Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-ից Ֆիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ Կարապետյան «ԵԽԽՎ զեկույցը հաստատեց հավաքական ընդդիմության գրեթե բոլոր փաստարկները». «Փաստ» Ինչպես միշտ. ՔՊ-ն իր սովորական «ռեպերտուարի» մեջ է. «Փաստ» Ոչ թե ներքին հանրային պահանջ, այլ դրսից ներմուծված պարտադրանք. «Փաստ» Վերջին «տանիքն» էլ են վերցնում. ինչպես են լրատվամիջոցին մտցրել փակուղի. «Փաստ» Պոպուլիզմի տնտեսական գինը. Հայաստանում խոշոր բիզնես անելը դառնում է «բարձր ռիսկային». «Փաստ» Խաղաղության պայմանագրին պակասում է ընդամենը մի բան՝ երաշխիքներ. Նարեկ Կարապետյան
«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՊրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Շնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանՄեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Ուժեղ կամք, հայրենասիրություն և նվիրում․ շնորհավոր ծնունդդ, Նարեկ ԿարապետյանԹրամփը հրապարակել է Գրենլանդիայի քարտեզը՝ ԱՄՆ ռազմաբազայի տեսքովՊատարագներ՝ թեմական եկեղեցիներումՀայկ Կոնջորյանը նոյեմբերի 8-12-ը կգործուղվի Նյու ՅորքՌեալը պատրաստ է Լիվերպուլի կիսապաշտպանի դիմաց առաջարկել իր երեք խաղացողներից որևէ մեկինՔյոլնում ոստիկանությունը ջրցան մեքենա է կիրառել բողոքի ակցիայի մասնակիցների դեմԹրամփը դեռևս որոշում չի կայացրել Իրանի դեմ ռազմական գործողությունները վերսկսելու վերաբերյալԼարված իրավիճակ Լեհաստանում. երկրի նախագահը խորհրդակցություններ է սկսել խմբակցությունների հետՆոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու«Ատլետիկո»-ն հաղթեց «Լևանտե»-ին՝ ժամանակավորապես գլխավորելով մրցաշարային աղյուսակը4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքովՕնլայն տաքսիների միջնորդավճարը պետք է նվազեցվի. Տիգրան Աբրահամյան
Ժամանց

ԹԵՍՏ. ինչպիսի տղամարդ է համապատասխանում ձեզ. պատասխանն ապշեցուցիչ է

Յուրաքանչյուր կին ամուր ու ներդաշնակ հարաբերություններ կարող է ստեղծել միայն մի տիպի տղամարդու հետ։ Այս թեստի միջոցով կգուշակեք,թե որ տիպի տղամարդիկ են ձեզ համապատասխան:


#1 Ձեզ ամենաշատը համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը, քանի որ ինքներդ «դուստր կնոջ» տիպին եք համապատասխանում, ում առաջին հերթին՝ հոգատարություն և ուշադրություն է հարկավոր։ Ձեր վարքագիծը հաճախ կայուն չէ, քանի որ երբեք հստակ չգիտեք, թե ինչ եք ցանկանում։ Տղամարդու կողմից անուշադրություն զգալու դեպքում դառնում եք կամակոր և նյարդային, ինչն իր հերթին՝ հանգեցնում է հարաբերությունների վատացման և մարման։ Ձեզ ցանկալի ու սիրելի զգալու համար հարկավոր է ընտրել այնպիսի տղամարդու, ով կկարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել, լուծել ձեր բոլոր խնդիրները և բավարարել ցանկացած, նույնիսկ՝ ամենաաբսուրդային ցանկությունները։

Այս բնութագրիչներին լավագույնս համապատասխանում է «հայրիկ տղամարդու» կերպարը։ Նրա հուսալիությունը, ինքնավստահությունը ձեզ հնարավորություն կտան կառուցել երկարատև և ներդաշնակ հարաբերություններ։ Դուք մեծ հաճույքով կենթարկվեք նրա պահանջներին և ձեզ կպահեք դստեր նման։

