Ինչպես մաքրել արդուկը դրսից և ներսից. ահա ամենաարդյունավետ եղանակը
Արդուկը պետք է ժամանակ առ ժամանակ մաքրել: Այս միջոցների օգնությամբ հնարավոր է արդուկը մաքրել ինչպես արտաքինից, այնպես էլ ներսից:
Երբեմն արդուկը հագուստի վրա շագանակագույն հեղուկի հետքեր է թողնում, դա նշանակում է, որ արդուկը պետք է անմիջապես մաքրել:
Քացախ + ջուր: Խառնել հավասար քանակությամբ քացախ և ջուր, արդուկը դնել հորիզոնական դիրքով և լցնել քացախի ու ջրի խառնուրդը, արդուկի միացնել և թողնել տաքանա 10 րոպե: Այնուհետև արդուկից համապատասխան կոճակի օգնությամբ գոլորշի արձակել այնքան, մինչև արդուկից դադարի հոսել շագանակագույն հեղուկ: Այդ ընթացքում տան պատուհանները պետք է բաց թողնել: Այնուհետև արդուկի մեջ մաքուր ջուր լցնել և կրկին գոլորշի արձակել, որպեսզի լիովին մաքրվի:
Կիտրոնաթթու + ջուր: 20-25 գ կիտրոնաթթուն լուծել մեկ բաժակ ջրի մեջ և կատարել վերը նկարագրված գործողությունը:
Արդուկը արտաքինից մաքրելու համար անհրաժեշտ է
Սոդա+ քացախ: Խառնել 2 թեյի գդալ սոդա և քիչ քանակությամբ քացախ, որ ստացվի մածուկանման զանգված: Ստացված խառնուրդը քսել արդուկի մակերևույթին և մաքրել լաթով:
Քացախ+ ջուր: Հավասար քանակությամբ խառնել քացախ և ջուր և այդ խառնուրդով մաքրել արդուկը: Մաքրելու ընթացքում հարկ չկա արդուկը տաքացնել:
Ացետոն: Սա շատ հզոր միջոց է, ացետոնը հեռացնում է այրված հագուստի հետքերը:
Ատամի մածուկ (ոչ գելային), Ատամի մածուկը քսել թեթևակի տաքացրած արդուկի մակերևույթին և մաքրել լաթով, Ջրածնի պերօքսօդ:
Բամբակը խոնավացնել 3%-անոց ջրածնի պերօքսիդով և մաքրել արդուկի մակերևույթը և անցքերը:




















Կախվածություն սահմանափակ թվով ընկերություններից. ի՞նչ նկարագիր ունի Հայաստանի տնտեսությունը. «Փաստ»
...
Փաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ Ղազինյան
Կառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա Յ...
Երկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքը
Ահազանգ․ Տիգրանաշենի խաղահրապարակի վերակահավորման համար «Ուժեղ Հայաստանին» դատի տալու սպառնալիք են հ...
Հայաստանում գյուղատնտեսությունն այս տարի շեշտակի անկում է ապրել. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեն» Գավառի և Գորիսի ավագանիներում կունենա անդամներ և լսելի կդարձնի ձեր ձայնը. Ավետիք Չալաբյան
Նոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվար...
Ինչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատ...
Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027