուրահարուհի Աննան համերգային ծրագրով այնտեղ էր:

Հնդիկ փեսացուն չի թաքցնում՝ շա՜տ է տանջվել հայուհու սիրտը գրավելու համար:

«Ես ժամերով կանգնել եմ Աննայի հյուրանոցի դիմաց, որ ինքը դուրս գա, ու կարողանամ իրեն մեկ-երկու նախադասություն ասել: Անդրդվելի էր: Նաև երկու աներձագ ունեմ, պատկերացրեք, թե ի՜նչ դժվարության միջով եմ անցել: Ես հայ տղաների հետ լավ ընկերություն եմ արել. դե ձևը տենց ա՝ պիտի աղջկա ընկերներին մոտիկանաս, հետո՝ ախպերներին, բարեկամներին, մինչև հասնես նրան», – ծիծաղելով վերհիշում է Ռահուլն, ով այսօր այնքան է կապվել այդ ընտանիքին, որ կնոջ եղբայրներին իր «թիկունքն» է համարում, ծնողներին՝ իր ծնողները:

Ռահուլ Աննա
«Գիտեմ, որ Հայաստանում փեսաները զոքանչների մասին տարբեր պատմություններ են պատմում: Բայց ես Աննայի մայրիկին մամա եմ ասում, հայրիկին՝ հայրիկ: Մինչև տուն չգամ, չեն քնում, սպասում են, անհանգստանում՝ ինչպես իմ ծնողները: Իրենք էլ ինձ միշտ ասում են, որ իրենց փեսան չեմ, ընտանիքի տղան եմ», – ասում է նա:


Աննան էլ խոստովանում է՝ այնպիսի ընտանիքում է մեծացել, որ մտքով երբեք չի անցել, թե կարող է այլազգի ամուսին ունենալ: Սկզբում, Աննայի հորաքույրը գրկաբաց չի ընդունել հնդիկ փեսային, բայց դե Ռահուլին հաջողվել է շահել հայ բարեկամների սիրտը:

Պատկերն այլ էր Ռահուլի ընտանիքում. հնդիկ ընտանիքը գրկաբաց է ընդունել իրենց մինուճար որդու հայազգի հարսնացուին:

«Ծնողներիս ասել էի, որ այդ աղջկան շատ եմ սիրում ու գիտեմ, որ իր հետ կազմած իմ ընտանիքը երջանիկ կլինի: Ընտանիքս հարգանքով է վերաբերվում յուրաքանչյուրի որոշմանը, երբեք չի բռնացել», – վստահեցնում է Ռահուլը:

Աննայի և Ռահուլի հարսանիքը տեղի է ունեցել երկու պետություններում՝ հայկական ու հնդկական ավանդույթներով…: