Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Ժամանց

Նվիրի՛ր սիրելիիդ ռոմանտիկ երեկո

Եթե դուք ցանկանում եք հաճելիորեն զարմացնել ձեր սիրելի տղամարդուն, ապա նվիրեք նրան անկրկնելի ռոմատիկ ընթիրք` մոմերի ներքո: Այն կարելի է կազմակերպել ինչ-որ հատուկ առիթով` ամուսնության օր, սիրահարների տոն և այլն, սակայն ավելի հետաքրքիր կլինի. եթե այն լինի առանց առիթ` ուղղակի ցանկություն հաճելի օր անցկացնելու և ձեր սիրելիին զարմացնելու համար, դա հնարավորություն կտա ձեր հարաբերությունները դարձնել առավել գունեղ:


Իհարկե, ռոմանտիկ ընթրիքին պատրաստվելը շատ պատասխանատու գործ է, քանի որ ամեն ինչ պետք է շատ լավ կազմակերպել` գործի դնելով ձեր երևակայությունը, խոհարարկան և դիզայներական վարպետությունը. բայց արժե, քանի որ, որպես նվեր դուք կստանաք ձեր սիրելիի սիրահարված ժպիտը, նրա հիացմունքը, քնքշանքը և կիրքը: Ընդ որում, բացարձակ կարևոր չէ, թե որքան ժամանակ է, որ հանդիպում եք, 5 տարի, թե ադեն նշել եք արծաթե հարսանիքը, ռոմանտիկան կայծի նման է, որը վառում է սիրո և զգացմունքայնության կրակը, որը առօյա կենցաղում մի փոքր թուլանում է: Ուստի այդ կրակը վառելու համար այսօր մենք ձեզ կհուշենք, թե ինչպես կազմակերպեք անմոռանալի ռոմանտիկ ընթրիք ձեր տղամարդու համար:

Ռոմանտիկ ընթրիքի վայրը

Առաջին հերթին պետք է կողմնորոշվել, թե որտեղ պետք է լինի անակնկալը: Ամենահեշտ տարբերակը հարմարվետ սրճարան կամ ռեստորանն է: Որոշ վայրեր առաջարկում են հատուկ ծրագիր սիրահարների համար ` գեղեցիկ ձևավորված դահլիճ, մթնշաղ, հանգստացնող երաժշտություն, հատուկ ճաշացանկ: Այս ամենը իհարկե հիանալի է, բայց անհամեմատելի է տան ինտիմ մթնոլրտի հետ, քանի որ միայն դուք գիտեք ձեր զույգի գաղտնիքները և սիրելի տղամարդու նախասիրությունները, ուստի ռոմանտիկ ընթրիքի համար ձեր տունը կատարյալ վայր է:

Պլանավորված անակնկալ

Դուք հաստատ կցանկանաք, որ այն, ինչ դուք պլանավորում եք, լինի անակնկալ ձեր սիրելիի համար, սակայն Դուք պետք է մի փոքր «բացեք փակագծերը», որպեսզի խուսափեք «չկայացած տոնից»: Այսինքն անհրաժետ է հստակ որոշել մոմերի ներքո հանդիպման օրը և ժամը, և հետաքրքրվեք՝ արդյո՞ք ձեր սիրելիի մոտ արդեն որևէ կարևոր գործ նախատեսված չէ այդ օրվա համար: Կարելի է նրա ականջին շշնջալ, որ իր շահերից է բխում, որ այդ երեկո նա ազատ լինի․․․ երեկո , որը շատ հաճելի պահեր է պարգևելու նրան: Արթնացրեք ձեր տղամարդու մոտ հետաքրքրություն, և նա անհամբեր կսպասի նշանկված ժամին:

