Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ
Ժամանց

«Ինչ տեսարան ուզում է լինի, տեսախցիկի առաջ չեմ համբուրվի»․ Անատի Սաքանյանը` եթերային դադարի, նոր նախագծի ու իր սկզբունքների մասին. ՖՈՏՈ

Դերասանուհի Անատի Սաքանյանը «Ժամանակն է» գեղարվեստական ֆիլմում նկարահանվելուց հետո եթերային փոքրիկ դադար վերցրեց, ապա էկրանին հայտվեց հումորային ձևաչափով` «ԿօօԿօօՌօօզ» նախագծում։ Tert.am Life-ը Անատիի հետ զրուցել է դադարի ընթացքում զբաղվածության, կրկին եթեր վերադառնալու և բաց տեսարաններում հանդես գալու մասին։

Չնայած հեռուստադիտողները դերասանուհուն տեսել են հումորային ձևաչափում, Անատին այն իրեն հոգեհարազատ չի համարում։ Ասում է`հնարավորության դեպքում սիրով կմարմնավորեր այնպիսի կերպարներ, որոնք իր առօրյայի հետ որևէ ընդհանրություն չունեն։

«Իրականում ինձ դուր է գալիս նկարահանման ընթացքը, դրա համար ժանրային բաժանում դնել չեմ սիրում։ Կարևորը լավ միջավայրն է, հետաքրքրությունը, թե ինչ ժանր կլինի, առանձնապես կարևոր չէ։ Ես շատ կերպարներով հանդես չեմ եկել, որպեսզի հեռուստադիտողները ինձ տարբեր կողմերից տեսնելու հնարավորություն ունենային։

Շատ հետաքրքիր էր, երբ գեղարվեստական ֆիլմում մարմնավորեցի ավելի ռոմանտիկ աղջկա կերպար։ Հիմա արդեն ցանկանում եմ մարմնավորել, օրինակ, բազմազավակ մոր կամ ավելի տարիքով կնոջ կերպար, որը գրիմով կստանան։ Այսինքն` մի դեր, որը հիմա կապ չունի ինձ հետ։ Կարծում եմ նման դեպքերում ավելի հետաքրքիր կլինի»,- ասաց Անատին։

Եթե դերասանուհին ժանրային բաժանում չի դնում, տեսարանների առումով ունի սկզբունքներ և հատուկ վերաբերմունք։ «Նկարահանումների ժամանակ բաց տեսարանն ինձ համար ավելի լայն հասկացողություն է։ Դու կարող ես անկողնային տեսարանում նկարահանվել, բայց բաց լինի, օրինակ, միայն ուսդ։ Ըստ իս` դա բաց տեսարան չէ, որովհետև դու մերկ չես, այնն ինչ հեռուստադիտողն էկրանին տեսնում է, խաբկանք է։ Ես ունեմ իմ սկզբունքները, ինչ տեսարան ուզում է լինի՝ տեսախցիկի առաջ չեմ համբուրվի»,– ասաց դերասանուհին ու հավելեց, որ այլ հարց է չափի մեջ ներկայանալը, օրինակ, ինքը լսարանին ավելի հայտնի դարձավ «Քարե դարդ» սիթքոմով, որտեղ հագուստը փոքր-ինչ բաց էր։

Նկարահանվելու առաջարկների հետ կապված սկզբունքները, ամեն դեպքում, դերասանուհին հարաբերական է համարում։ «Ես չեմ կարող նույն կերպ վերաբերել և՛ հեռուստասերիալին, և՛ գեղարվեստական ֆիլմին, որն իրենից լուրջ բան կարող է ներկայացնել։ Ամեն դեպքում, Հայաստանում «բաց տեսարան» ասվածն այնքանով չեմ ընդունում, որ մարդիկ տեսարանն ու կերպարը, գրեթե, միշտ կապում են անձնականիդ հետ, ասոցացնում են անձիդ հետ»,- ասաց Անատին ու ավելացրեց՝ սկզբունքները կախված են տեսարաններից, ֆիլմի որակից և իրեն բաժին հասած դերից։

Անդրադառնալով եթերից բացակայելուն` Անատին նշեց, որ դադարի ընթացքում ավելի կենտրոնացել է իր մասնագիտության վրա։ «Ուսումնասիրությունների, սովորելու, նոր գիտելիքներ ձեռք բերելու փուլում եմ։ Ժամանակիս հիմնական մասը տրամադրում եմ մաշկի խնամքին՝ դեղաբույսեր պատրաստելու մեջ եմ խորացել, որոնք կնպաստեն մաշկի բուժմանը»,- ասաց Անատին ու հավելեց, որ թեև փորձում է կանանց գեղեցկացնել, իր դերասանական կարիերայում գեղեցիկ լինելու հանգամանքն այնքան էլ չի կարևորում։

«Չեմ կարծում, որ գեղեցկությունը կարող է օգնել ֆիլմերում հայտնվելուն, որովհետև միայն գեղեցիկ լինելուդ համար քեզ չեն առաջարկի նկարահանվել։ Արտաքնի հետ կապված շատ հարցեր կարող են լինել, հնարավոր է, գեղեցկությունս երբեմն նույնիսկ խանգարի ինձ»,- ասաց Անատին։

Ժամանակին դերասանուհու անձնականն ամենաքննարկվածն էր, Անատին չէր թաքցնում անձնականին վերաբերող նորություններն ու փոփոխությունները, բայց վերջին տարիներին այս հարցի վերաբերյալ այլ մոտեցում ունի։

«Իմ անձնականը մնում է փակ, չքննարկվող։ Փորձը ցույց է տվել, որ մարդիկ որքան քիչ բան են իմանում, այնքան ամեն ինչ ավելի հարթ է գնում։ Էկրանն ու Ինստագրամը պատմում են իմ մասին այնքան, որքան ես եմ թույլ տալիս և ճիշտ համարում»,– ասաց նա։