#2։ Ձեզ ամենաշատը համապատասխանում է «երեխա տղամարդու» և «կոմպլեքսավորված տղամարդու» կերպարը։ Ինքներդ «մայր կանանց» կերպարին եք համապատասխանում, ով իր կյանքի գլխավոր խնդիրն է համարում բոլորին ու միշտ պետքական լինել, այդ թվում՝ անփոխարինելի դառնալ ամուսնու կամ սիրելի տղամարդու համար։ Ամբողջ ժամանակը ձգտում եք նվիրել մտերիմներին, ովքեր, ձեր համոզմամբ, չեն կարող ապրել առանց ձեր խնամակալության, հոգատարության ու պաշտպանության։

Ձեր նվիրվածության, համբերության և ինքնազոհողության տակ թաքնված է մտերիմներին ձեզ ենթարկելու և նրանց համար անձեռնմխելի հեղինակություն դառնալու ենթագիտակցական ցանկությունը։ Սա նշանակում է, որ ձեր իդեալական զուգընկերը կարող է դառնալ միայն այն տղամարդը, ով ուրախությամբ ընդունում է կնոջ գերակայող դիրքն ընտանիքում և նույնիսկ մանրուքներում պատրաստ է ենթարկվել նրան։ Այս բնութագրիչներին համապատասխանում է տղամարդկանց երկու տիպ՝ «կոմպլեքսավորված տղամարդը», ով ուրախությամբ կընդունի ձեր հոգատարությունն ու ուշադրությունը, ինչպես նաև «երեխա տղամարդը», ով հոգու խորքում երազում է կնոջ մասին, ով կարող է իրեն պաշտպանել կյանքի բոլոր դժվարություններից։

#3։ Ինքնաբավ, անկախ կին եք, ով ունի սեփական կարծիքը։ Այդ պատճառով ձեզ առավել շատ համապատասխանում է «անկախ տղամարդու» կերպարը։ Տղամարդիկ ձեզ ընդունում են՝ որպես գրավիչ, ամբիցիոզ կին։ Տղամարդիկ նաև լրջորեն զգուշանում են այս կանանցից։ Տղամարդկանց մեծ մասը պարզապես չի կարող համապատասխանել ձեզ, քանի որ սովոր չէ երկրորդ կեսին այնքան ազատություն տալ, որքան ձեզ հարկավոր է։

Երջանիկ կյանքի համար ձեզ հարկավոր են առավելագույնս ազատ հարաբերություններ, որոնք հիմնված են փոխադարձ հարգանքի վրա, որոնք անձնական տարածքի ու ժամանակի հնարավորություն են տալիս։ Այդպիսի հարաբերություններ կարելի է կառուցել միայն խելացի, խորաթափանց և անկախ տղամարդկանց հետ, ովքեր կիսում են ձեր ժամանակակից հայացքները հարաբերությունների մասին։ Սա բացարձակապես չի բացառում ռոմանտիկայի դրսևորումները, բայց այս հարաբերությունների հիմքը կյանքի սկզբունքների նմանությունն է։

#4։ Քանի որ ինքներդ «քույր կնոջ» կերպարին եք համապատասխանում, ավելի հեշտ լեզու կգտնեք «երեխա տղամարդու» հետ, ով պատրաստ կլինի կյանքի իրավիճակները կիսել ձեզ հետ։ Ձեզ համար շատ կարևոր է զգալ հետաքրքրությունների ընդհանրություն, ինչպես նաև, որքան հնարավոր է, շատ ժամանակ միասին անցկացնելու ձգտում։ Ենթագիտակցորեն ձգտում եք տղամարդու համար անփոխարինելի դառնալ՝ ձեզ դրսևորելով ինչպես՝ սիրուհու, այնպես էլ՝ ցանկացած այլ մեկի կերպարում, ով միշտ պատրաստ է օգնության հասնել և ճիշտ խորհուրդ տալ։ Նույնը սպասում եք ընտրյալից։

Այսպիսի հարաբերություններ հնարավոր է կառուցել միայն «երեխա տղամարդու» հետ, ով ամեն կերպ կնպաստի հարաբերությունների ներդաշնակ զարգացմանը։ Ամենադժվարը կլինի հարաբերություններ ստեղծել «անկախ տղամարդու» հետ, ով ամեն ինչի վերաբերյալ իր կարծիքն ունի։ Բայց եթե կարողանաք ճկունություն ցուցաբերել և ընդունել, որ ազատ ժամանակը կարելի է անցկացնել ոչ միայն միասին, այլև առանձին, կարող եք կառուցել երկարատև և ամուր հարաբերություններ։