Ռոմանտիկ ընթրիք կազմակերպելիս հոգ տարեք մթնոլորտի մասին

Որպեսզի ռոմանտիկ ընթրիքը հաջողվի անհրաժեշտ է ստեղծել հատուկ ինտիմ-խորհրդավոր մթնոլորտ: Եվ այստեղ յուրաքանչյուր մանրուք կարևոր է` հոտը, գույնը, հավաք սենյակը, գունային գամման, երաժշտությունը, ճաշացանկը, ամեն ինչ պետք է տրամադրի մտերմիկ զրույցի, նուրբ զգացումների ամենավառ արտահայտումների: Սեղանը ավելի լավ է բացել հյուրասենյակում, քանի որ խոհանոցը ենթագիտակցորեն կապվում է կենցաղի հետ: Սենյակը կարելի է զարդարել ծաղիկներվ և մոմերով: Սպասքը պետք է լինի գեղեցիկ, տոնական, յուրօրինակ մոմակալներով, նրբաճաշակ ծածկոցով: Եվ այդ բոլորը պետք է համահունչ լինեն իրար և աչք շոյեն: Պահի ինտիմությունը կընդգծի թույլ լուսավորումը: Հենց դրա համար մոմերը կլինեն շատ տեղին: Երաժտշտություն ընտրեիս պետք է հենվել առաջին հերթին տղամարդու ճաշակի վրա, ում համար էլ, որ այս հիասքանչ տոնը կազմակրեպվել է: Երաժտությունը կօգնի երեկոն դարձնել աննկրկնելի և անմոռաց:

Ռոմանիկ ընթրիքի յուրահատուկ ճաշացանկը

Տոնական ընթրիքի առանցքային մասն է կազմում տոնական ճաշացանկը: Ուտելիքը պետք է լինի յուրահատուկ,ամենից հեշտ տարբերակը ռեստորանից ուտելիք պատվիերելն է, բայց իմացեք, որ ձեր տղամարդը հաստատ ավելի շատ կգնահատի ձեր ձեռքով սիրով պատրաստված ուտեստները: Կերակուրը պետք է լինի թեթև, բայց հագեցնող: Որպես աղանդեր կարող է լինել մրգային աղցանը, կամ ուղղակի ելակը` հարած սերուցքով: Եվ իհարկե, սեղանի անբաժանելի և կարևոր մասը այդ օրը պետք է լինի մի շիշ լավ գինին կամ շամպայնը:

Չմոռանա՛ք ձեր մասին


Ռոմանտիկ ընթրիքը սիրելիի համար ենթադրում է ոչ միայն գեղեցիկ մթնոլորտի ապահովում և համեղ ուտեստներ, այլ կարևորը այստեղ հենց դուք եք` երեկոյի աստղը: Ուստի ինքներդ ձեզ պետք է լավ պատրաստեք. ժամանակ գտեք ձեռքերի և ոտքերի խնամքի համար, առանձնահատուկ լինլու համար կատարեք ինտիմ էպիլացիա. դա կգնահատի ցանկացած տղամարդ և վարձահատույց կլինի: Ռոմանտիկ ընթրիք.նվիրի՜ր սիրելիիդ անմոռանալի երեկո Չմոռանանք լոգանք ընդունել հոտավետ գելերով, բայց չափը չանցնե´ք հոտերի առումով, դուք պետք հաճելիորեն բուրեք և ոչ ավելին: Գեղեցիկ հարդարեք ձեր մազերը, հագեք շլացնող ներքնազգեստ`կիսագուլպաները և կոռսետը իրավիճակը ավելի «կթեժացնեն»:

Հագեք էլեգանտ զգեստ, որը կընգդծի ձեր մարմնի բարեմասնությունները և կերպարը ավարտեք գայթակղիչ կրունկներով: Կարող եք համոզված լինել` սիրելի տղամարդը հաճելիորեն զարմացած կլինի իր անակնկալով և կհիանա ձեր գեղեցկությամբ, կանացիությամբ և քնքշանքով, իսկ ձեր ջանքերը ապարդյուն չեն անցնի և ըստ արժանվույն կգնահատվեն:

Անկասկած ռոմանտիկ ընթրիքը կունենա իր հիասքանչ շարունակությունը, իսկ թե ինչպիսին… դա արդեն դուք կորոշեք: